Համաճարակի կանխարգելման մասին ոչ թե Ծառուկյան կամ իրենց ընդդիմադիր կոչող այլ ուժերի կարծիքն է կարեւոր, այլ բժիշկներից, վիրոլոգներից, վարկաբաններից, հոգեբաններից կազմված մասնագիտական հանձնախմբինը, որը ի վիճակ է ներկայացնել համաճարակի տարածումը կանխարգելող եւ կառավարելի դարձնող համալիր փաթեթ:

Պարետի գործը պետք է լինի այդ մասնագիտացված հանձնախմբի կողմից առաջարկվող միջոցառումների ի կատար ածումը՝ կառավարության հսկողությամբ:

Ժողովրդի հետ հաղորդակցական կապի մեջ պետք է գտնվեն ոչ թե ոչ մասնագետները, այլ՝ բժիշկները եւ հոգեբանները:

Այս աղետալի ճգնաժամի պահին ժողովուրդը պետք է համախմբվի պետության շուրջը՝ ցուցաբերելով պետականամետության բարձր գիտակցություն: Ճգնաժամից դուրս գալու միակ ելքը համերաշխությունն է, ազգային համախմբվածությունը մեկ ռազմավարության շուրջ, այն է՝ միասնական կիրառում եւ կատարում մասնագետների կողմից տրված առաջադրանքների, չենթարկվել այն ուժերին, որոնք տասնյակ տարիներ թալանել են երկիրը, սնանկացրել ժողովրդին եւ իրենց անձնական շահը գերադասել են պետական շահից:

Բոլոր այն ընդիմադիր ուժերը, որոնք փորձում են այս աղետալի ճգնաժամը օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար, կամա թե ակամա ի ցույց են դնում իրենց հակապետական կեցվածքը: Դրանցից մեկը Ալիեւին Արցախի եւ Հայաստանի վրա հարձակման կոչ է անում, մյուսը՝ Արցախի հարցն առաջ քաշում, եւ բոլորը միասին վարչապետի հրաժարականն են պահանջում: Սա այլ բան չէ, եթե ոչ ներկա պահին հայկական պետականությունը խարխլելու, արմատախիլ անելու եւ ոչնչացնելու քաղաքականություն՝ իրականություն դարձնելով արտաքին թշնամու ցանկությունները: Այս քաղքականությունը չպետք է ներվի ժողովրդի կողմից, պետք է ստանա համարժեք գնահատական:

Կեցցե՛ համերաշխությունը, ազգային համախմբավծությունը,

Կեցցե՛ հայկական պետականությունը

Կեցցե ՛հայ ժողովուրդը եւ իր ազատությունը:

«Նոր Խոսք»

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert