Առօրյա ծախսերի համար Թեմական Խորհուրդը վաճառել է Թեհրանի երեք ազգապատկան կալվածներ, առանց ՊԺ-ի վավերացման

 

2020 թվականի հունիսի 18-ին Թեհրանի Հայոց Թեմի Պատգամավորական Ժողովի դիվանը մի նամակ է հղել պատգամավորներին ու տեղեկացրել է, որ համայնքի գործադիր մարմինը՝ Թեմական խորհուրդը, վաճառել է ազգապատկան երեք կալվածներ ըստ հետևյալի՝

1-Սարգիս Մանուկյան անվամբ կալված, 110 ք.մ., 27,500,000,000 ռիալ:

2-Ռուզան Ստեփանյան անվամբ կալված, Սոհրեվարդի-Հէջազի պողոտայում՝ 90 ք.մ., 12,600,000,000 ռիալ:

3- Ռուզան Ստեփանյան անվամբ կալված, Սոհրեվարդի-Աբրար պողոտայում, 64 ք.մ., 8,000,000,000 ռիալ:

 

Bild könnte enthalten: 6 Personen, Personen, die sitzen, Anzug und Innenbereich

 

ՊԺ-ի դիվանը կասեցրել է Թեմական Խորհրդի կողմից որևէ հավելյալ կալվածի վաճառքը ﬕնչև Պատգամավորական Ժողովի հաստատում չստանալ: Քանի որ երկար ամիսներ է ինչ Պատգամավորական Ժողովի նիստերը տեղի չեն ունենում, կուզենայի մի քանի խոսք ասել՝ այս երևույթի մասին

1-Թեմական Խորհուրդը պետք է կազմեր կորոնավիրուսի պայմանների համար ճգնաժամային շրջանի ծրագիր ու չպետք է գործեր հին եղանակով, որպեսզի, իրենց ասածով, ստիպված չլինեին կալվածներ վաճառել:

2-Ըստ հաստատված օրենքի ԹԽ-ն իրավունք չունի առանց օրենսդիր մարմնի՝ Պատգամավորական Ժողովի, որևէ կալված վաճառել կամ հատուկ չափի գումարից ավել մի բան գնել կամ վաճառել:

3-Որևէ մասնագիտական գնահատական չկա այդ վաճառված կալվածների գնի վերաբերյալ:

4-Ըստ ընդունված օրենքի՝ կալվածի վաճառքից ստացված գումարի 50 տոկոսը պետք է պահ դրվի բանկում, որպեսզի դրա տոկոսներով ապահովվի առօրյա ծախսերը, որ դա էլ է խախտվել:

5-Երկու կամ երեք ամիսներում երեք կալվածք է վաճառվել: Դեռևս հայտնի չէ, թե երբ է կորոնավիրուսի ճգնաժամը ավարտվելու: Կարծում եմ նվազագույնը դեռ մեկ տարի էլ հնարավոր է տևի այս համաճարակը: Արդյո՞ք ամեն ամիս այսպես մեկ կալվածք պետք է վաճառվի: Եթե ԹԽ-ն այս քաղաքականությամբ առաջնորդվի ու՞ր ենք հասնելու, մի գուցե շատ ազգապատկան հարստություններ ձեռքից տանք:

Իսկ ինչ կարելի է անել այս կապակցությամբ՝

1-Թեմական Խորհուրդը արդեն պետք է կազմած լիներ ճգնաժամային ծրագիրը, առանց որի չի կարող և չպետք է աշխատի: Եթե չի կարողանում կամ չի ուզում այդպես աշխատել կարծում եմ, պետք է հրաժարական տա:

2-Հնարավորինս կրճատել ազգային իշխանության ապարատը:

3-Փակել կամ ժամանակավորապես դադարեցնել վնասաբեր աշխատանքները կամ մեծ բացով աշխատող բոլոր օբյեկտները:

4-Վարձու տրված շատ բնակարանների կամ դպրոցների վարձերը վերանայել ու, եթե մոտ բարեկամներին շատ ցածր վարձով բնակարաններ է վարձու տրվել, վերանայել այդ քաղաքականությունը:

5-Մտածել ու կազմել որոշ շահավետ ծրագրեր:

6-Կորոնավիրուսի պատճառով բարերաներից ստացված գումարների չափը թափանցիկ ձևով ներկայացնել համայնքին, որպեսզի համայքը վստահի և կրկին ցուցաբերի իր նյութական օժանդակությունները:

ԹՀԹ-ի ՊԺ-ի անդամ՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյան

28 Հունիսի, 2020 թ.

 

бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net