Դիմեմ քաղաքականապէս գործուն եւ յեղափոխամէտ ընկերներուս, մօտիկ թէ հեռու

Հիմա, որ ճգնաժամային իրավիճակէն օգտուելով իշխանափոխութեան բացայայտ պայքարի անցած են հին կամ նորբայցհին ուժեր, վտանքը, անկախ դժուար գնահատելի չափից, ամէն դէպքում կարծես աւելի մօտ է քան երբեք։ Բնականաբար դիմադրելու ենք այդ փորձերին. բայց ինչպիսի՞ դիրքաւորմամբ։

Պարտաւոր ենք գնահատել (1) ՔՊ-Իմ Քայլի պատասխանատւութեան բաժինը հին ու նորբայցհիներու այս համարձակացման եւ կոնսոլիդացման հնարաւորություն ձեռք բերելուն մէջ, եւ (2) մեր՝ ՔՊ-Իմ Քայլից դուրս յեղափոխամէտ մարդկանց պատասխանատւութեան բաժինը։

Առաջին մասով անդրադառնամ միայն հիմնական եւ ակնբախ երեւույթներին։ Չնայած վերջերս Վանեցյանի, իսկ երեկուանից արդէն ԲՀԿի հանդէպ «խիստ յեղափոխական» եւ «անզիջում» յայտարարութիւններով հանդէս կու գան ՔՊ-Իմ Քայլի ներկայացուցիչներ, իրենք անձնապէս պատասխանատու են այդ երկու ուժերու գոյատեւման կամ (հաւելեալ) հաստատման մէջ։ ԲՀԿն ԱԺ բերողը Նիկոլ-Ծառուկյան 08/10/2018ի հուշագիրն էր, որից հետո (ըստ որոշ աղբիւրների՝ քայքայման եզրին մօտեցած) ԲՀԿն ինքզինք գտաւ ու հասաւ ԱԺ. Նիկոլի թեթեւ ձեռամբ Ծառուկյանի վրայից հանվեց օլիգարխի վատահամբաւ պատմուճանը եւ փոխարինուեց մաքուր «խոշոր սեփականատէր»ի կոստյումով. կառավարող ուժը ընթացք չտուաւ Ծառուկյանի դէմ ՔՈ ՍԴԿի սկսած դատական գործըթացին…։ Միւս կողմէ, ոչ թէ նախկինների, այլ ընկեր Ալենի առաջարկութեամբ եւ ՔՊ որոշումով ԱԱԾ պետ բերուեց ու հերոսացուեց Վանեցյանը։ Սրանք՝ ՔՊ-ԻմՔայլի ակտիւ արածների մասին. աւելացնենք նաեւ թէ՛ ԲՀԿի եւ թէ՛ այսօր իշխանափոխութիւն պահանջող հին րեժիմի այլ ուժերի հանդէպ Չարածները (անցումային արդարադատություն, լյուստրացիա, կուսակցությունների մասին օրէնք եւ այլն), ու պատկերը կը դառնայ ամբողջական։ Իշխանափոխութիւն պահանջող ճակատ, որի թեւերը գոյատեւած կամ ինքնահաստատուած են ՔՊ-ԻմՔայլի անգործութեան, բայց նաեւ գործունէութեան պատճառով։

Հիմա, ՔՊ-Իմ Քայլից դուրս յեղափոխամէտ մարդկանց պատասխանատւութեան մասին։ Վերոյիշեալ բոլորին ի տես, ի՞նչ ըրինք մենք։ Այսպիսի մարդոց կարեւոր մէկ մասը խոշոր հաշուով պահեց համակերպող լռութիւն։ Լաւագոյն դէպքում երբեմն կէս-բերան քննադատող, բայց անմիջապէս յաջորդ առաջին առիթով ՔՊ-Իմ Քայլի այս կամ այն ներկայացուցիչի այս կամ այն խօսքը կամ թէկուզ դրական բայց ոչ համակարգային գործը սրտիկող-տարածող-փառաբանող, այդպիսով արդէն իսկ թոյլ քննադատական-պահանջատէր կեցուածքը աւելիով մեղմող-չեզոքացնող պահուածք էր (իմ համեստ գնահատմամբ)։ Թէեւ չեմ կիսած, բայց կրնամ հասկնալ այդ կեցուածքը. տարբեր մարդոց համար տարբեր պատճառներ կրնան ըլլալ (համբերութիւն, յոյս, յուսախաբութեան հետ հաշտուելու հասկնալի դժուարութիւն, մինչեւ իսկ անձնական ընկերական կապեր…)։

Բայց այլեւս, եւ այս նոր փուլում, կարծում եմ չարդարացուող սխալ է այդպիսի կրաւորականութիւնը եւ համակերպումը։ Անշուշտ պայքարի սրման դէպքում առաջին եւ անխնայ թիրախը հին րեժիմի ակնյայտ ներկայացուցիչները պիտի ըլլան։ Բայց այս պայքարի ընթացքում եւ դրանից յետոյ՝ յեղափոխամէտ անձիք եւ խումբերը արդէն պէտք է դիրքաւորուին ոչ թէ այս իրավիճակի համար լուրջ պատասխանատւություն կրող ՔՊ-ԻմՔայլի ‘ետին’, այլ հների ընդդէմ ու ՔՊ-ԻմՔայլի ‘դիմաց’. առաջիններին հուժկու ապտակ տալու, իսկ վերջիններին լրջագոյն պատասխանատւութեան կանչելու, բացատրություն պահանջելու, եւ ընելու այնպէս (մասնակիօրէն իրենց հետ թէ առանց իրենց՝ կախուած իրենց „հաշուետւութիւնից), որ չկրկնուի նոյն ուղին։ Ամէն մէկն իր չափով ու ձեւով, մէկը fbի վրայ, միւսը աւելի իրական քաղաքական գործընթացներու մէջ գուցէ։

Hrag Papazian  ՖԲ-յան էջից

 

 

бутон за сайт

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net