Սփյուռքի հայ մտավորականներին

Ժամանակն է հասկանալու, որ միայն հայրենասիրական քարոզներով ազգ չես պահի, դպրոց ու մշակույթ չես պահի: Մի՞թե չեք տեսնում, թե ինչպես է հայ գաղթօջախների հայկականությունն աստիճանաբար մաշվում, նվաղում, մարում հայկական տնտեսական հենք չունենալու պատճառով:

Հալեպը նման հիմք ունեցող հայկական համայնք էր, այն էլ պատերազմն ավերեց հալեպահայերի տնտեսությունը:

Ժամանակն է, որ մեր մտավորականները գիտակցեն՝ ազգի պահպանման և զարգացման հիմքը ազգային տնտեսությունն է:

Հայկական գաղթօջախներում և դրանց միջև տնտեսական համագործակցության տարբեր ձևերի հաստատումը կփրկի հայությանը, հայը պետք է հայի խանութից գնումներ անի, հայերի տարբեր ծառայություններից օգտվի, հայ գործատուն հային պետք է աշխատանքով ապահովի:

Հայ մարդը պետք է հայ իրավաբանին վստահի իր շահերի պաշտպանությունը, պետք է հայ բժշկին վստահի իր առողջությունը, երեխաների դաստիարակությունը՝ հայ մանկավարժին և այլն: Համայնքային տնտեսական ինտեգրացումը կարճ ժամանակում դրական արդյունք կտա: Ես հասկանում եմ, որ անմիջապես հարց է ծագում՝ իսկ եթե հայ մասնագետը՝ բժիշկը, իրավաբանը և այլն, անբարեխիղճ եղավ, ինչպե՞ս վստահել: Այդպիսի հայերը պետք է հասկանան, որ անբարեխիղճ լինելու դեպքում իրենք դուրս կմղվեն հայ համայնքից, հայկական շուկայից և որ բարեխիղճ լինելը շահութաբեր է լինելու: Եվ վերջապես՝ անբարեխիղճն օրենքով կպատժվի:

Ինչո՞ւ եմ դիմում իմ հայրենակից մտավորականներին: Հաճախ խոսում են ազգի միաբանվելու անհրաժեշտության մասին, քարոզում են համախմբում, հետո ասում են, թե համախմբվելու համար ազգային գաղափար, ազգային ինքնագիտակցություն է հարկավոր: Խնդրեմ՝ համահայկական տնտեսական ցանցային համակարգ ստեղծելու գաղափարը: Միակ առարկայական ռեալ ծրագիրը, որի իրականացումը ձեռնտու է յուրաքանչյուր հայ ընտանիքի, համայնքի, ամբողջ Սփյուռքին ու Հայրենիքին: Մնում է այս գաղափարը տարածել, քարոզել և Համահայկական Վեհաժողով կազմակերպել ու գումարել: Նա էլ արդեն այս ուղղությամբ գործնական քայլեր կանի: Գոնե կիմանանք, որ աշխարհասփյուռ հայ ազգը գլուխ ունի…

 

ՈՒԶՎՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքը ինքը օգնության կարիք ունի:Օգնության,մուրալու,բարեգործելու փոխարեն իրավահավասար տնտեսական համագործակցություն է պետք հաստատել Սփյուռքի համայնքների միջև,նաև Հայրենիքի հետ:ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ:

Համահայկական ԿՈՆԳՐԵՍԸ միայն կարող է ամբողջ հայության վստահությունը ունենալ: Միայն այդ մշտապես գործող ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ կարող է հիմնադրել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ, ուր յորաքանչյուր հայ իր փայատերի իրավունքով ներդրած 1-ից 100 դոլլար գումարով կմասնակցի ազգային ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ և ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵՐԻ ֆինանսավորմանը,առանձին գաղթօջախների և հայրենիքի տնտեսական զարգացմանը,ընդհանուր ԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ձևավորմանը: Միայն այդ ձևով հայ մարդը,հայ ընտանիքը ինքնուրույն զարգացման,իր ազգի հավաքականության՝ազգային շուկայի,հաշվին արժանապատիվ զարգանալու հնարավորություն կունենա…Թե չէ,փող տվեք մենք ապրենք ՀԱՅԻՆ վայել ձև չէ…

Հայը հայի հետ առևտուր անի,հայը հայի տարբեր տեսակի ծառայություններից օգտվի,հայի բժշկությունից,հայի իրավաբանական պաշտպանությունից,հայի մշակույթից,հայ մանկավարժից…բոլորս իրարից օգտվենք՝իրար հարստացնենք…Իհարկե այդ շուկայի ձևավորմանը խանգարողներ կլինեն,չուզողներ կլինեն,անբարեխիղճ հայեր կլինեն,որ կձգտեն խաբել,շահարկել…Նախ բոլոր խանգարիչ հանգամանքների դեմը կառնի ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՎԵՀԱԺՈՂՈՎԸ,իսկ անբարեխիղճ հայերը դուրս կմղվեն Համազգային Շուկայից՝կզրկվեն Հայ սպառողների համաշխարհային միության անդամությունից…

Սամվել Պղոսյան

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert