Ես մրսեցի, բայց այդպես էլ չտաքացա, որ լավ զգամ,
Ցավ զգացի, և ցավերս երբեք չանցան,
Որ հասկանամ իչքան լավ է առանց ցավի,
Մի օրն ի՞նչ է, ես մի ողջ կյանք արտասվեցի,
Բայց այդպես էլ չհասկացա ուրախն ի՞նչ է,
Եղավ նաև դատարկություն, բայց չլցվեց,
Ճանաչեցի անգամ մութը, լույսն այդպես էլ չողջունեց,
Հազար անգամ ընկա ելա ու հասկացա, որ ոչ թե լավ, այլ դժվար է բարձրանալը,
Դեռ ասում ես.
-Սիրի՜ր կապրե´ս։
Սևակ, եթե ողջ լինեիր ու թե սիրելս տեսնեիր,
Պոեմն ի՞նչ է, սիրո վեպեր կգրեիր.
Ես սիրեցի, շա՜տ սիրեցի,
Իմ սիրելով հազարներին զարմացրեցի,
Բայց ինձ հասած սիրո բաժնից ցամաքեցի,
Անշունչ սիրուց, անօդ սիրուց խեղդվեցի,
Ու այդպես էլ չհասկացա մինչև այսօր ո՞նց ապրեցի…

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert