Ալիքները ծփում էին,
Զարնվում ափին մերթընդմերթ,
Ալիքները բերում էին
Տնքացող ձայներ անվերջ։

Մի խելագար կին էր ափին
Փնտրում ձայնը իր որդու,
Այնինչ որդին վաղուց չկար.
Ձայնն էր ականջին հնչում։

Կնոջ առաջ ալիքներն էին,
Ու ձայները`ականջին,
Մեջքի ետև`խուլ ամբոխն էր,
Խրախճանք էր քաոսի։

Աղմուկի մեջ ձայներ֊ձայներ,
Չկար որդին`ի՜նչ աներ,
Իսկ ամբոխը աղմկում էր.
Ցավին նրա հասու չէր։

Հետ ու առաջ, աջ ու ձախում
Որդին չկար, իր որդի՜ն,
Թքած ուներ կույր ամբոխը
Սի՞րտն էր ցավում, թե՞ հոգին։

Այս կնոջ պես հայ մայրերն են`
Որդեկորույս, որբացած,
Իսկ ամբոխը աղմկում է.
Աթոռ տվեք`կշտանան։

Նելլի Հակոբյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert