Երբ որ կուսակցության կողքին լինելով է չափորոշվում «հայրենիքի կողքին լինելը» , ապա ունենում ենք այն, ինչ ունեցել ենք 1920 թվականին՝ 10 հազար քկմ Հայաստան՝ թիկունքում թողած 1,5 մլն զոհ, հարյուր հազարավոր փախստականներ, կորսված հայրենիքի մի մեծ մաս:
Եթե քեզ՝ Իշխան Սաղաթելյան, թվում է, թե «հայրենիքը» դու ու ժողովրդից մեկուսացված քո խելքի 16 կուսակցություններն եք, ուրեմն ողբամ ձեզ: Թե՞ կարծում ես «հայրենիքը» Արցախի բանակցությունները 5 միլիարդանոց առեւտրի վերածած քո Սերժն ու խաղաղ պայմաններում Ալիեւին Մեղրու միջանցք տրամադրող Քոչարյանն է, որոնց հետ դուք՝ ՀՅԴ-ականներդ, իշխանություն էիք կիսում, օգտվում տաշտակից ու լուռ համաձայնվում բոլոր հանցագործությունների հետ: Հայրենիքը ոչ Նիկոլն է, ոչ էլ առավել ևս դուք եք. հայրենիքը ժողովուրդն է, որի կողմից դուք բազմիցս մերժված ու արհամարհված եք: