ԳՈՒՅԺ
Խոր վշտով գուժում ենք Հայկական Ժողովրդային շարժումի երկար տարիների անդամ և նորագույն ազատագրական պայքարի նվիրյալ ընկեր՝ Հակոբ Գարայանի ցավալի մահը, որ տեղի ունեցավ Լիբանանում, և այսօր դեկտեմբեր 13-ին հողին հանձվեց նրա դին:
Այս առիթով ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին և աշխարհասփյուռ ընկերներին:
Հակոբ Գարայանը մասնակցել է Լիբանանի ինքնապաշտպանության կռիվներին, ազատագրական պայքարի դաշտում պատասխանատվություններ է ստանձնել եվրոպական մայրաքաղաքներում վտանգելով իր կյանքն, այնուհետ մաս է կազմել ՀԺՇ-ի տեղեկատվական և մամուլի աշխատանքներին։
Հայրենիքի կարոտը սրտում, նա միացավ հայուն Հայաստանի նվիրաբերած իր ընկերների փաղանգին։
Հարգանք Հակոբի հիշատակին։
Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական խորհուրդ
Աթենք 13-12-2020թ.