Ահաբեկչական որոշումները իսրայելական կառույցներում ընդունվում են հետախուզական հսկայական ճյուղավորված ցանցի միջոցով: «Կեսարիե»-ն Մոսադի մասնաճյուղերից մեկն է, որն անմիջականորեն պատասխանատու է արաբական և արևմտյան Ասիայի երկրներում լրտեսության և ահաբեկչական գործողությունների իրականացման համար:

Կազմակերպությունը հիմնադրվել է 1970-ական թվականներին՝ հայտնի իսրայեական լրտես Մայք Հարարիի կողմից, և իրականացրել է ահաբեկչական բազմաթիվ օպերացիաներ տարածաշրջանում: «Կեսարիե» -ն բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցից մեկը հայտնի է որպես «Քիդոն»: Քիդոն բառը եբրայերեն նշանակում է նիզակի գագաթ: Այս խմբի անդամները խիստ վտանգավոր, սպանությունների մեջ մասնագիտացած պրոֆեսիոնալ ահաբեկիչներ են, ովքեր ուղիղ, անմիջական առաքելություն ունեն ահաբեկչական գործողություններ իրականացնել Արևմտյան Ասիայի երկրներում: Թեև այս ահաբեկիչների մեծ մասը ընտրված են իսրայելական բանակի հատուկ զորախմբից, այնուամենայնիվ՝ նրանք մի քանի տարի շարունակ հատուկ դասընթացներ են անցնում ՝ նախքան «Քիդոն»-ին միանալը: «Քիդոն»-ը օրգանական կապ ունի Կենտրոնական Հետախուզական Վարչության հետ: «Մոսադը» և հատկապես՝ «Քիդոն»-ը ունեն շատ կարևոր մի նախագիծ, այն է` փորձել ոչնչացնել կամ խոչընդոտել տարբեր երկրների ռազմավարական կաևոր նշանակության գիտական ծրագրերը և ֆիզիկապես վերացնել տարբեր երկրների գիտնականներին: Ահաբեկչական, հետախուզական այս կազմակերպության ստեղծման նպատակն է՝ գիտականորեն և տեխնոլոգիապես թուլացնել այն երկրները, որոնք չեն համընկնում Իսրայելի շահերին, ինչպես նաև՝ հանդիսանում են հակառակորդ երկիր:Ահա տարբեր երկրների գիտնականների ու էլիտաների մի շարք սպանություններ, որոնք այս կազմակերպությունն իրականացրել է վերջին երկու տասնամյակների ընթացքում. Իրանից՝ Դոկտոր Մաջիդ Շահրիարի, Մոստաֆա Ահմադի Ռոշան, Դարիուշ Ռեզաինեժադ, Մասուդ Ալի Մոհամադի, և վերջերս իրանական միջուկային գիտնական դոկտոր Մոհսեն Ֆախրիզադե, ինչպես նաև՝ եգիպտացի միջուկային գիտնական Յահյա Ալ Մաշտ, իրաքցի գիտնական Իբրահիմ Ալ Զահեր, թունիսցի գիտնական Մոհամադ Ալ Զավարի, պաղեստինցի գիտնական Մուհամեդ Ալ Բատթաշը նույնպես այս կազմակերպության ահաբեկչությունների զոհերից մեկն է:

Pooya Hosseini

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert