Որպես ուժերը հավասարակշռող, խաղաղություն բերող, երկու կողմի համար էլ ընդունելի, 17-ի հավաքը ընտրել է Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ։ Հարցերի հարցն այն է, թե ումով են փոխարինում։ Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆՆ իր կյանքում մի տեղ մի տարուց ավել չի աշխատել։

1988թ․ “Ղարաբաղ” կոմիտեի ղեկավար։

Հանրապետությունում ՝ քաոս, Մասիսի թունավորումներ, Նաիրիտի փակում, գործադուլներ, Սովետաշենի ընդհարում զորքի հետ՝ 27 զոհ։

Օդակայանում՝ ընդհարում խորհրդային զորքի հետ, 1 զոհ։ Ռուսական զորքերի մուտքը Հայաստան։ Պարետային ժամ։

Ոչ մի պատասխանատվություն չկրեցին։

1989-ից ՀՀՇ ղեկավար։

Հարձակվեցին ՀԽՍՀ ԳԽ նախագահ Հրանտ ՈՍԿԱՆՅԱՆԻ վրա, հենց ներկայիս նախագահականի շենքում, ծեծեցին ու անարգեցին մարդուն, իսկ լրբերից լրբենին միզեց սեղանին՝ էս էլ քո թղթերը, ասաց։ ՀՀՇ-ի իշխանության գալուց հետո նշանակվեց շատ բարձր պաշտոնի՝ կառավարության հովանու տակ։ Անունը չեմ գրի, մեղք է ընտանիքը։

1989-ին Մերժեց Արկադի Վոլսկու՝ Ղարաբաղի խաղաղության պլանը, որն համարյա իրագործված էր, Ղարաբաղը որպես անկախ միավոր հանձնված էր Կենտրոենին, հիմնարկ ձեռնարկությունները հանձնված կենտրոնական իշխանությանը։ Մշակույթը՝ Հայաստանին, ծրագիրը մերժվեց, Ղարաբաղի ժողովրդին հանեցին ոտքի, գործադուլներ, անհնազանդություն ու Վոլսկուն քշեցին Ղարաբաղից; Վոլսկու կողմնակից Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ նույնպես հեռացավ Ղարաբաղից։ “Վոլսկին ու Պողոսյանը շատ խելոք էին ու մենք վախեցանք նրանցից եւ ընտրեցինք Քոչարյանին եւ Սերժիկին, նրանք մեզ ավելի պրագմատիկ թվացին։ Սա Վազգեն Մանուկյանի հետ իմ հարցազրույցից հատված է։

1989թ ՀՀՇ առաջին համագումարում, ծաղրեցին ու ոչնչացրին բեմում իրենց հարցերին պատասխանող, Հայաստանի այն ժամանակվա վարչապետ, իրենց հորից էլ տարիքով Վլադիմիր ՄԱՐԳԱՐՅԱՆՑԻՆ։ Նողկալի տեսարան էր, ես էլ էի այնտեղ։ Պահանջում էին հայերեն խոսել, մարդը Ղրիմում էր ծնվել, մեծացել,Ռուսաստանում կրթվել։ “Իսկ հետո, կուլիսների ետեւում, այդ ամոթալի տեսարանից պահեր էր հիշում ու նորից հռհռում, չարախնդում էր ՀՀՇ ղեկավար Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԸ,”- հարցազրույցներից մեկում վկայեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆԸ։ Նույնը Քոչարյանից չպահանջեցին, նա միայն ռուսերեն էր խոսում։

1991-92․ Մեկ տարի անկախ Հայաստանի վարչապետ․ Երեւաց առաջին մականունավոր նախարարը՝ Ժոկոն,՝ Գեւորգ Վարդանյանը։ նրա աղջիկն այսօր Քաղաքային խորհրդի պատգամավոր է “Հանրապետություն” կուսակցությունից ու փողոցային բառուբանով է խոսում քաղաքապետի հետ։

Իսկ արտաքին ներդրումների նախարար Եսայի Ստեփանյանը մի քանի ամիս անց հավաքեց բյուջեի փողերն ու թռավ Եվրոպա՝ կազինոներ բացելու։ Եսայուն անձամբ եմ ճանաչել, Մոսկվայում էլ պատահական հանդիպեցինք հյուրանոցում։ Չեմ ծավալվի։

Ալիկ Հարությունյանն էլ մնացած փողերն առավ թռավ Փարիզ՝ որպես դեսպանության աշխատող, Վազգենի փողերը պտտեցնելու Եվրոպական բանկերում։

Սա Վանոն հայտարարեց մամուլում։

1992-93թ․ Գետաշենն ու Շահումյանը հանձնած Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՊՆ նախարարի պաշտոնում։ Վազգեն Մանուկյանն եկավ փոխարինելու։ Ազնիվ լինելու համար ասեմ։ Այդ տարիների հաղթանակները նրան ենք պարտական։ Հաշտեցրեց ՀՅԴ -ՀՀՇ հակամարտող կողմերին։ Քոչարյանին դրեց սպանված Արթուր Մկրտչյանի աթոռին։ Քանի որ դաշնակցական Արթուրից հետո ՀՅԴ-ն Ղարաբաղում իշխանությունը չէր ուզում զիջել ՀՀՇ-ին։ ՀՀՇ ղեկավարությունն էլ զենք չէր տալիս դաշնակցական ջոկատներին, պետական զորքն էլ ետ էր քաշել Մարտակերտից։ Մարտակերտն ընկավ․ Ճար չկար, ՀՅԴ-ն կզեց ու հանձնվեց։ Շահումյանն էդպես էլ մնաց թշնամուն հենց էդ ներքին դավաճանությունների արդյունքում։ Էդպես, Վազգեն Մանուկյանը լուծեց հարցը։ Ալբանացին էլ չմոռացավ լավությունը։

“1993–ին Սամվել ԲԱԲԱՅԱՆԸ Սերժիկին Արցախից քշում էր Մոսկվա, ինչ որ թշնամանք ունեին։ Ես էլ ասեցի, եթե Սերժիկը ձեզ պետք չի, տվեք ինձ։ Վերցրի ու Սերժիկին նշանակեցի Բանակի մատակարարումների փոխնախարար։ Դե ում ձեռքին միջոցներ է հայտնվում, նա առաջ է գնում նաեւ քաղաքականության մեջ”- ասաց նա մեր հարցազրույցում։ Սերժիկը արժեւորվեց նորից։

Այսինքն՝ Վազգեն Մանուկյանը աչք է փակել Սերժիկի՝Բանակի թալանի առաջ։

1996-ին մասնակցեց նախագահական ընտրություններին, ժողովրդին առաջնորդեց մինչեւ ԳԽ շենք, ինքը ներս մտնելիս, ասաց՝ եթե կես ժամից չգամ, կգաք իմ ետեւից։ Դուրս չեկավ։ Ժողովուրդն էլ, մտածեց, թե առաջնորդին կալանքի են վերցրել, ջարդեց դռներն ու հաշվեհարդար տեսավ ԳԽ իր նախկին ընկերների հետ՝ ջարդուփշուր անելով, ինչ պատահի։ “Ասում էինք՝ դուրս արի, ժողովրդին հանգստացրու, մենք քեզ չենք բռնել, գնա ժողովրդի մոտ։ Չգնաց։ Սադրեց, ժողովուրդն էլ մտավ ներս”- 1996-ին, Պրահայի մեր տանը պատմեց այն ժամանակվա ԿԸՀ նախագահ Խաչատուր ԲԵԶԻՐՉՅԱՆԸ։

Համաձայնեք, այս օրերին ԱԺ նախագահ Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻ դեմ հարձակումը, շատ նման էր Հրանտ ՈՍԿԱՆՅԱՆԻ, Բաբկեն ԱՐԱՐՔՑՅԱՆԻ եւ Արա ՍԱՀԱԿՅԱՆԻ դեմ հաշվեհարդարին։

Այսքանը գիտեմ Վազգեն Մանուկյանի ղեկավարման տարիների մասին։ Ուրիշ պաշտոն, որքան գիտեմ, չի ունեցել, չհաշված Սերժիկի ժամանակ Հանրային խորհրդի ղեկավարի անվճար, հասարակական հիմունքներով պաշտոնավարելը։

Այսքանից հետո, դուք ասեք, այս գործիչը ինչ խաղաղություն ու համագործակցություն կարող է ապահովել։

Ուզում եմ լրագրողները վաղը նրան մի քանի ավել հարց տան։

-Ինչով է ապրում այսքան տարի նախկին վարչապետը, երբ ոչ մի տեղ բարձր աշխատավարձով աշխատանք չի ունեցել։

-Ինչ շահ ուներ, երբ որպես հայ մարդ, որպես երեւանցի, որպես Քոչարյանի հետ մտերիմ գործիչ, չբռնեց ավազակի ձեռքն ու հանգիստ նայեց, թե ինչպես են թալանվում ու ռուսին հանձնվում մեր կարողությունները, ինչպես են տրամվայի գծերը քանդվում եւ վաճառվում Իրան։

-Հայաստանի հարյուրավոր գործարաններ ապամոնտաժվեցին իր վարչապետության օրոք ու թալանվեցին։ Ինչու։

-Ինչ նպատակով փակվեց Նաիրիտը, 15 հազար աշխատողներ փողոց շպրտվեցին ու բռնեցին գաղթի ճամփան։ Ինչու մերժեց Ռիժկովի աղաչանքը, թե մի փակեք Նաիրիտը, դրանով փակում եք երկաթուղին, որը կյանքի ճանապարհ է ձեզ համար։ Ինչու մերժեց։

Իր խոսքերն եմ մեջբերում․ “Նաիրիտը մենք փակեցինք քաղաքական նպատակներով, հիմա չկա այդ նպատակը, մենք իշխանություն ենք, հիմա բացում ենք”։

Որ պետությանը կզացնեն ու իշխանությունը վերցնեն։ 15 հազար փողոց շպրտվածների հաշվին։ Ու վերցրին։

Ու այսօր էլ նույն՝ վազգենմանուկյանական գծած ճամփեն են ընտրել՝ 17 կուսակցությունները՝ փողոցի խուժանին կաշառելով։

Որ էլի պետությանը կզացնեն ու իշխանություն զավթեն։ Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին; Տառապանքս փորձ ունի։ Ասացի՝ կիսվեմ։

Շուշան Ղազարյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert