Բեյրութը համարվել և համարվում է սփյուռքահայության մայրաքաղաքը: Իր հայրենիքի նման նա էլ միշտ գտնվել է աշխարհաքաղաքական վայրիվերումների ոլորապտույտում:Մեր սփյուռքի հայրենակիցների անվտանգության խնդիրը միշտ եղել է Հայաստան պետության ուշադրության կենտրոնում, որը կարծես փարոս` իր ճառագող լույսով դեպի իրեն է ձգել հայ պանդուխտին և որքան ուժեղ է եղել այդ ճառագող լույսը, այնքան մեծ է եղել նրանց հույսը, որ մի օր նրանք կհանգրվանեն իրենց հարազատ նավահանգստում: Դա նրանց ուժ է տվել չխորտակվելու համաշխարհային ալեկոծվող օվկիանոսում…
#տնիցթանգարան#Կարեն_Դեմիրճյանի_թանգարան