Իմաստուն ժողովուրդը ասում է.«Գելը նայում է բուք օրվա»:Հիմա սրանք էլ գելեր են, որ «բուք» օրով դուրս են եկել իրենց որսը ճանկելու: Չե՞ք հավատում, նայեք ոհմակապետ ընտրված պառավ գայլի բառապաշարին, որ ասում է. «Եթե շարժումը չհաղթի, գազազած ժողովուրդը քեզ (Փաշինյանին) կհոշոտի»:
Պարոն ոհմակապետ, ժողովուրդը գազազած գայլ չէ, այլ գառ, որ 30 տարի հոշոտվել է քո գլխավորած ոհմակի միջոցով ու դեռ նոր է ձեր արյունոտ երախից ազատվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Թավշյա Հեղափոխությամբ», և նորից ձեր ճանկը ընկնել չի կամենում, հենց դա է պատճառը, որ դուք այդքան հուսահատ եք խոսում ձեր խղճուկ շարժման հաղթանակի մասին: Դուք երկրի ազգընտիր վարչապետին սպառնում եք ձեր միակ հնարավոր միջոցով` ՏԵՌՈՐԻԶՄՈՎ:ԱՅԴՊԵՍ ԳԱԶԱԶԱԾ ԳԱՅԼԵՐՆ ԵՆ ԻՐԵՆՑ ԺԱՆԻՔՆԵՐԸ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ: Եվ ձեր ժանիքներից ժողովրդի և նրա ընտրյալների արյունն է կաթում:Հովվին հոշոտելը չէ ձեր միակ նպատակը, դուք բնազդով հոտը հոշոտելուն եք սովոր, դուք գայլեր եք հովվի հագուստ հագած և ժողովուրդը արդեն ձեզ լավ է ճանաչում: