Վահե Աղաջանյան (Vahe Aghajanyan)

Գեոպոլիտիկ պրոցեսները և սիմվոլիկանԳլոբալիստական ուժերի կողմից ԱՄՆ նախագահ կարգված Ջո Բայդենի ինագուրացիայի ժամանակ հանելուկային հանդերձանքով ԱՄՆ-ի հիմնը կատարեց հայտնի երգչուհի Լեդի Գագան, որը համարվում է մարդկանց աշխարհայացքի և մտածողության ձևավորման վրա ազդեցության գլոբալիստների հիմնական գործիքներից մեկը հանդիսացող Հոլիվուդի առաջնային դեմքերից մեկը:

Լեդի Գագայի կարմիր և սև գույների համադրությամբ զգեստի վրա կար աղավնի, որը մարդկանց մի մասն անվանեց «Խաղաղության աղավնի», իբրև թե Բայդենը գալիս է՝ իր հետ խաղաղություն բերելով աշխարհին, սակայն այս թեմայի մեջ առավել խորասուզված մարդիկ շտապեցին փնտրել այլ վարկածներ, որոնցից գլխավորը կապված էր Նոյ նահապետի և Արարատ լեռան հետ, այսինքն ակնհայտ էր մեկ բան՝ հանելուկային աղավնին կապ ունի Արարատ լեռան հետ:

Ի դեպ, Արարատ լեռան վարկածը առաջ են քաշել ոչ թե հայ կամ ռուս, այլ հենց ամերիկացի «կոնսպիրոլոգները»: Փետրվարի 1-ին Կարսում մեկնարկեց Թուրքիայի և Ադրբեջանի «Ձմեռ-2021» համատեղ զորավարժությունը: Նույն օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակեց լուսանկար, որում հատուկ ընդգծված էր Արարատ լեռը: «Մեր զինված ուժերը շարունակում են վարժանքները Ագրայի (թուրքերն այդպես են կոչում Արարատ լեռը) դժվարին տեղանքում: Նույն օրը՝ փետրվարի 1-ին, Գյումրուց ստացանք տեղեկություններ, որ ռուսական 102-րդ ռազմաբազայից մեծ քանակությամբ զորք և ռազմական տեխնիկա է դուրս բերվել մշտական տեղակայման վայրից և մոտեցվել սահմանին: Նույն օրը՝ փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, այստեղ ուշադրություն, ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունենում ՀՀ և ՌԴ Պաշտպանության նախարարները:

Տվյալ իրավիճակում պետք չէ կանխատեսումներ կատարել, մենք չենք կարող ենթադրել, թե ինչ ծրագրեր կան մեր տարածաշրջանի հետ կապված, սակայն պարտավոր ենք իրադարձությունները մեկնաբանել նաև սիմվոլիկայի տեսանկյունից: Ակնհայտ է մեկ բան՝ կուլիսներում ինչ-որ բան կատարվում է, սակայն մեզ համար տեսանելի դաշտում դեռ ոչինչ տեսանելի չէ:

Արդյո՞ք այս ամենը ռուս – թուրքական պատերազմի նախապատրաստություն է, թեկուզ եթե այդ պատերազմը հիմա տեղի չի ունենալու: Դժվար է ասել: Իմաստ ունի՞ զբաղվել գուշակություններով: Միանշանակ ոչ: Պետք է պարզապես շարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը, սակայն, այո, նաև դավադրություններ փնտրելով ամեն ինչի մեջ:

44-օրյա պատերազմից առաջ Լեդի Գագայի՝ հայերին ուղղված զգուշացմանը ևս լուրջ չվերաբերվեցինք, սակայն «911» տեսահոլովակի թողարկման հենց առաջին օրն այս ուժերի սիմվոլիկային ծանոթներն ահազանգեցին, որ հայերի դեմ ինչ-որ բան է նախապատրաստվում: Ի՞նչ ունեցանք: Ունեցանք պատերազմ, որն ավարտվեց 9.11-ին:

Եթե խոսում ենք աշխարհաքաղաքական զարգացումներից, կուլիսային պրոցեսներից, ապա, այո, պետք է լուրջ վերաբերվենք նաև սիմվոլիկային:Հուսանք, որ որևէ սարսափելի բան տեղի չի ունենա, համենայն դեպս սարսափելի Հայաստանի համար:

Ամենաթարմ ու հավաստի լուրերն առաջինը իմանալու համար միացեք Telegram-ում «Գեոպոլիտիկա» հարթակին՝ https://t.me/armgeopolitic

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert