ՆԱՏՕ- անդամ երկրների նպատակը մեկն էր՝  պատերազմով անջատել Կոսովոն Սերբիայից: Մտադրությունն արդեն պարզ էր Ռամբույեի պայմանագրից և պատերազմից հետո ՆԱՏՕ-ի երկրները շարունակում էին 2008 թվականին «նախագիծը»՝  Սերբիայից Կոսովոյի միակողմանի անջատումը եւ անկախության հռչակումը:  

ՆԱՏՕ-ի ուժերի կողմից երկիրը ռմբակոծելու 22-րդ տարեդարձի կապակցությամբ Սերբիայի ՆԳ նախարարն ասաց. «Սերբիան երբեք չի մոռացել այդ հանցագործությունը և արդարություն է փնտրում»:

Ըստ ԻՌՆԱ-ի, «Ալեքսանդր Վուլինը» չորեքշաբթի օրը ծաղկեպսակ է դրել ոստիկանության ուժերի հուշատախտակին, ովքեր իրենց կյանք են կորցրել 1999 թ.-ին ՆԱՏՕ-ի ագրեսիայի ընթացքում ` ավելացնելով. « ՆԱՏՕ-ի ագրեսիան վերջին մեծ անպատիժ մնացած հանցագործությունն է:

Ըստ նրա, հենց դա է պատճառը, որ Սերբիայի կառավարությունը և Նախագահ Ալեքսանդր Վուչիջն հաստատուն և հստակ դիրքորոշում են որդեգրել, որ մենք երբեք չենք փոխի, և դա ռազմական չեզոքության դիրքորոշումը է, որը մեր բանակն ու ոստիկանությունը երբեք չեն խախտի եւ այլ երկրների հետ չեն այն, ինչը արեցին մեզ հետ:

Վոլինը շեշտեց, որ ոչ մի սերբ զինվոր կամ ոստիկան երբեք չի անի այն, ինչ ՆԱՏՕ-ի զինվորներն արեցին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դեմ հանցագործություններում, և որ մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի դա այլևս չկրկնվի:

«Որքան ուժեղ լինեն մեր բանակը, ոստիկանությունն ու երկիրը, այնքան մենք ավելի ազատ կլինենք, և ավելի շատ կհեռանան նոր ագրեսիաները մեզանից», – ասաց նա:

Սերբիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը ծաղկեպսակ դրեց Կորշումլիյաի երրորդ զորամասում 1999 թ. ՆԱՏՕ-ի կողմից նախկին Հարավսլավիա ներխուժման ժամանակ զոհվածների հուշակոթողին: «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն ​​տեղ, որտեղ ՆԱՏՕ-ի առաջին ներխուժման օրը, բանակի 11 անդամներ, սպաներ, ենթասպաներ և զինվորներ կորցրին իրենց կյանքը»:

«Մենք ՝ որպես բանակ և որպես երկիր, պարտավոր ենք հիշել այդ մարդկանց, քանի որ նրանք տրամադրել են իրենց ամենակարևոր և արժեքավորը՝ կյանքը, բայց եկեք առաջ շարժվենք, քանզի ամենակարևորն այն է, որ մենք կառուցենք նրանց այն Սերբիան, որը նրանք ուզում էին տեսնել», – ասաց Սերբիայի պաշտպանության նախարարը:,:

Շարունակելով իր խոսքը նա ասաց՝ վստահ է, որ Սերբիայի կառավարությունը Նախագահ

Վու չիչի գլխավորությամբ կառուցում է հենց այդպիսի երկիր, որտեղ կատարվում է արժեքավոր աշխատանք և երկիրը ունի ուժեղ բանակ. նման բանակը անվտանգության երաշխին է եւ, որ մեր երկրի բնակիչներին ազատ ապրել հնարավորություն է տալիս:

 22 տարի առաջ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) օդային հարվածները Սերբիայի (նախկին Հարավսլավիա) վրա 78 օրվա ռմբակոծության արդյունքում զոհվեց շուրջ 2500 մարդ, իսկ այս ողբերգությունը Սերբիայի քաղաքացիների համար շարունակում է մնալ տխուր և անմոռանալի հիշողություն:

Նախկին Հարավսլավիայի ավիահարվածները պատմության մեջ առաջին անգամ իրականացվել են առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատման ՝ ԱՄՆ գեներալ Ուեսլի Քլարկի որոշմամբ և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հրամանով:

Ուեստլի Քլարկն (Wesley K. Clark) իր «ժամանակակից պատերազմ» (Waging Modern War)  գրքում գրել է. ոչ միայն Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի օդային գործողությունների պլանավորումը խստացավ 1998-ի հունիսի կեսերին, այլ ավարտին հասցվեց նաեւ նույն տարվա օգոստոսի վերջին:

 Նախկին Հարավսլավիայի կառավարությունը անմիջապես ժողով գումարեց և այդ գիշեր արտակարգ դրություն հայտարարեց:

Տարբեր հաղորդագրությունների համաձայն, Ռամբույեի համաձայնագիրը, որն ավելի շատ ռազմական համաձայնագրության էր նման, փաստորեն նախատեսում էր նախկին Հարավսլավիայի տարածքի մի մասի (Կոսովո) գրավումը, որը չհաստատվեց Հարավսլավիայի խորհրդարանի կողմից:

 Կոսովոյի, Չեռնոգորիայի, Բելգրադի Բատանիկայի և Սերբիայի Արևելքում գտնվող Օգիցե օդանավակայանները, ինչպես նաև Կորսումլիա, Նովի Սադ, Պանցովա, Կրագուևաց քաղաքների ռազմական բազաները ՆԱՏՕ-ի կործանիչների և ուղղորդվող հրթիռների առաջին թիրախներից էին նախկին Հարավսլավիայում:

 Նախկին Հարավսլավիայի և Սերբիայի դեմ ՆԱՏՕ-ի ավիահարվածներին, որոնք սկսվել են 1999 թ. Մարտի 24-ին և տևել են 78 օր եւ խլեցին բազմաթիվ կյանքեր, մասնակցում էին ՆԱՏՕ-ի 19 անդամ երկրներ:

Այդ գործողության ընթացքում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը նախ հարձակվում էին Ադրիատիկ ծովում կայանված ռազմանավերի և Իտալիայի չորս ավիաբազաներում տեղակայված ռազմաօդային բազաների կողմիգ, որոնց աջակցում էին Արևմտյան Եվրոպայի բազաները և ԱՄՆ-ն առաջին զորանոցները և ՀՕՊ ստորաբաժանումները՝ ռմբակոծելով մայրաքաղաքը,  Պրիշտինան, Կոսովոյի կենտրոնը և այլուր:

Առնվազն 2500 մարդ է զոհվել, և ավելի քան 12.500-ը վիրավորվել են Սերբիայի դեմ ՆԱՏՕ-ի 78-օրյա հարձակման արդյունքում, համաձայն Սերբիայի տարբեր հաստատությունների հրապարակած տվյալների:

 2013-ին Սերբիայի պաշտպանության նախարարի հրապարակած զեկույցի համաձայն, 1999-ին Սերբիայի բանակի և ոստիկանության 1008 զինվորականեր սպանվել էին նախկին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության վրա ՆԱՏՕ-ի հարձակման ժամանակ, որից  659 բանակիային և 349 ոստիկանությունից էին:

 Սերբիայում գրեթե չկա մի քաղաք, որը 11 շաբաթվա ռմբակոծության ընթացքում գոնե մի քանի անգամ թիրախավորված չլիներ ՆԱՏՕ-ի ուժերի կողմից:

Այդ 78-օրյա օդային և հրթիռային հարձակումների արդյունքում ավերվել և վնասվել է 25000 բնակելի շենք, ոչնչացվել է 470 կմ ճանապարհ և 595 կմ երկաթգիծ, վնասվել և ավերվել է 14 օդանավակայան, 19 հիվանդանոց, 20 բժշկական կենտրոն, 18 մանկապարտեզ, 69 դպրոց, 176 մշակութային և պատմական հուշարձան և 44 կամուրջ:

1999-ի ապրիլի 23-ի գիշերը `կեսգիշերից երկու ժամ վեց րոպե անց, ՆԱՏՕ-ն հրթիռակոծեց Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության շենքը` սպանելով 16 աշխատակցի: Սա առաջին անգամն էր, երբ մեդիա տունը հայտարարվում էր ռազմական «օրինական» թիրախ:

Նախկին Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ավիահարվածներում 2300 ավիահարված է հասցվել ամբողջ երկրի 995 թիրախներին, որի ընթացքում  օգտագործվել է ՆԱՏՕ-ի 1150 մարտական ինքնաթիռ,  420,000 հրթիռ և ռումբ, երկրի ամբողջ տարակցի վրա նետվել է 22 հազար տոննա ռումբ եւ հրթիռ:

Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ն 1300 թեւավոր (Քրուզ) հրթիռ և 37.000 կասետային ռումբ է նետել Սերբիայի վրա, ինչի արդյունքում զոհվել է ավելի քան 2000, վիրավորվել է մի քանի հազար մարդ:

Զեկույցի համաձայն, Սերբիայի դեմ ավիահարվածներում ՆԱՏՕ-ն օգտագործել է նաեւ արգելված զինամթերք՝ հյուծված ուրանով:

 Նախկին Հարավսլավիայի ռմբակոծությունը 1999-ի մարտին պատվիրել էին ՆԱՏՕ-ի հրամանատար Ուեսլի Քլարկը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:

Նախկին Հարավսլավիայի տարբեր մասերի օդային ռմբակոծությունը, որը սկսվել էր 1999 թ. Մարտի 24-ին, երեկոյան 19: 45-ին, ՆԱՏՕ-ի ինքնաթիռներից առաջին հրթիռի արձակմամբ, ավարտվեց նույն տարվա հունիսի 9-ին, ավարտվեց ՆԱՏՕ-ի և նախկին Հարավսլավիայի  պաշտոնյաների միջեւ «տեխնիկական համաձայնագրի» ստորագրմամբ՝ «Կումանովա» տարածքում՝ Սերբիայի և հյուսիսային Մակեդոնիայի սահմանին:

1999-ի հունիսի 10-ին ՆԱՏՕ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղարը հրաման արձակեց դադարեցնել ռմբակոծությունը Կոսովոյից նախկին հարավսլավական և սերբական ուժերի դուրսբերումից հետո:

 Նույն օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Կոսովոյի համար ընդունեց 1244 բանաձեւ, որով 36 երկրներից ուղարկվեց 37200 խաղաղապահ զորք ՝ Կոսովոյի անվտանգությունն ապահովելու համար:

 Կոսովոյի ալբանացիների պահանջները՝ տարածաշրջանը Սերբիայից անջատելու վերաբերյալ, ինչը հանգեցրեց ալբանացիների և սերբական բանակի ճակատամարտին և, վերջապես, ՆԱՏՕ-ի ավիահարվածին նախկին Հարավսլավիայի դեմ, 2008 թվականին հանգեցրեց Սերբիայից Կոզովոյի միակողմանի անջատման ու անկախ հռչակմանը:

 Կոսովոյում ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային խաղաղապահ ուժերի (KFOR- Kosovo Force ) թիվը ներկայումս 3000-ից մինչեւ 3500 է: Անվտանգության միջազգային աջակցության ուժերի (ISAF) առաքելությունն է ապահովել բոլոր դասերի ազատ տեղաշարժը և կառուցել Կոսովոյի անվտանգության ուժերի կարողությունները և պաշտպանել խաղաղ բնակիչներին:

Սերբիան Կոսովոն ճանաչում է իր հարավային նահանգ և չի ընդունում դրա միակողմանի անկախության հռչակումը, կոչ է անում չեղյալ հայտարարել Կոսովոյի անկախությունը դիվանագիտական ​​և խաղաղ ճանապարհով:

 ԵՄ անդամ մի շարք երկրներ, ինչպես նաև Միացյալ Նահանգները ճանաչել են Կոսովոն որպես անկախ պետություն, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը և Սերբիան այն երկրների շարքում են, որոնք չեն ընդունում Կոսովոյի անկախության հռչակագիրը:

Թարգմանությունը՝ Երվանդ Խոսրովյանի

Video:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert