«Համաշխարհային կառավարություն չի կարող հաստատվել». Վլադիմիր Պուտինն ուղիղ պատերազմ հայտարարեց գլոբալիստներին, ներկայացրեց՝ նրանք ինչ ծրագրեր ունեն և նշեց, որ ինքը դեմ է դուրս գալիս այդ ամենին:Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երբեք չի կարող ստեղծվել համաշխարհային կառավարություն, քանի որ դա մարդկանց զրկելու է ընտրելու, ազատ ապրելու հնարավորությունից, ոչնչացնելու է ընտանիքը:«Անթույլատրելի է ոչնչացնել այնպիսի արժեքները, ինչպիսիք են ընտանիքը, ավանդույթները: Մարդիկ իրենք պետք է որոշեն՝ ինչպես ապրել, ինչ ընտրել, ինչ խոսել: Համաշխարհային՝ կենտրոնացված կառավարում հաստատելու բոլոր փորձերը ձախողվել են, դա չի կարող տեղի ունենալ: Բոլորը հասկանում են՝ ինչի մասին եմ ես խոսում»,- նշել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ «այդ ուժերը» կխուսափեն համաշխարհային սրացման գնալուց, սակայն նշել է, որ եթե նրանք ընտրեն այդ ճանապարհը, ապա ինքն ընդունելու է մարտահրավերը:«Ես հույսեր եմ փայփայում, որ աշխարհը կխուսափի մեծ կոնֆլիկտից, քանի որ դա կհանգեցնի ցիվիլիզացիայի ավարտի, սակայն պետք է կրկնեմ, որ իրավիճակը կարող է զարգանալ անկանխատեսելի և անկառավարելի կերպով»,- ասել է Պուտինը:

Եթե մինչև այս պահը ամեն ինչ կատարվում էր մեզ համար տեսանելի դաշտից դուրս՝ կուլիսներում, ապա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր այս ելույթով ուղիղ պատերազմ հայտարարեց գլոբալիստներին՝ շատ պարզ ներկայացնելով, թե ինչ է այժմ կատարվում աշխարհում:

Ուշագրավ է, որ այս օրերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց դոլարից անկախանալու և սեփական արժույթի վրա հենվելու մասին, ինչն իր հերթին անհնար կդարձնի ազգային արժույթների փոխարեն մեկ միասնական թվային արժույթի հաստատումն աշխարհում:

Եթե նախկինում համաշխարհային կառավարության հաստատման, մեկ միասնական դրամային միավորի ստեղծման, ընտանիքի ոչնչացման, մարդկանց ազատություններից զրկելու վերաբերյալ խոսակցությունները պիտակավորվում էին որպես «դավադրության տեսություններ», ապա այժմ այդ ամենը հաստատեց անձամբ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով այդ ծրագրերին դեմ դուրս գալու մասին:

Ինչպես նշեց Ռուսաստանի նախագահը՝ իրավիճակը կարող է զարգանալ անկանխատեսելի և անկառավարելի կերպով: Շարունակենք լինել զգոն և ամենայն ուշադրությամբ հետևենք իրադարձությունների զարգացմանը:

Video: https://www.facebook.com/vahe.aghajanyan99/videos/2889175584660121

ՎԱՀԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert