իշխանություն-ընդդիմություն կոնսենսուսի արդյունքում 2021 թ. հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպումն ապացույցն է այն բանի, որ ո՛չ իշխանությունը, եւ ո՛չ էլ ընդդիմությունը ի վիճակի չեն աշխարհաքաղաքական իրադարձությունները ճիշտ ընկալելու, գնահատելու եւ անում են այնպես, կարծես թե ամբողջ աշխարհը պտտվում է Հայաստանի շուրջ:

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից երկու օր առաջ՝ հունիսի 18-ին, Իրանում տեղի է ունենալու նախագահական ընտրություն: ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը, ներառյալ Թուրքիան սպասում են այդ օրերի ընտրական արդյունքների հետեւանքով (հիմնականում արհեստական) ստեղծվող ներքաղաքական լարվածությանը, ինչը պարարտ հող է հանդիսանալու Իրանի հարավարեւմտյան եւ հյուսիսարեւելքում «ազգային» խժդժությունների համար:

Արևմուտքը օգտվելով Իրանում արևմտամետ իշխանական թևերի հանգամանքից, փորձելու է նախընտրական շրջանում ստեղծել ներքաղաքական քաոս, որպեսզի թուլացնի Իրանի արտաքին դիմադրողականությունը՝ սևեռելով երկրի անվտանգությունը պաշտպանող համակարգի ուշադրությունը ներքաղաքական լարվածության վրա:

Միաժամանակ Արեւմուտքի կողմից փորձ է արվելու Ռուսաստանին զբաղեցնել Ուկրաինայի եւ Ղրիմի հարցերով, որպեսզի Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ իրականացնի կիսատ մնացած գործը՝ ճեղքել Սյունիքը, մասնատել Իրանի հյուսիսարեւելյան շրջանը:

Այս գերվտանգավոր ժամանակաշրջանում Հայաստանի իշխանատենչ ընդդիմության պնդումով ընտրությունների ժամկետ նշանակվեց հունիսի 20-ը՝ առանց հաշվի առնելու, թե այդ ժամանակաշրջանում տարածաշրջանում ինչ է տեղի ունենալու: Տարածաշրջանում տիրող այս գերլարված ժամանակաշրջանում ընտրությունների անցկացումը ոչ թե կկարողանա Հայաստանը ճգնաժամից դուրս բերել, այլ քաղաքական «էլիտայի» տգիտության պատճառով Հայաստանը կկանգնի կործանման լուրջ վտանգի առջև:

Երվանդ Խոսրովյան, 24.03.2021 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert