Սյունիքի ​​օկուպացիան դատապարտելի և մերժելի է

🇮🇷 Իրանական հանրահայտ «Շարղ» (Արևելք) օրաթերթ, 26 մայիսի, 2021 թ.

Միր Մեհրդադ Միրսանջարի . Համալսարանի դոցենտ և մշակույթի և աշխարհաքաղաքական հետազոտող

44-օրյա Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից հինգ ամիս չանցած, վերջին օրերին մենք ականատես եղանք Բաքվի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի սահմաններում 3.5 կմ խորության վրա Հայաստանի պաշտոնապես ճանաչված միջազգային սահմանների խախտմանը: Այս քայլը ոչ միայն հայտնի օրենքների և միջազգային իրավունքի խախտում է, այլ ՄԱԿ-ի անդամ պետության դեմ ագրեսիան լուրջ ահազանգ է Իրանի համար, որն ուղղակիորեն սպառնացել է Իրանի ազգային անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը:

1- Իրանը, ընդհանուր սահման ունենալով 15 երկրների հետ, աշխարհում երրորդ տեղում է Ռուսաստանի և Չինաստանի հսկայական երկրներից հետո, որոնց թվում Իրան-Հայաստան սահմանը 45 կմ երկարությամբ ամենակարճն է և միևնույն ժամանակ Իրանի ամենաապահով սահմանը, որը հայտնի է որպես խաղաղության ու բարեկամության սահման: Իրանի սահմանը Հայաստանի Սյունիքի ​​մարզի հետ, որպես Հայաստանը Պարսից ծոցին և Ասիային կապող միակ սահման, որպես Թուրքիայի տարածքով Եվրոպա գնացող անկայուն ուղղու այլընտրանքային ճանապարհ և Վրաստանով դեպի Սև ծով և Եվրոպա գնացող սահման է:

Այս կապի խզումը ուղղակիորեն կբարձրացնի Թուրքիայի կշիռը և աշխարհաքաղաքական դիրքը Կովկասում և, միևնույն ժամանակ, ընդմիշտ կբացառի Իրանը Կովկասի հաշվարկներից, որի ուղղակի հետևանքը կարող է լինել Իրանի միակողմանի կախվածությունը Թուրքիայից և այս անկանխատեսելի հարեւանի ցանկացած անհիմն պահանջներից:

2. Հինգ ամիս առաջ Բաքվի զինված ուժերի շքերթում Արաքս գետի մասին Էրդողանի բանաստեղծական ընթերցումը շատ վերլուծաբանների կողմից համարվել է որպես Թուրքիայի տարածքային դիրքորոշում ընդդեմ Իրանի տարածքային ամբողջականության, ինչը թեև ուղեկցվում է Իրանի քաղաքական պաշտոնյաների արձագանքով, բայց հակաիրանական ուժերը և պանթուրքիիստները ողջունում են, իսկ Սյունիքի ​​օկուպացիան, այսինքն՝ իրապես պատմական Ատրպատականի պաշարման ավարտը, թուրքական տիրապետության տակ գտնվող ուժերի կողմից, արդարացվեց տարբեր ամբիոններով:

3. Բաքվի կառավարության ղեկավար, նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 10-ի շքերթում իր ելույթում հասկացրեց, որ Զանգզուրը (նկատի ունի Հայաստանի Սիոնիքի մարզը), Գուիչեն (նկատի ունի Սևան լիճը Հայաստանի սրտում) և Երևանը ( Հայաստանի մայրաքաղաք) բոլորը Ադրբեջանի պատմական տարածքներ են եղել: Դա այն դեպքում, երբ մինչև 103 տարի առաջ Ադրբեջան կոչվող երկիր չկար, որի վերաբերյալ Բաքվի կառավարությունն այժմ ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել իր հարևանների նկատմամբ. Մի երկիր, որը ձեռք բերելով Իրանի պատմական Ատրպատական անունը, 1918 թ.-ին՝ Իրանի Ղաջարյան ապաշնորհ իշխանության շրջանում, հայտարարեց իր գոյությունը Առանի և Շերվանի երկրներում: Իհարկե, շատ, շատ մտածելու տեղիք տվող մի կետ, որը, ցավոք, ավելի քիչ ուշադրության և արձագանքի է արժանացել Իրանի պաշտոնյաների, էլիտաների և լրատվամիջոցների կողմից, այն է, որ Բաքվի դասագրքերում պաշտոնապես ուսուցանվում է, որ պատմության մեջ մի երեւակայական և մեծ երկիր, որը կոչվում է Ադրբեջանի Սեֆեվյան կայսրություն՝ ներկայիս Իրանում, ներկայիս Աֆղանստանում, ներկայիս Իրաքի որոշ հատվածներում և մինչև Պարսից ծոցի ափերը: Շահ Իսմայիլ Սեֆեվյանի դրոշը խթանվում է նաև Բաքվի թանգարաններում և դասագրքերում, որպես Ադրբեջանի մտացածին Սեֆեվյան կայսրությանը: Բոլոր իրանցի մեծերը, ինչպիսիք են Բաբակ Խորրամդինը, Շահ Իսմայիլ Սաֆավին, Նադեր Շահ Աֆշարը և այլն, ներկայացվում են ոչ թե որպես իրանցիներ, այլ Բաքվեցիներ, և ընդհանրապես չեն ընդունում պատմության մեջ Իրան կոչվող երկրի գոյությունը և մերժում են Բաքվի ու կովկասի 17 շրջանների տարանջատումը Իրանից՝ Գոլեստանի և Թուրքմենչայի տխրահռչակ պայմանագրերի միջոցով: Եվ նրանք պնդում են, որ պարսիկներն ու ռուսները այդ համաձայնագրերում իրենց մեջ բաժանել են Ադրբեջանի մտացածին երկիրը:

4. Բաքվի ռազմական շքերթում Արաքսի մասին Էրդողանի բանաստեղծության անկասկած պլանավորված պատմության հետ մեկտեղ, հաշվի առնելով Թուրքիայի և Բաքվի կառավարության աճող էթնիկական-ռասայական քարոզչությունը, պետք է սպասել և զգոն լինել, որ Լեռնային Ղարաբաղի և Սյունիքի գրավումից հետո հաջորդ քայլը Իրանի Ատրպատականի ու Թավրիզի հանդեպ տարածքային պահանջն է լինելու: Վերջին ղարաբաղյան պատերազմի ավարտին Խոդաաֆարին սահմանային կամրջի կողքին Ալիևի ռազմական համազգեսֆով հայտնվելը նույնպես կարող է հաստատել Իրանի տարածքային ամբողջականության համար այս հավանական սպառնալիքը:

5- Իրանի գազի արտահանման և էլեկտրահաղորդման գծերի խափանումը և Իրանից գազի և էլեկտրաէներգիայի արտահանման դադարեցումը, ինչպես նաև Բաքվից և Նախչըվանից դեպի Թուրքմենստան և Կասպյան գազի և նավթի հաղորդման գծերի ուղիղ միացումը Սյունիքի օկուպացիայի հետևանքներն են լինելու: Եվ դա կլինի Իրանի ցամաքային կապի խզումը Հայաստանի հետ:

6- Իսլամական Հանրապետության դիվանագիտական ​​գերատեսչության պաշտոնյաները պետք է հետևեն հոգւոր առաջնորդի խոսքերին` հարգել սահմանների անձեռնմխելիության սկզբունքը և ընդդիմանան միջազգային սահմանների ցանկացած սպառնալիքի և փոփոխության դեմ, հատկապես Կովկասի երկրներում: Նկատենք, որ առաջին հերթին մերժելի և դատապարտելի է Հայաստանի Սյունիքի ​​օկուպացիան, որը նշանակում է Հայաստանի հետ Իրանի ցամաքային սահմանի փոփոխություն և վերացում:

7- Նկատի ունենալով վերջին օրերին Էլհամ Ալիևի շատ վտանգավոր խոսքերը, որը հրապարակավ հայտարարեց Սյունիքի ​​օկուպացիայի գործընթացը սկսելու մասին և ասաց, որ բացի այն, որ այս ծրագիրը հաճելի չէ մեր որոշ հարևանների համար (նկատի ունի Իրանին), բայց մենք քայլ առ քայլ իրականացնում են դա: Իրանը ելնելով իր ազգային շահերից և Կովկասի հակամարտության վերաբերյալ գերագույն հոգևոր առաջնորդի խոսքերի լույսի ներքո, որտեղ շեշտել է, որ «միջազգային սահմանները չպետք է խախտվեն, և ագրեսորներն իրավունք չունեն մոտենալու մեր սահմաններին, և եթե նրանք մոտենան, ապա նրանց հետ խստագույնս կվերաբերվենք», անհապաղ կնքել ռազմական համաձայնագիր Սյունիքում, հայկական զորքերի հետ մեկտեղ, իրանական զորքերը տեղակայելու համար` պահպանելու Իրանը Կովկասին, Սև ծովին և Եվրոպային կապող այս միակ մայրուղու անվտանգությունը Բաքվի կառավարության կողմից ռազմական օկուպացիայի սպառնալիքներից և սահմանների փոփոխությունից:

Թարգմանությունը՝ Փույա Հոսեյնիի

Աղբյուրը՝ https://sharghdaily.com

сподели бутон

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.