Հայաստանի աշխարհի քարտեզից վերանալը ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնին ու նրա կառավարության այնքան էլ չէր հետաքրքրում. նրանց համար կարևորն այն էր, թե ո՞վ կարող էր բոլշևիկներին կովկասից մաքրել և Արևմուտքի՝ հատկապես Անգլիայի համար ապահովել Բաքվի նավթը: Այս ամենի կրկնության ականատեսը եղանք 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, դեռ պատմություն չդարձած արցախյան պատերազմի ընթացքում:

Հայ որբերին «փրկող» և նրանց տիկնիկներով «ուրախացնող» ԱՄՆ-ն մի կողմում կոկորդիլոսի արցունքներ էր թափում որբ մանուկների վրա, իսկ մյուս կողմում՝ հրեշավոր բերանը բացած՝ փորձում էր այդ նույն որբ մանուկների մնացած փոքրիկ հայկական բեկորը հանուն Բաքվի նավթերի կուլ տալ:

***  

Georges Leygues

«…1920 թ. Դեկտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Լեյգը (Georges Leygues) հայտարարել է, որ Սևրի դաշնագրի միջոցով անհնարին է Թուրքիայի հետ խաղաղություն հաստատել:

Dieses Bild hat ein leeres Alt-Attribut. Der Dateiname ist grafik-8.png
Woodrow Wilson

Իսկ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնը, մոռանալով թուրքական գերիշխանությունից Հայաստանն ազատագրելու մասին 1918 թ. տված իր խոստումները, Մերձավոր Արևելքում գերագույն կոմիսար նշանակված ադմիրալ Բրիստոլին հրահանգել էր, որպեսզի հավաստիացնի Քեմալին, թե ԱՄՆ-ն երաշխավորում է Թուրքիայի սահմանների անձեռնմխելիությունը, բացի արաբական հողերից (Մուստաֆա Քեմալ, Նոր Թուրքիայի ուղին (ռուսերեն) Մոսկվա. 1929, հ. 3, էջ 395):

1920 թ. նոյեմբերի 6-ին, երբ քեմալական զորքերը ներխուժել էին Հայաստան, թալանում ու ավերում էին երկիրը, երբ իրենց ներկայացրած վերջնագրով պատրաստվում էին վերջնականապես հոշոտել Հայաստանը, երբ Հայաստանն իր համար ստեղծված օրհասական պահին արևմտյան տերությունների կողմից խոստացված օգնության կարիքն ուներ, Թիֆլիսում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոս Մ. Մորզեն Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչին հայտնել է հետևյալը. «Իմ պարտքն եմ համարում հայտարարելու, որ Միացյալ Նահանգները մասնակցություն չեն ունեցել Սևրի պայմանագրին, և թեև Միացյալ Նահանգների կառավարությունը ճանաչել է Հայկական Հանրապետությունը և ցույց է տվել նրան աջակցություն, ինչը հնարավոր է գտել, սակայն, երբեք իր վրա ոչ մի պարտավորություն չի վերցրել հայ ժողովրդին պաշտպանելու կամ ռազմական աջակցություն ցույց տալու իմաստով: Ուստի և նա չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել վերահաս ճգնաժամում» (ՀԱԱ, Ֆ. 200, ց. 1. Գ. 423,  թ. 17): Պրոֆ. Վլադիմիր Պետրոսյան «1921 թվականաի փետրվարյան խռովության անատոմիան», հատոր առաջին, Երևան 2020 թ. էջ 222 -223:

***

Antony Blinken

Պետքարտուղար Բլինքենն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն 2021թ. ժամանակավոր կդադարեցնի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման գործունեությունը:

Բացի այդ, Պետքարտուղար Բլինքենը և Ալիևը կարևորել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական ընթացքը: «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ հղել է այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը»,- ասել է Բլինքենը։ Նա օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ շեշտել է, որ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում եղել են Օսմանյան կայսրության վերջին շրջանի իրադարձությունները:

Պետքարտուղարը շեշտել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում: Հետևաբար, կողմերը հանդես են գալիս որպես գործընկերներ գլոբալ և ռեգիոնալ ընդհանուր շահերի հարցում։

«Ազատության»-ը տրված հարցազրույցում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել է. «Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915 թվականին։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվեց 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Դա իրավական հետևանքների առումով։ Ինչ վերաբերում է ԱՄՆ հարաբերություններին Թուրքիայի հետ, Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակներում»։

«Ազատության» կողմից տրված մի այլ հարցին ի պատասխան, դեսպանը հավելում է. -«վաղուց կար հետաքրքրություն Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման և տարածաշրջանում ավելի լայն հաշտեցման խթանման հարցում. դա ձեռնտու կլինի տարածաշրջանում բոլորին՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին: Սա շատ կարևոր խնդիր է»:

Մի այլ հարցին ի պատասխան, շարունակում է դեսպան Լին Թրեյսին, – «… Նախագահը և նրա վարչակազմը շատ պարզ ասել են, որ Թուրքիան գնահատված դաշնակից է, ՆԱՏՕ-ի դաշնակից, բայց մենք ունենք տարաձայնություններ, և այդ տարաձայնությունները արդյունավետ կառավարելու իրական անհրաժեշտություն կա: Նախագահ Բայդենը խոսել է Նախագահ Էրդողանի հետ և տեղի են ունեցել մի շարք այլ զրույցներ շատ բարձր մակարդակներում: Եվ ես ակնկալում եմ, որ դրանք կշարունակվեն»: Նա նաև ավելացրել է. «Կարծում եմ, որ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը ռազմական օգնություն չէ, այլ հակաահաբեկչական օգնություն է, որը կոչված է օգնելու Ադրբեջանին Իրանի հետ իր սահմանը ապահովման գործում, և լուծելու հակաահաբեկչական խնդիրները, որոնց շուրջ ԱՄՆ-ն և Ադրբեջանը մտավախություններ են կիսում»:

***

Փաստորեն, ԱՄՆ-ն պաշտպանում է ահաբեկիչներով Հայաստանի դեմ պատերազմ մղող Ադրբեջանին՝ Իրանի կողմից «ահաբեկչությունը» կանխարգելելու համար: Երևի, եթե Հայաստանը «ՀԱՊԿ»-ի անդամ չլիներ, ռուսական 102-րդ բազան էլ չլիներ, ԱՄՆ-ն Հայաստանին զինելու էր ոչ թե Հայաստանը Ադրբեջանից կամ ԱՄՆ-ի «կարևոր դաշնակից» Թուրքիայից պաշտպանվելու համար, այլ այն ակնկալիքով, որ Հայասատանը Իրանի հետ ունեցած սահմանը «պաշտպաներ» Իրանի «ահաբեկչական» գործողություններից:

Պետք է հարց տալ դեսպան Լին Թրեյսին, թե այդ ինչպե՞ս է լինում, որ նրա երկրի կառավարությունը աշխարհում երկրորդ ամենամեծ դեսպանատունը ոչ թե «գնահատված» ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում կամ «ահաբեկիչ» Իրանի սահմանը պաշտպանող Ադրբեջանում է կառուցել, այլ՝ Հայաստանում:

Հայաստանի անվտանգության համար խիստ անհրաժեշտություն է պարզել, թե աշխարհի ամենափոքր երկրներից մեկում՝ Հայաստանում, ԱՄՆ-ի ամենամեծ երկրորդ դեսպանատունն իր բազմաթիվ աշխատակիցներով ինչ նպատակ է հետապնդում:

Երբ ԱՄՆ-ն խոսում է տարածաշրջանի անվտանգության մասին, նկատի ունի Կենտրոնական Ասիայի և Բաքվի նավթային և գազային ռեսուրսների անվտանգությունն ու դրանց դեպի Արևմուտք կրելու անվտանգ ճանապարհները:

ԱՄՆ-ի համար կարևորը Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում թոլացնելն է: Թե ո՞ր ազգերի վնասին կամ շահին կծառայի այդ «անվտանգությունը», պայմանավորված է գազի խողովակների ճանապարհին կանգնած նպաստող կամ խոչընդոտող ազգերի դիրքորոշումից, նրանց «հաշտությունից» կամ անհաշտությունից:

ԱՄՆ-ի կամ առհասարակ Արևմուտքի համար տարածաշրջանում «տևական հաշտություն» հաստատելը պայմանավորված է գազի աշխարհագրական տարանցիկ միջանցքներով:

 Երվանդ Խոսրովյան,  մայիս 2, 2021 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert