Կարիբյան համայնքների կազմակերպությունը (Caricom) հայտարարությամբ է հանդես եկել և դատապարտել է Կուբայի դեմ ԱՄՆ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը, որը կղզու բարեկեցության և սոցիալ-տնտեսական զարգացման վրա վնասակար ազդեցություն է թողել:
Ինչպես հաղորդում է «IRNA»- ն կիրակի օրը՝ վկայակոչելով «Princess Latina» լրատվական գործակալությունը, «Caricom»-ը Կարիբյան 15 երկրների նախարարների մակարտակով վիրտուալ հանդիպման ժամանակ, իր աջակցությունն ու պաշտպանությունն է հայտնել Կոբային և դատապարտել է ԱՄՆ-ի կողմից երկարատև տնտեսական շրջափակումը:
Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը Twitter- ի իր միկրոբլոգում բարձր է գնահատել «Caricom»-ի անդամ երկրների համերաշխությունը ՝ քննադատելով Վաշինգտոնի պատժամիջոցները՝ ասել է. «Այս քաղաքականությունը (տնտեսական սանկցիաները) ազդում է նաև արտատարածքային երրորդ երկրների վրա և մեր զարգացման հիմնական խոչընդոտն է»:
«Caricom»-ը ստեղծվել է 1973 թվականի հուլիսին ՝ նպատակ ունենալով հասնել անդամ երկրների տնտեսական սերտաճմանը, համատեղ արտաքին քաղաքականության համակարգմանը, արդյունաբերության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանը:
Կուբան իր ամենամյա զեկույցում պատժամիջոցների պատճառած վնասը (2019-2020 թթ.) գնահատել է 5 միլիարդ 570 միլիոն դոլար:
Վեց տասնամյակների տնտեսական շրջափակման ընթացքում, Կուբայի կրած վնասները, ըստ Կուբայի պաշտոնյաների, 144 միլիարդ և 413 միլիոն դոլար է կազմել:

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Քոնելը (Miguel Díaz-Canel) վերջերս ասաց. «Միացյալ Նահանգների ճնշող քաղաքականությունը չի թուլացել անգամ համաճարակի ընթացքում»:
Կուբան, վերջին տասնամյակներում ընդհանրապես չի խառնվել աշխարհաքաղաքական գործողություններին, ոչ մի վնաս չի հասցրել ԱՄՆ-ի ոչ ներքին և ոչ էլ արտաքին քաղաքականությանը, հարձակողական դիրքորոշում չի որդեգրել, հնարավորինս պահել է իրեն չեզոք, միշտ պատրաստակամ է եղել հաշտ ու խաղաղ հարաբերությունների, սակայն, միայն այն պատճառով, որ նա չի ցանկանում ԱՄՆ-ի գաղութը դառնալ, ենթարկվում է տնտեսական դաժան պատժամիջոցների…:
9 մայիսի, 2021 թ., Երվանդ Խոսրովյան