Ռոբերտ Դերեան, իրավաբան, Գերմանիա

Շատ քիչ կամ ընդհանրապես ուշադրություն չի դարձվում այն ​​փաստին, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը նույնպես կատարվել է ագահության պատճառով: Ցեղասպանությունը չկայացավ տեղի չւնեցավ միայն զոհերի կյանքի, մարմնի, առողջության և ազատության դեմ հարձակմամբ, այլ նաև գույքի և ժառանգության իրավունքի նկատմամբ ոտնձգությամբ և բռնությամբ և, այդպիսով, ցեղասպանության զոհերի ունեցվածքի նկատմամբ հարձակմամբ: Հանցագործը հենց ինքն է գույքի նկատմամբ կատարած իր հանցագործության ապացույցներ ներկայացրել:

1915-ի մայիսին Երիտթուրքական կառավարությունը հրամանագիր արձակեց, որում ասվում էր, որ հայերի ունեցվածքը պետք է համարել լքված  և, այդպիսով, անտեր գույք: 1915 թվականի մայիսի 27-ին Օսմանյան կայսրությունը ընդունեց այսպես կոչված «Լուծարման մասին օրենքը», որի հիման վրա բռնագրավվեց հայ բնակչության ակտիվները:

Առևտրի և գյուղատնտեսության նախարարությունից 1916 թ. հունվարի 1-ին Օսմանյան կայսրությունում գործող բանկերին ուղղված նամակում, ներառյալ Deutsche Orientbank- ին, որը պատկանում է Deutsche Bank- ին և Dresdner Bank- ին և Օսմանյան կայսրությունում ուներ 14 մասնաճյուղ, նախարարությունը նշում է, որ Օսմանական կայասրության կառավարությունը «Լուծարման մասին» օրենք է ընդունել, լուծարման հանձնաժողով ստեղծելուց հետո, բռնագաղթած հայերի ամբողջ ունեցվածքը պետք է հանձվի «լուծարման հանձնաժողով»-ին՝ ապահովելու նպատակով, մինչև դրանք վերադարձվեն բռնագաղթված հայերին: Իրականում, սակայն, հայերի ակտիվները գործարքային գներով «վաճառվեցին» օսմանյան բնակչությանը:

Վաճառքի հասույթով պետք է մարվեր նաև այն պատկերը, որոնք հայ պարտապանների ունեին Գերմանացի վարկատուների մոտ: Վարկատուների թվում էին Deutsche Bank- ը, Viktoria Versicherung- ը և Օսմանյան կայսրությունում գործող այլ ընկերություններ:

Deutsche Bank- ը կազմել է գերմանացի պարտատերերի ցուցակը և այն ուղարկել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն` հրատապ խնդրանքով` ձեռնարկել համապատասխան պետական ​​միջոցներ Օսմանյան կայսրության դեմ՝ գերմանական վարկատուների պահանջների չկատարման ռիսկերը կարգավորելու համար:

Օսմանյան կայսրության կողմից հայերի ունեցվածքի բռնագրավումն ու վաճառքը խախտել են Հայոց ցեղասպանության զոհերի գույքային և ժառանգական իրավունքները:

Ժառանգության իրավունքը սեփականության իրավունք է. Կտակարարը կտակի կամ ժառանգության պայմանագրով որոշում է, թե ինչ է պատահելու իր ունեցվածքի հետ մահից հետո, ով պետք է ստանա այն և որքանով (կտակի ազատություն): Սպանության միջոցով նրանցից խլվել է կտակարանային այս ազատությունը, իսկ վաճառքի միջոցով նրանց ունեցվածքը բռնագրավվել է ժառանգներից:

Սեփականատիրության իրավունքով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները` իրենց խմբային հայցադիմումով ընդդեմ, ի թիվս այլոց, Deutsche Bank- ի, Viktoria Versicherung AG- ի, AXA S.A.- ի, New York Life Insurance Company- ի, Թուրքիայի Հանրապետություն, Թուրքիայի Կենտրոնական բանկ և T.C. Ziraat Bankasi-ի՝ դիմել են ԱՄՆ դատարաններին:

Արդյունքում, դատարաններն օգտագործեցին «քաղաքական» և, այդպիսով, խնդրո առարկային չվերաբերող պատճառաբանություններ և մերժեցին հայցադիմումները, ինչը թույլ է տալիս միայն մեկ եզրակացություն, որ մեծ տերությունների դատարաններում ընդդեմ ցեղասպանների չես կարող արդարության հասնել:

Սա սովորեցնում է նաև մեծ տերությունների անպատժելիության հազարամյակների պատմությունը: Հետևաբար, ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդները պետք է ստեղծեն իրենց քրեական օրենսդրությունը, հետապնդման մարմինները և քրեական դատարանները և մեղադրանք ներկայացնեն մեծ տերություններին:

 Թարգմանությունը գերմաներենից՝ Երվանդ Խոսրովյանի, 27.05.2021 թ.

Titel Photo: Deutsche Orientbank A. G., Eminönü, İstanbul

споделяне във facebook

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.