Չնայած ԱՄՆ-ն պնդում է, որ հասել է իր նպատակներին Աֆղանստանում, սակայն չի կարող ժխտել իր անտրամաբանական գործողությունը, դաժանությունն ու պարտությունը Աֆղանստանում, ինչպես նաև չի կարող թաքցնել իր հանցագործությունները Աֆղանստանում:

 Ըստ «Tasnim»- ի, որը մեջբերում է Չինաստանի միջազգային ռադիոյի հաղորդագրությունները, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերը դուրս են գալիս Աֆղանստանում գտնվող իրենց ռազմաբազաներից, և դրանց ամբողջական դուրսբերումը նախատեսվում է իրականացնել մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը: Սա նշանակում է, որ Աֆղանստանում 20 տարի պատերազմը կավարտվի, բայց այս պատերազմը շատ ողբերգություններ է առաջացրել Աֆղանստանի ժողովրդի համար:

 Ըստ Բոստոնի համալսարանի, 2001 թ. Աֆղանական պատերազմի մեկնարկից ի վեր Աֆղանստանում սպանվել է շուրջ 241,000 աֆղան, այդ թվում ՝ ավելի քան 71,000 քաղաքացիական անձինք: Մինչդեռ այդ երկրում ահաբեկչական միջադեպերը անընդհատ կրկնվել են:

 Ասիական զարգացման բանկի հրապարակած տվյալների համաձայն, Աֆղանստանի բնակչության շուրջ 54,5 տոկոսն այժմ ապրում է աղքատության շեմից ցածր, իսկ երկրի աշխատավոր բնակչության 40,1 տոկոսը վաստակում է 2 դոլարից պակաս:

Անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ծախսել են ավելի քան 2000 միլիարդ դոլար և կորցրել են 2400 զինծառայող:

 Շատ փորձագետներ և վերլուծաբաններ կարծում են, որ Աֆղանստանում քաղաքացիական պատերազմը, ամենայն հավանականությամբ, կսաստկանա՝ օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո: «Աֆղանստանը, ամենայն հավանականությամբ, կդառնա ծայրահեղականության զարգացման տարածք, ինչպես դա 1990 թվականներին էր», – ասում է Ասիական և խաղաղօվկիանոսյան հիմնադրամի փորձագետ դոկտոր Սեջան Գոհելը:

 Միևնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունը իր դուրս գալու հիմնական պատճառներից մեկը նշել է որպես այլ առաջնահերթությունների, այդ թվում ՝ Չինաստանի վրա կենտրոնացումը: Այս պնդումը ցույց է տալիս, որ ամերիկյան որոշումներ կայացնողները դեռ զբաղվում են սառը պատերազմի գաղափարով:

ԱՄՆ-ը ցանկանում է հեռահար պատերազմ սկսել Աֆղանստանում

«Ժամանակն է վերջ դնել Ամերիկայի պատմության մեջ ամենաերկար պատերազմին, ժամանակն է, որ ամերիկյան զորքերը տուն գան», – անցյալ ամիս Սպիտակ տանը հեռուստատեսային ելույթում ասաց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` հայտարարելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակացույցը:

Ըստ «Tasnim»- ի, ընդամենը մեկ օր էր անցել այդ հայտարարությունից, որ «New York Times»- ը հաղորդեց. «Պենտագոնը, ԱՄՆ հետախուզական գործակալությունները և նրա արեւմտյան դաշնակիցները ճշգրտում են տարածաշրջանում քիչ աչքի ընկնող, բայց դեռ հզոր ուժեր տեղակայելու ծրագրերը:

«Independent Media Institute»-ը գրել է, որ Բայդենի ելույթից մի քանի օր անց ԱՄՆ ռազմական առաջնորդներն ու գեներալները ավելի ճշգրիտ գնահատական ​​են տվել Աֆղանստանում պատերազմի ապագային, և որ ԱՄՆ-ն ցանկանում է հեռահար պատերազմ սկսել Աֆղանստանում, ինչպես արել է Եմենում, Սիրիայում և Սոմալիում և այլ երկրներում:

ԱՄՆ զինված ուժերը հավելել են, որ ամերիկյան զորքերի ներկայությունն այլ երկրներում և նրանց զբաղմունքը տհաճ է ամերիկյան հասարակության համար: Բայդենը այժմ հրապարակայնորեն խոստանում է լքել Աֆղանստանը, սակայն, որպեսզի Աֆղանստանում ԱՄՆ բռնություններն անտեսանելի լինեն ամերիկացի ժողովրդի համար, շարունակելու է լուռ գործողություններ իրագործել:

Համաձայն հոդվածի, Բայդենը իր հեռուստատեսային ելույթում չի նշել Աֆղանստանում տեղակայված տասնյակ հազարավոր պայմանագրային զինված ուժերի կամ այն ​​մասին, թե ինչպես կարելի է պատերազմի ավարտի մասին հայտարարություն անել այն դեպքում, երբ լուռ  ավիահարվածներ է նախատեսվում և շարունակական ներկայություն ունեն նաև  վարձկանները:

 Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Հաքիմ Նաիմը ասաց, որ Բայդենը չնշեց, թե ինչպես են Միացյալ Նահանգները, աջակցելով ամենակոռումպացված խմբավորումներին, քաոսային և մաֆիաական տնտեսական համակարգ ստեղծել Աֆղանստանում, որը ղեկավարվում է նարկոբարոնների, ռազմապետերի և կապալառուների կողմից:

Նա ավելացրեց. «ԿՀՎ-ն Աֆղանստանում ունի հազարավոր զինյալներ, կան նաև հազարավոր այլ պայմանագրային ուժեր, որոնց մասին աֆղանցիները անգամ տեղյակ չեն: Միամտություն է կարծել, թե Աֆղանստանի պատերազմը կավարտվի:

Բայդենը չի դադարեցնի Աֆղանստանի պատերազմը, նա ձգտում է մասնավորեցնել պատերազմը Աֆղանստանում

«Գրեյսոնը» անմիտ համարելով պատերազմի դադարեցման մասին Բայդենի խոսքերը, – գրել է,    որ ներկայումս 18,000 ԱՄՆ Պաշտպանության նախարարության պայմանագրային զորք գոյություն ունի Աֆղանստանում՝ յոթ անգամ ավելի, քան Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերն են: Նույն աղբյուրը հավելեց, որ Աֆղանստանում մեծ քանակությամբ պայմանագրային ուժերի ներկայությունն արտացոլում է Աֆղանստանի պատերազմը մասնավոր անվտանգության ընկերություններին փոխանցելու Վաշինգտոնի ռազմավարությունը և որպես գործիք պատերազմից և քննադատությունից հեռանալու միջոց:

Մասնավոր անվտանգության ընկերությունների վարձկանների մեծ մասը վետերաններ են, իսկ նրանց մի մասը զարգացող երկրների քաղաքացիներ, որոնք շատ ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան ԱՄՆ ռազմական անձնակազմը:

 «Dina Corp»- ը խոշորագույն անվտանգության մասնավոր ընկերություններից մեկն է, որը մինչ 2019 թվականը ԱՄՆ կառավարությունից ավելի քան 7 միլիարդ դոլար է ստացել աֆղանական զորքեր պատրաստելու և Աֆղանստանում ռազմական բազաները կառավարելու համար:

 2002-ից 2013 թվականներին «Dina Corp»- ը ստացել է Պետդեպարտամենտի բյուջեի 69 տոկոսը, իսկ «Forbes» ամսագիրը նրան  անվանում է «ամենամեծ շահողներից մեկը՝ Իրաք-Աֆղանստան պատերազմների»:

«Գրեյսոն»-ը գրել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի հեռանում Աֆղանստանից՝ նրա բարձր աշխարհառազմավարական կարևորության պատճառով, նա՝ սահամանակից է Չինաստանի և Իրանի հետ և գտնվում է Ռուսաստանին մերձակայքում, իսկ Աֆղանստանում ԱՄՆ-ի  ներկայությունը հնարավորություն նրան հնարավորություն է տալիս բազա ունենալ իր թշնամիների տարածաշրջանում: Բացի դրանից ԱՄՆ-ն կհսկի նաև Աֆղանստանի հանքային ռեսուրսները, որոնք 3 տրիլիոն դոլար են գնահատվում:

ԱՄՆ-ն արգելափակում տարածաշրջանի երկրներին ներդրումներ իրականացնեն  Աֆղանստանում

Վերջերս արված հայտարարության մեջ Աֆղանստանի նախագահի եղբայրը շեշտեց, որ Միացյալ Նահանգները վերջին երկու տասնամյակների ընթացքում կանխել են տարածաշրջանային երկրները ներդրումներ իրականացնեն Աֆղանստանի հանքարդյունաբերություններում:

 Ըստ «Tasnim»- ի, «Հեշմաթ Գանին» ՝ Աֆղանստանի նախագահի եղբայրը ասել է. «ԱՄՆ-ն վերջին 20 տարվա ընթացքում տարածաշրջանային ներդրողներին թույլ չի տվել ներդրումներ կատարեն մեր լեռնահանքային արդյունաբերության ոլորտում:

 Նա ավելացրեց. «Ամերիկացիներն իրենք ներդրումներ չեն կատարել այս ոլորտում և թույլ չեն տվել ռուսներին, Ղազախներին և իրանցիներին ներդրումներ կատարեն Աֆղանստանում»:

 Աֆղանստանն ունի պղնձի, երկաթի հանքաքարի, քրոմիտի, սնդիկի, ցինկի, թանկարժեք քարերի, այդ թվում`սուտակի և զմրուխտի, ինչպես նաև ոսկու և արծաթի հսկայական պաշարներ, որոնցից ամենակարևորը լիթիումն է:

 Աֆղանստանում լիթիումի պաշարների արժեքը գնահատվում է 1 –ից՝ մինչև 3 տրիլիոն դոլար:

 Փաստերը վկայում են, որ որոշ ահաբեկչական խմբավորումներ և Աֆղանստանի կառավարության դեմ զինված հակառակորդները իրենց ծախսերի մի մասը հոգում են հանքային ռեսուրսների հայտնաբերմամբ և վաճառմամբ:

ԱՄՆ-ն Աֆղանստանում է 2001 թվականից: Վաշինգտոնի քաղաքականության հակառակորդներն ու կողմնակիցները տարբեր պատասխաններ են տվել այս հարցին: Պաշտպանները նշում են, որ ԱՄՆ-ն այնտեղ է ՝ պայքարելու ահաբեկչության դեմ և օգնելու վերականգնել երկիրը և շարժվել դեպի ժողովրդավարություն:

 Հակառակորդները, սակայն, ասում են, որ Վաշինգտոնը ցանկանում է վերահսկողություն հաստատել Աֆղանստանի բազմամիլիարդանոց հանքային ռեսուրսների վրա:

 Որոշ փորձագետներ ասում են, որ Աֆղանստանի օգտակար հանածոների պաշարները և դրանց շահագործման հնարավորությունը, անշուշտ, կարող են դեր ունենալ Աֆղանստանի օկուպացիան շարունակելու գործում, բայց ԱՄՆ ներկայության հիմնական պատճառը ոչ այդ ռեսուրսների արդյունահանումն է, ոչ էլ ահաբեկչության դեմ պայքարը:

 Փորձագետներն ասում են, որ եթե նայենք քարտեզին, Աֆղանստանը գտնվում է Կենտրոնական Ասիայում: Երկիրը թերզարգացած է և դեպի ազատ ծով ճանապարհներ չունի: Բայց նա մոտ է կամ սահմանակից է ԱՄՆ երեք մրցակիցներին ՝ Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին: Չնայած Աֆղանստանը սահման չունի Ռուսաստանի հետ, բայց դարպաս է դեպի Կենտրոնական Ասիա:

Ռադիո մեհրեգան, ապրիլի, 2021 թ.

Թարգմանությունը Երվանդ Խոսրովյանի

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert