Իրանահայ հանրահայտ գիտնական մարդաբանության գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էմիլիա Ներսիսյան

Էմիլիա Ներսիսյանսը ծնվել է գիր ու գրականության հետ հաղորդ ընտանիքում, ինչն էլ մեծ ազդեցություն է գործել վերջինիս կյանքի ու գիտական ապագայի վրա: Նա ծնվել է իրանական 1332թ.(1953 թ.) Թեհրանում: Նախնական կրթությունն ստացել է բնակարանին մոտ գտնվող «Բուստան» դպրոցում: Միջնակարգ ուսումն ստանալու համար նա հաճախել է Քուշեշ-Մարիամյան Դպրոց: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ուսումը շարունակելու համար մեկնել է ԱՄՆ: ԱՄՆ-ում նա ընտրել է մարդաբանության ճյուղը: Ուսումնական շրջանից դեռ շատ չանցած նա ստիպված է եղել վերադառնալ Իրան: Իրանում Էմիլիա Նեսիսյանսը սովորել է Դամավանդի ֆակուլտետում: Այս ֆակուլտետում նա սովորել է Մշակույթի համեմատական պատմություն, որը մարդաբանություն ճյուղի մյուս անվանումն էր: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո մշակութային հեղափոխության ժամանակաշրջանում նա ավարտել է ուսումը բակալավրի մակարդակում:

Ուսումն ավարտելուց հետո նա սկսում է պրպտումները իր մասնագիտության համապատասխան աշխատանք գտնելու համար: Սկզբում նա ընդունվում է Իրանի կրթության ու գիտության նախարարությունում, որպես Ֆաշամ շրջանի գյուղերից մեկի պատմության ու անգլերեն լեզվի ուսուցչուհի: Աշխատանքից մի քանի ամիս անց նա հասկանում է, որ նաև ընդունվել է Սոմայե տեխնիկական համալիրի աշխատանքի ընդունելության քննությունում: Ներկայացնելով իրեն փոխարինող ուսուցչի նա թողնում է դպրոցի աշխատանքը և սկսում է դասավանդել Սոմայե համալիրում: Այդ ընթացքում իր ընկերներից մեկից իմանում է, որ կարող է նաև դասավանդել Թարբիաթ Մոալեմի համալսարանում: Սակայն աստիճանաբար հասկանում է, որ բակալավրի ուսման մակարդակը չի բավարարում համալսարանում դասավանդելու համար և զգում է ուսումը լրացնելու անհրաժեշտությունը:

Այդ շրջանում Էմիլիա Ներսիսյանսի ամուսինն Իրանի ռոբոտիկայի հայր կոչմանն արժանացած հանգուցյալ դոկտ. Կարո Լուկասը աշխատանքի առաջարկ էր ստացել Լիբիայում: Իր կողակցի ուսման ծախսերը ապահովելու համար Կարո Լուկասը ընդունում է աշխատանքի առաջարկը և շուրջ մեկ տարի ապրում են այնտեղ: Այդտեղից Էմիլիա Ներսիսյանսը մեկնում է Բրիտանիա և Սալֆորդի համալսարանում սովորում է մարդաբանական հասարակագիտության ճյուղում և ներկայացնելով «Իրանում փոքրամասնությունների մշակութային մասնակցությունը» թեմայով ավարտաճառը ստանում է մագիստրոսական գիտական աստիճան:
Որոշ ժամանակ անց Իր ամուսնու համար առաջացած հետազոտությունների առիթի պատճառով մեկնում է ԱՄՆ և այնտեղ Էմիլիա Ներսիսյանսը հեռակա կարգով սովորում է Սենչրի համալսարանում և ստանում է մագիստրոսի և ապա գիտության դոկտորի գիտական աստիճան: Այնուհետև վերադառնում է Իրան և ընդունվում Թեհրանի պետական համալսարանում որպես դասախոս և համալսարանի գիտական խորհրդի անդամ և մինչ օրս դասավանդում է Թեհրանի պետական համալսարանում:

Դոկտոր Էմիլիա Նարցիսյանսը եղել է Թեհրանի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի մարդաբանության ամբիոնի դոցենտ և տնօրեն:
Նրա հետազոտական ​​հետաքրքրությունները ներառում են թեմաներ սոցիալական լեզվաբանության, գենդերային մարդաբանության, մշակութային նշանագիտության կամ սեմիոտիկայի, կրթության մարդաբանության, երկլեզվության և բազմալեզվության ոլորտներում`մարդաբանական տեսանկյունից:

Դոկտոր Ներսիսյանսը իր ուսումնասիրության ոլորտում հեղինակել ու թարգմանել է բազմաթիվ գրքեր: Նա հրապարակել ու միջազգային համաժողովներում ներկայացրել է «Ճանաչողություն և հույզեր», «Լեզու և ճանաչողական մոդելավորում», «Լեզուն և սոցիալականացումը», «Գենդերային մարդաբանություն», «Հայ կանանց հաղորդակցությունների ազգագրություն» թեմաներով և տասնյակ այլ հոդվածներ: Նա ստանձնել է տասնյակ հետազոտական նախագծերի ու համաժողովների պատասխանատվությունը, որոնցից կարող ենք հիշել «Համակարգերի գիտության և ճարտարագիտության միջազգային գիտաժողովը», «Թեհրանում բազմալեզվության քննարկման հետազոտական նախագիծը», «Երկլեզվության թեմայով գիտաժողովը», «Երևանի պետական ​​համալսարանի հետ գիտական ​​և հետազոտական​​ համագործակցության զարգացման ծրագիրը»:

Դոկտոր Էմիլիա ներսիսյանսի գիտական ու գործնական այլ ծառայություններից կարող ենք հիշել Իրանի սոցիոլոգիական ասոցիացիայի մշակութային մարդաբանության ուսումնասիրությունների խմբի ղեկավարումը, Տարբեր ոլորտների բակալավրիատի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության քննության հարցերի ընտրության հետ կապված աշխատանքային խմբերի անդամակցությունը և Հասարակական գիտությունների ֆակուլտետի Կրթական ծառայությունների բաժնի տնօրինությունը:

Դոկտոր Էմիլիա Ներսիսյանսի գրչին են պատկանում «Լեզուն մշակույթի տիրույթում», «Մարդը մշակույթի խորհրդանիշ», «Իրանցի մարդաբանների հուշերը», «Գենդերային մարդաբանություն», «Երկլեզվության խնդիրները հասարակական գիտությունների տեսանկյունից» և «Կանայք և մշակույթը» գրքերը:
Բարեկամներ հայերեն ռադիոժամը տարիներ առաջ պատիվ է ունեցել հյուրընկալել Դոկտոր Էմիլիա Ներսիսյանսին: Այժմ կներկայացնենք Հայերեն ռադիոժամին տված հարցազրույցից մի հատված, որտեղ նա պատասխանում է լրագրողի՝ Մայրենի լեզվի պահպանման ու որոշ իրանահայերի մոտ պարսկերենին ու հայերենին լավ չտիրապետելու մասին հարցին:

Պատասխանատու գիտնական լինելն ու նախընտրած ոլորտին նվրիված լինելը մեծ պատասխանատվություն է, որ Դկոտոր Ներսիսյանսը կատարել ու մինչ օրս կատարում է պատասխանատվության մեծ զգացումով:
Իր ընտրած ոլորտի մասին նա ասում է, որ ազգագրագետը նա է, ով չափազանց մեծ սեր ունի մարդ արարածի նկատմամբ: Այնքան մեծ որ այդ սերը մղում է նրան, առանց նախապաշարումների հիմնվելով գիտական սկզբունքների վրա ուսումնասիրել տարբեր ազգերի ու էթնիկ խմբերի լեզուն և մշակույթը: Ավելացնելով նա ասում է, որ ինքը սովորել է, որ այս ոլորտի մասնագետը չպետք է հակվածություն ունենա որոշ ազգությունների կողմը, հատկապես իր ազգությունը բարձր դասի մյուսներից ու մյուսներին թերագնահատի կամ էլ հակառանը իր ազգությունը թերագնահատի և ուրիշներին ավելի բարձր դասի ինչն իր հերթին մի արատ է համարվում գիտնականի համար:

Դոկտոր Էմիլիա Ներսիսյանսին մաղթում ենք քաջառողջություն, նորանոր վերելքների նվաճում և բեղուն ծառայություն:

Սահակ Շահմուրադյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert