Հայաստանում ամեն օր բուսնում են նոր կուսակցություններ և այսպես կոչված քաղաքագետներ, որոնք խոսում են այն մասին, թե «Ռուսաստանը օկուպացրել է Հայաստանը, Հայաստանի սահմանները ռուսական զորքերն են հսկում, ուրեմն մենք ինքնիշխանություն չունենք» և այլն:

Այդ սրիկաներին հարց եմ տալիս՝ երբ Անգլիան ու ԱՄՆ-ն հարձակվեցին Իրաքի վրա, Սադամի պալատի նկուղում ատոմային ռումբ փնտրելու նպատակով, հետո էլ անամոթաբար հայտարարեցին, թե ոչինչ էլ չգտան, բայց այդ երկիրը հողին հավասարեցրին, հարյուր հազարավոր քաղաքացիների սպանության պատճառ դարձան, պատժամիջոցների պատճառով 500 հազար երեխա մահացավ դեղորայքի ոչ հասանելի լինելուց:  Մադլեն Կորբել Օլբրայթը 1996 թվականին Իրաքի պատժամիջոցների հետևանքների մասին CBS-ի հեռուստահաղորդման ժամանակ՝ Լեսլի Շտալի հետ հարցազրույցում ի պատասխան այն հարցին, թե՝  «Մենք լսել ենք, որ զոհվել է կես միլիոն երեխա։ Ես նկատի ունեմ, որ սա ավելի շատ է, քան Հիրոշիմայում զոհված երեխաները։ Եվ Դուք կարծում եք՝ արժե՞ դա» Օլբրայթը նշեց. «Ես կարծում եմ, որ սա շատ ծանր ընտրություն է, բայց գինը արժե դրան»։  Իրաքը ավերակների վերածման համար ծախսեցին 7 հազար միլիարդ դոլար:

Իրաքի բանակը լուծարեցին ու սպայակազմից ստեղծեցին իսլամական ահաբեկիչներ, զինեցին ու ֆինանսավորեցին, օգտագործեցին խաղաղ ժողովրդի դեմ, իսկ հետագայում դրանց օգտագործեցին Սիրիայի խաղաղ ժողովրդի դեմ, Իրաքում ցեղասպանության ենթարկեցին 7000 եզդի, նրանց կանանց ու աղջիկներին բռնաբարեցին ու վաճառքի հանեցին:  Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հարձակվեցին Լիբիայի վրա, հողին հավասարեցրին այդ երկիրն ու այդ նույն իսլամիստներին տեղավորեցին այնտեղ: Հետո ԱՄՆ-ն ու Թուրքիան  համաձայնվեցին այդ երկրի նավթը միասնաբար օգտվել: Եվ հետո առանց ՄԱԿ-ի թույլտվության հարձակվեցին Սիրիայի վրա, այդ երկիրը ավերեցին, հարյուրհազարավոր քաղաքացիներ սպանվեցին, հարյուր հազարավոր արտագաղթեցին, Թուրքիային թույլատրեցին երկրի հյուսիսային սահմանի երկայնքով մինչև 30 կիլոմետր խորությամբ տարածք գրավել ու ահաբեկիչներով բնակեցված թրքական քաղաքներ ստեղծել. քայքայվեց նաև հայկական համայնքը:

2001 թվականին ԱՄՆ-ն իր ՆԱՏՕ-ական թիմի հետ հարձակվեց Աֆղանստանի վրա՝ Օսամա Բենլադեն որոնելու, Թալիբներին ոչնչացնելու, ԱՄՆ-ը «արժեքները» այդ երկրում հաստատելու, այդ երկիրը ժողովրդի համար  անվտանգ, ժողովրդավարական դարձնեու, նարկոբիզնեսի դեմ խիստ պայքարելու… Այդուհանդերձ Օսմա Բենլադենը  սպանվեց (եթե սպանվել է) ոչ թե Աֆղանստանում, այլ Պակիստանում: 20 տարի շարունակ Թալիբներն ավելի ուժեղացան, երկրի անվտանգությունը չպաշտպանվեց, ժողովրդավարության նշույլ անգամ չկա: Թալիբների իշխանության ժամանակ 374 տոննա նարկոտիկի արտադրությունը դարձավ 4000 տոննայի, ծախսեց 1000 միլիարդ դոլար, բայց չկառուցվեց գեթ մեկ ճանապարհ,  և այդ ամենից հետո «Թալիբներ ոչնչացնող» ԱՄՆ-ն նստեց թալիբների հետ բանակցության, կնքեց համաձանագիր ու հեռանում է իր կողմից ավերակ դարձրած երկրից՝ տեղը տալով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների հիմնական նպատակը Աֆղանստանում թալիբների ոչնչացում չեր, այլ հիմնավորվել տարածաշրջանում Չինաստանի և Իրանի դեմ, ապա ներթափանցել կենտրոնական Ասիա: Բայց Աֆղանստանի ժողովուրդը դժկամությամբ ընդունեց այդ ուժերին և նրանց անվանեց բռնազավթիչներ:

Հայտնի լրագրող Սկահիլը(Scahill) պատերազմի այնպիսի թաթերաբեմերի մասին հաղորդում է, որտեղ արեւմտյան լրագրողները սովորաբար մուտք չունեն: Աֆղանստանի Գարդեզ քաղաքում տեղի ունեցած դեպքը հետաքրքիր է: «2010 թ. Փետրվարի 12-ին ոստիկանապետը, որը դեմ էր թալիբներին, նրա եղբայրը և երկու հղի կանայք գնդակահարվել էին: Ականատեսները հաղորդում են ուժեղ, ոչծառայողական համազգեստով,  մորուքավոր ամերիկացիների՝ «ամերիկյան թալիբան»-ների մասին: Փաստորեն ԱՄՆ-ն ոչ թե թալիբներին էր ոչնչացնում, ալ նրանց ովքեր թալիբների դեմ էին:

ՆԱՏՕ-ն իր ամբողջ զինանոցով հարձակվեց Սերբիայի վրա, Կոսովոյի ալբանացնիների «իրավունքները»  պաշտպանելու պատրվակով: Մասնատեցին այդ երկիրը, ավերեցին: Կոսովոյում կազմակերպեցին «ազատագրական» ընդհատակյա «ՈՒՉԵԿԱ» կազմակերպությունը, Գերմանիան ֆինանսավորեց, զինեց, ինչ հանցագործություն ասես այդ կազմակերպությունը գործեց, բայց «քաղաքակիրթ» Եվրոպան աչքերն ու ականջները փակած կրկնում էր միայն Միլասովիչի «դաժանությունների» մասին, որպեսզի ազգամիջյան լարվածություն ստեղծելու միջոցով առիթ ստեղծեն Սերբիային հարվածելու, թուլացնելու և նրան Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու դեպի ԵՄ. ամեն ինչ արեցին իրենց սև գործը ավարտին հասցնելու համար: Նախկին Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ավիահարվածներում 2300 ավիահարված է հասցվել ամբողջ երկրի 995 թիրախներին, որի ընթացքում օգտագործվել է ՆԱՏՕ-ի 1150 մարտական ինքնաթիռ, 420,000 հրթիռ և ռումբ, երկրի ամբողջ տարածքի վրա նետվել է 22 հազար տոննա ռումբ եւ հրթիռ:

Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ն 1300 թեւավոր (Քրուզ) հրթիռ և 37.000 կասետային ռումբ է նետել Սերբիայի վրա, ինչի արդյունքում զոհվել է ավելի քան 2000, վիրավորվել է մի քանի հազար մարդ:

Զեկույցի համաձայն, Սերբիայի դեմ ավիահարվածներում ՆԱՏՕ-ն օգտագործել է նաեւ արգելված զինամթերք՝ հյուծված ուրանով:

ԱՄՆ- «արժեքների» մասին հեռավոր անցյալից ևս մի քանի օրինակ. 1953 թվականի օոգոստոսին ԱՄՆ-ի հետախուզական վարչության ուժերը (CIA), Բրիտանիայի հետախուզական վարչության (MI6) հետ համագործակցությամբ որոշեցին Իրանի ժողովրդական կառավարությունը տապալեն:  Ամերիկացի Քրեմիտ «Քիմ» Ռուզվելթը (Կերմիտ «Քիմ» Ռուզվելտ կրտսերը ԿՀՎ աշխատակից էր, Քերմիտ Ռուզվելտի որդին և ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի թոռը) Բրիտանացի գործակալ Քրիստոֆեր Մոնտագե Վուդհաուսի հետ միասին ղեկավարել է «TPAJAX» գործողությունը 1953 թվականին, ինչը հանգեցրեց Իրանի վարչապետ Մոհամադ Մոսադեղի տապալմանը: Նրա ղեկավարությամբ իրականացված արյունալի հեղաշրջման ժամանակ, տապալեցին Իրանի վարչապետ Մուհամմադ Մուսադդեղի կառավարությունը և շահ Մուհամամդ Ռեզա Փահլավիին վերադարձրին իր Գահին, որն էլ Իրանը դարձրեց ԱՄՆ-ի համար այնպիսի մի գաղութ, որտեղ ԱՄՆ-ի ռազմական սպաների և շարքային զինվորների կողմից  իրանցի սպանելու դեպքում պատժ չէին կրում և ոչ մի դատ ու դատաստանի չէին ենթարկվում: Նրանք ստանում էին նաև «վայրենի երկրում» ծառայելու համար տասնապատիկ ավելի աշխատավարձ, քան ԱՄՆ-ում կվճարվեր:  Ի դեպ Իրանի Վարչապետ Մուսադդեղի ժողովրդական կառավարության տապալման գործողություններին մասնակցությունն էր ունեցել նաև Դրաստամատ (Դրո) Կանայանը:

1965 թվին ԱՄՆ-ն պաշտոնապես հարձագվեց Վիետնամի վրա,

1973 թվականի սեպտեմբերի 11-ին երկու ինքնաթիռով սկսեց ռմբակոծել Նախագահական պալատը, տապալեցին Սալվադոր Ալենդեյի կառավարությունը և նրան սպանեցին: Ալենդեն հսկայական բարեփոխումներ իրականացրեց տնտեսական ու արդյունաբերական ոլորտներում, բղնձի հանքերի ազգայնացումից սկսած մինչ ագրարային բարեփոխումներ: մեկ տարվա ընթացքում ապահովեց 9 տոկոսանոց  տնտեսակն աճ:

Լատինական Ամերիկայի շատ երկրների ժողովրդական կառավարությունների տապալումը և նրանց տեղը իր բռնապետ գործակալների նշանակումը, Կուբայի դեմ 60 տարուց ավել տնտեսական պատժամիջոցները եւ այլն:

Ի դեպ, արժե համեմատել Կուբայի ու ԱՄՆ-եվրոպական «արժեհամակարգերը». Կուբան ի տարբերություն ԱՄՆ-ի և Եվրոպայի կրթության ծախսերին շատ մեծ ուշադրություն է դարձնում. ըստ ՅՈւՆԵՍԿՈ-ի տվյալների՝ Կուբան կրթության վրա ծախսում է իր պետական բյուջեի 10 %-ը, իսկ Մեծ Բրիտանիան՝ 4 %-ը, ԱՄՆ-ն՝ միայն 2 %-ը։

«ԱՄՆ-ի կեղտոտ պատերազմներ» գրքի հեղինակ Ջերեմի Սկահիլը, ասում է. ամերիկացիները ողջ աշխարհը համարում են ռազմադաշտ եւ մասնակցում են բոլոր պատերազմներին:  ԱՄՆ-ն ավելի քան 134 երկրներում ռազմական  գործողությունների էր մասնակցում սակայն, այդ երկրի պաշտոնյաները փորձում են խուսափել պատերազմի անվան օգտագործումից և փոխելով բառապաշարն՝ օգտագործում են. «ուժի կիրառում, ազգային անվտանգության սպառնալիքների դեմ զենքի կիրառում, ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիա եւ զինված հակամարտություն»: ԱՄՆ կառավարության նպատակն է չօգտագործելով պատերազմ անվանումը նվազեցնել պատերազմի հանդեպ հասարակության զգայնությունը, և պատերազմ հրահրելու համար ստիպված չլինել ստանալ կոնգրեսի արտոնությունը, չնայած ԱՄՆ կառավարությունը հաճախ է հարձագվել այլ երկրների վրա, առանց կոնգրեսի արտոնության:

Ավելորդ է խոսել այն մասին, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ ԱՄՆ գլխավորությամբ, լռեցին Թուրքիայի կողմից իրենց ստեղծած իսլամական  ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու  վերաբերյալ, լռեցին նաև Արցախի դեմ պատերազմին Թուրքիայի մասնակցության մասով: Լռում են նաև հիմա, երբ Թուրքիան մտադիր է 2000 վարձկաններ տեղափոխել Աֆղանստան, քանի որ դրանք հարկավոր են Կենտրոնական Ասիայում քաոս ստեղծելու համար, Չինաստանի դեմ օգտագործելու, Կենտրոնական Ասիան Արևելքից պոկելու և  վերջապես ամբողջականեցնելու պանթուրքական աշխարհը: Եվ այդ ամենն արվելու է միայն Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ՝ Հայաստանը օգտագործելով որպես տարանցիկ ճանապարհ:

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ը (ԳՏՀՎԿ) և ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժինը 2021 թվականի հուլիսի 14-ին Երևանում անցկացրեցին «ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ համագործակցություն ՆԱՏՕ 2030-ի շրջանակներում» խորագրով սեմինար:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը սեմինարի բացմանը նշեց, որ նպատակը Հայաստանում ՆԱՏՕ-ի մասին հասարակության իրազեկվածության բարձրացումն է՝ հենց ՆԱՏՕ անդամ պետությունների ներկայացմամբ:

Փաստորեն ՆԱՏՕ-ն Հայաստանում ունի իր քարոզչական կենտրոնները, որոնք փորձում են արդեն «ՆԱՏՕ-ի մասին տեղում՝ Հայաստանում, հասարակության իրազեկվածությունը բարձրացնել»:

Ինչո՞վ է ՆԱՏՕ-ն հայ հասարակության և հայոց պետականության համար անհրաժեշտ, երբ Չեխիայի Դեսպան Բեդրիխ Կոպեցկինը հայտարարում է, որ «Թուրքիան կարևոր պետություն է ՆԱՏՕ-ի համար»:  Դեսպանը խոսում է նաև ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկված ահաբեկչության դեմ պայքարի մասին։ Չեխիայի Դեսպանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկվում են քայլեր՝ հավաքագրելու փաստեր Թուրքիայի կողմից արցախյան 44-օրյա պատերազմում ահաբեկիչներ ներգրավելու հարցում,  նշեց, որ ահաբեկիչներ ներգրավելու վերաբերյալ 100 տոկոս փաստեր չկան, և հիշատակեց, որ, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետություններ դատապարտել են այդ հանգամանքը։ 

ՆԱՏՕ-ի անդամ երկրի դիվանագետը 100 տոկոս փաստեր է ուզում, որ ինքը 100 տոկոս համոզվի: Կիսով չափ հղի չի լինում պարո՛ն դեսպան, կամ փաստերը առկա են, կամ՝ ոչ: Բայց դեսպանը ինքն իրեն հակասում է, եթե ՆԱՏՕ-ի համար «100 տոկոս փաստեր չկան», ինչպես է լինում, որ այդ նույն ՆԱՏՕ-ի անդամ «որոշ երկրներ»  առանց «100 տոկոսանոց փաստերի» դատապարտում են: Դեսպանը դիտավորյալ հերքում է վարձկանների փաստը, որպեսզի Թուրքիային հարվածի տակ չդնի, քանի որ նա «կարևոր պետություն է ՆԱՏՕ-ի համար»:

Ինչևէ, մենք վաղուց գիտենք, թե ՆԱՏՕ-ն ինչպիսին է, խոսքը ՆԱՏՕ-ի մասին չէ, խոսքը վերաբերվում է Հայաստանում աշխատող ՆԱՏՕ-ի հայ գործակալներին: Ի՞նչ է նշանակում ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն, ընդհուպ մինչև ռազմական համագործակցություն: Բա ինչո՞ւ հարց չտվեցիք Չեխիայի դիվանագետին այն մասին, թե ՆԱՏՕ-ն կոնկրետ ինչ կարող է անել Հայաստանի համար, եթե ՆԱՏՕ-ի համար ամենակարևոր պետությունը Թուրքիան է, և Թուրքիան արդեն իսկ կանգնած է Արցախի բարձունքներում: Ինչո՞ւ հարց չտվեցիք, թե նրանք ինչո՞ւ չկարողացան, կամ չցանկացան հետ պահել Թուրքիային Արցախի դեմ պատերազմին մասնակցելուց, կամ թե ի՞նչն է խանգարում նրանց, որ նրանց ամենակարևոր անդամի՝ Թուրքիայի միջոցով չեն կարողանում Ադրբեջանին ստիպել Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերել իր զինվորներին:  Եւ, վերջապես, ինչո՞ւ հարց չտվեցիք, թե համագործակցության դեպքում, ինչպիսի՞ն է լինելու ՆԱՏՕ-ի վերաբերմունքը Հայաստան-Իրան հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, որտեղի՞ց են անցնելու կենտրոնական Ասիայի խողովակաշարերը, կամ ի՞նչ կարծիքի են Ադրբեջանի այն պնդումների մասին, թե Նախիջեւանը պետք է «միջանցք» ունենա Ադրբեջանի հետ: Չէ՞, որ Երկրորդ խողովակաշարը, որը Բաքվից անցնում է Թուրքիայի տարածքով դեպի հարավային Իտալիա, «Հարավային գազային միջանցք» գազատարն է, որը շահագործման է հանձնվել 2020 թվականի նոյեմբերի 20-ին: Այս խողովակաշարը Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի համատեղ նախագիծն է: Հարց տայիք, թե ինչպե՞ս են եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ երկրները Հայաստանի շահերը պաշտպանելու, եթե Եվրահանձնաժողովը տասնյակ միլիարդներ դոլարի հասնող պրոյեկտ է իրականացնում Ադրբեջանի հետ՝ Բաքվի գազը Եվրոպա հասցնելու համար:

Այս հարցերն էին կարևոր ներկայացնել՝ իմանալու համար ՆԱՏՕ-ի այդքան «հայասիրության» դրդապատճառները: Բայց՝ չէ, դա ձեր «գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ին չի հետաքրքրում, քանզի ձեր պարտականությունը միայն «ՆԱՏՕ-ի մասին հայ հասարակության իրազեկվածության բարձրացումն է», ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում պաշտպանելն ու քարոզելը: Ձեր սրիկայությունը կայանում է նրանում, որ դուք, քաջ գիտակցելով այս ամենը, փորձում եք հնարավոր ու անհնարին ամեն տարբերակով աշխարհաքանդ ՆԱՏՕ-ին ներկայացնել որպես Հայոց Աշխարհի փրկիչ:

Իսկ ինչպե՞ս է լինում, որ վերոնշյալ այս բոլոր վայրագությունները, հանցագործությունները, տարիներ շարունակ այլ երկրների սուվերեն տարածքները բռնագրավում են, օկուպացնում, հարյուրհազարավոր խաղաղ քաղաքացիների մահվան պատճառ դառնում, բայց դուք՝ սրիկաներդ, այդ մասին լռում եք, իսկ այն, որ Ռուսաստանը՝ որպես ռազմավարական դաշնակից, իր զինվորով հայկական սահմաններն է հսկում, դառնում է ձեզ համար օկուպանտ:  

Արցախյան պատերազմի հետ կապված ինչ անհեթեթություն որ չեք ասում: Քաջատեղյակ լինելով աշխարհաքաղաքական իրողություններին՝ թաքցնում եք ճշմարտությունը, փորձում եք ժողովրդին մոլորության մեջ գցելով իրենց ձեր չար նպատակը իրականացնել: Վերջերս էկրաններին են հայտնվում ավելի սրիկաների շարքերը համալրող նոր «քաղաքագետներ», որոնք հայկական մեդիաներով ԱՄՆ-ի հակաչինական քարոզչությունն են իրականացնում: Պարոնայք սրիկանե՛ր, դուք ցանկանում եք, որ Չինաստանը մեկուսանա, Ռուսաստանի ազդեցությունը կենտրոնական Ասիայից կտրվի, Ռուսական զորքերը Արցախից ու Հայաստանից հեռանան, տեղը զիջեն այն երկրներին, որոնք ցանկանում են Թուրքիան միացնել Ադրբեջանին, Ադրբեջանը կենտրոնական Ասիային, Կենտրոնական Ասիան Աֆղանստանին, որպեսզի այդ երկրների նավթն ու գազը մի կողմից դեպի հեռավոր Ասիա, իսկ մյուս կողմից՝ Կովկասով դեպի Եվրոպա տեղափոխելու համար խանգարող հանգամանք չլինի: Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի բացակայության դեպքում Հայաստանն ի՞նչ դերակատարություն պիտի ունենա այդ սարսափելի ճանապարհին: Սրիկայաբար տարանջատում եք Թուրքիային ՆԱՏՕ-ից, որպեսզի արդարացնեք ձեր սիրելի ԱՄՆ-ին ու ԵՄ-ին: Սրիկայաբար թաքցնում եք ճշմարտությունը, քանի որ դուք ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի գաղտնի գործակալներ եք. այլ որակում հնարավոր չէ ձեզ տալ, որովհետեւ մարդը ինչքան էլ որ անտեղյակ լինի, բայց եթե լինի անկեղծ, գոնե խղճի խայթ կունենա ու սիրտը կցավա Իրաքի 500 հազար երեխաների մահվան համար, 7 հազար ցեղասպանված եզդիների համար, հայրուր հազարավոր քաղաքացիների սպանության ու ավերված երկրների համար: Դուք Սրիկա գործակալներ եք պարոնա՛յք: Դուք չեք կարող  գեթ մեկ երկիր նշել, որի վրա այս 30 տարիների ընթացքում Ռուսաստանն ու Չինաստանը  հարձակված լինեն: Բայց ձեր ՆԱՏՕ-ի արյունալի հետքերը ամենուր են:

Երվանդ Խոսրովյան, 15 հուլիսի, 2021 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert