Սովորաբար յուրաքանչյուր հարցի ձախողումից հետո լուրջ հետեւություն է արվում, կամ պետք է արվի՝ ձախողման պատճառները հասկանալու համար: Ցավոք, արցախյան վերջին պատերազմից հետո էլ հայ քաղաքական միտքը անկարող է խորը վերլուծությամբ զբաղվել: Հետպատերազմյան վերլուծական միտքը շատ հեռու է խնդիրների խորքային գիտակցումից՝ սահմանափակվելով ամենապարզունակ ասեկոսներով, այս կամ այն ուժային կենտրոններին «դավաճանության» մեջ մեղադրելով՝ լինեն դրանք դաշնակիցներ կամ՝ ոչ դաշնակիցներ: Հայ քաղաքական միտքը պտտվում է միայն Թուրքիա-Ռուսաստան շրջանակում եւ այդ շրջանակից այն կողմ թռչել չկարողանալը վկայում է հայ քաղաքական մտքի տկարության մասին:
Լավագույն դեպքում հայ քաղաքական միտքը անդարադռնում է արցախյան հարցի կարգավորման բանակցությունների տարբերբերակներին և փորձում է դրանք մեկնաբանել, այլ ոչ թե հակսանալ, դրա անհաջողության պատճառները: Խոսվում է նաեւ Ադրբեջանի լավ զինվելու մասին և խիստ քննադատության ենթարկում նրան զենք վաճառողնրին: Մի խոսքով հայ քաղաքական միտքը զբաղվում է միայն հետեւանքներով, այլ ոչ թե պատճառները հասկանալով, մինչդեռ Արցախի խնդրի չկարգավորման եւ ձախողման պատճառները պեք է փնտրել ԽՄ-ի փլուզման հետեւանքով առաջացած աշխարհաքաղաքական փոփոխությունների և դրա ազդեցության ներքո գտնվող տարածաշրջանային նոր զարգացումների ու շահերի բախման եւ վերաձեւավորման մեջ:
Հայ քաղաքական միտքը չհասկացավ նաեւ, թե ինչո՞ւ և ի՞նչ անհրաժեշտության հանգամանքներով է պայմանավորում իր շարժման նպատակահարմարությունը՝ ԽՄ-ի փլուզման շեմին: Շարժումը չունեցավ հստակ ռազմավորություն միտված ապագային, ավելի շուտ հենված էր պատեհապաշտության վրա և դիմակայում էր իրավիճակային հանգամանքները: Այդ իսկ պատճառով էլ անընդհատ փոփոխական և անորոշության պտույտի մեջ էր հայտնավւոմ:

Ներկա իրավիճակը հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչո՞ւ ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակվեց 2015 թվականի դեկտեմբերի 31-ին, որից 3 ամիս հետո՝ 2016 թվականի ապրիլին, սկսվեց արցախյան քառօրյա պատերազմը:

Ինչո՞ւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակվեց 2017 թվականի օգոստոսի 31-ին, որից հետո՝ 2018 թվականի ապրիլ ամսին Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական փոփոխություն՝ Արեւելք-Արեւմուտք, ավելի ճիշտ Ռուսաստան և Արեւմուտք կոնսենսուսի արդյունքում իշխանության եկան ներկա կառավարիչները:

1992 թվականից ի վեր Բաքվում ո՞ր նավթային ընկերություններն էին աշխատում և ի՞նչ փոփոխություն տեղի ունեցավ նավթային ընկերությունների հարաբերություններում, ի՞նչ վերադասավորումներ տեղի ունեցան, էներգետիկ ոլորտում ի՞նչ զարգացումներ եղան, և
վերոնշյալ զարգացումների ու փոփոխությունների մեջ ի՞նչ դերակատարություն ունեին գերտերությունները, որտե՞ղ էին բախվում նրանց շահերը, որտեղ՝ համընկնում:

Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի 2-րդ հզոր բանակ ունեցող անդամ, ինչքանով է տարածաշրջանում այդ դաշինքի շահերը հետապնդում և ինչքանո՞վ է կարողանում այդ դաշինքից դուրս իր ուրույն շահերը հետապնդել և այդ շահերի ո՞ր մասն է կրկին համընկնում դաշնակից պետությունների շահերի հետ:

Ի՞նչ զարգացումներ են տեղի ունեցել Հայաստանի հարևան երկրների արտաքին եւ ներքին քաղաքականություններում:

Ի՞նչպիսի զարգացումներ են տեղի ունեցել Հայաստանը շրջապատող երկրների փոխհարաբերություններում:

Արդյոք Հայաստանը կարողացե՞լ է այդ զարգացումների արդյունքում տեղի ունեցած փոփոխություններին ու հարաբերություններին համահունչ և համապատասխան դիրքորոշում՝ քաղաքական կողմնորոշում ունենալ. եթե՝ այո, ապա որ շրջանում, որ զարգացումների առնչությամբ, իսկ եթե՝ ոչ, ապա ո՞ր փուլում ինչ բացթողումներ է ունեցել և ինչու…

Երվանդ Խոսրովյան, 23 օգոստոսի, 2021 թ.


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert