By Anatoly KurmanaevNatalie Kitroeff and Kenneth P. Vogel March 5, 2022 | www.nytimes.com

Այս ուղևորությունը վերջին տարիների ընթացքում ամերիկացի պաշտոնյաների ամենաբարձր մակարդակի այցն է Կարակաս, որը պայմանավորված է Ռուսաստանը լատինաամերիկյան մնացած դաշնակիցներից բաժանելու ցանկությամբ:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը մեկնում են Վենեսուելա՝ հանդիպելու նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը, ըստ հարցի ծանոթ մարդկանց, քանի որ Բայդենի վարչակազմը ակտիվացնում է Ռուսաստանին իր մնացած միջազգային դաշնակիցներից անջատելու ջանքերը՝ Ուկրաինայի շուրջ ընդլայնվող դիմակայության պայմաններում:

Ուղևորությունը Վաշինգտոնի պաշտոնյաների ամենաբարձր մակարդակի այցն է Կարակաս՝ Վենեսուելայի մայրաքաղաք, վերջին տարիներին: Միացյալ Նահանգները խզեց դիվանագիտական հարաբերությունները պարոն Մադուրոյի հետ և փակեց իր դեսպանատունը Կարակասում 2019 թվականին՝ ավտորիտար առաջնորդին մեղադրելով ընտրակեղծիքների մեջ։ Այնուհետև Թրամփի վարչակազմը փորձեց տապալել պարոն Մադուրոյի կառավարությունը՝ պատժամիջոցներ կիրառելով Վենեսուելայի նավթի արտահանման և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին Վենեսուելայի օրինական նախագահ ճանաչելով:

Պարոն Մադուրոն արձագանքել է պատժամիջոցներին՝ խնդրելով տնտեսական և դիվանագիտական օգնություն Ռուսաստանից, ինչպես նաև Իրանից և Չինաստանից:

Ըստ ԱՄՆ և Վենեզուլայի պաշտոնյաների, Ռուսական էներգետիկ ընկերությունները և բանկերը մեծ դեր են ունեցել, չնայած պատժամիջոցներին, Վենեսուելային թույլ տալով շարունակել նավթի արտահանումը, որը երկրի արտարժույթի ամենամեծ աղբյուրն է:

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ստիպել է ԱՄՆ-ին ավելի մեծ ուշադրություն դարձնել նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցներին Լատինական Ամերիկայում, որոնք Վաշինգտոնի կարծիքով կարող են անվտանգության սպառնալիք դառնալ, եթե Ռուսաստանի հետ դիմակայությունը խորանա, ասել են ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաները, ովքեր ցանկացել են անանուն մանալ՝ զգայուն քաղաքականության հարցերի մասին խոսլիս:

Քանի որ Ռուսաստանի տնտեսությունը խառնվում է, ԱՄՆ-ն օգտագործում է հնարավորությունը՝ առաջ մղելու իր օրակարգը Լատինական Ամերիկայի ինքնավար պետությունների շրջանում, որոնք կարող են սկսել պարոն Պուտինին դիտել որպես գնալով ավելի թույլ դաշնակից:

Երբ այս ամիս ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները սկսեցին քննարկել ռուսական նավթի և գազի արտահանման դեմ պատժամիջոցները, որպեսզի պատժեն երկիրը Ուկրաինայում տեղի ունեցած ավերածությունների համար, ամերիկյան երկու հիմնական քաղաքական կուսակցությունների հետ կապված հայտնի ձայները մատնանշեցին Վենեսուելան որպես պոտենցիալ փոխարինող:

Der Ölraffineriekomplex Amuay in Punto Fijo, Venezuela, im Jahr 2016.
The Amuay oil refinery complex in Punto Fijo, Venezuela, in 2016.Credit…Carlos Garcia Rawlins/Reuters

Լավ ցանցայի կապ  հաստատած հանրապետականները ներգրավված են եղել նավթի առևտուրը վերսկսելու մասին բանակցություններում, այդ թվում՝ Սքոթ Թեյլորը՝ նախկին հանրապետական ​​կոնգրեսական Վիրջինիայից, որը աշխատում է Վաշինգտոնի լոբբիստ Ռոբերտ Ստրիկի հետ, որը 2020 թվականին է գրանցվել՝ պարոն Մադուրոյի ռեժիմի ներկայացնելու համար:

Պարոն Թեյլորն ասել է, որ ուրբաթ երեկոյան խոսել է վենեսուելացի մի գործարարի հետ, ով ազդարարել է, որ պարոն Մադուրոյի թիմը ցանկանում է կրկին համագործակցել Միացյալ Նահանգների հետ: «Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ հասնելու դիվանագիտական հաղթանակի և Ռուսաստանի և Վենեսուելայի միջև սեպ խրելու համար», –  հայտարարել է նա:

Թրիշ Ռեգանը՝ Fox Business-ի նախկին հաղորդավար և պահպանողական մեդիա անձնավորություն, կոչ է արել դաշինք կնքել Վենեսուելայի հետ՝ ռուսական նավթը ամերիկյան շուկայից դուրս բերելու համար:

«Վենեսուելան դեռևս ունի նավթի պաշարների ամենամեծ աղբյուրը, մենք դա հանձնում ենք չինացիներին և ռուսներին»,- ուրբաթ օրը գրել է նա իր Twitter-ում:

Ուկրաինա ռուսական ներխուժումից անմիջապես առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը մեկնեց Կարակաս՝ հանդիպելու պարոն Մադուրոյի պաշտոնյաների հետ: Ըստ երկու կառավարությունների հայտարարությունների՝ պարոն Մադուրոն վերջին ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ հեռախոսով խոսել է Պուտինի հետ:

Անհասկանալի է, թե ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են Պետդեպարտամենտի և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները, կմնա Կարակասում կամ ում հետ կհանդիպի խումբը: Պարոն Մադուրոյի և Վաշինգտոնի Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդի խոսնակները չեն պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին:

Մինչ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելը, Վենեսուելան իր նավթի մեծ մասն ուղարկում էր ԱՄՆ-ի Ծոցի ափ, որի նավթավերամշակման գործարանները հատուկ կառուցված էին Վենեսուելայի ծանր նավթի վերամշակման համար:

Եթե Միացյալ Նահանգները սահմանափակի ռուսական նավթի ներմուծումը, Վենեսուելան կկարողանա փոխարինել կորցրած պաշարների մի մասը, ասում է Հյուսթոնի Ռայսի համալսարանի վենեսուելական էներգետիկայի փորձագետ Ֆրանցիսկո Մոնալդին:

Թվում է, թե Պարոն Մադուրոն բաց է ԱՄՆ-ի հետ նավթային գործարքների մասին բանակցությունների համար:

«Այստեղ է գտնվում Վենեսուելայի նավթը, որը հասանելի է բոլոր ներդրողների համար, որոնք  ցանկանում են արտադրել և գնել այն, լինեն նրանք Ասիայից, Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից», – ասաց նա հինգշաբթի օրը հրապարակային ելույթում:

Պարոն Մադուրոն և Լատինական Ամերիկայում Ռուսաստանի մյուս դաշնակիցները սկսել են հեռու մնալ Ուկրաինայի պատերազմից: Վենեսուելան, Նիկարագուան և Կուբան ձեռնպահ են մնացել կամ չեն քվեարկել ՄԱԿ-ում այս շաբաթ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող երկու բանաձևերին, իսկ Վենեսուելայի և Կուբայի առաջնորդները կոչ են արել դիվանագիտական ​​լուծում տալ ճգնաժամին:

Թարգմանությունը՝ Երվանդ Խոսրովյանի, 06.03.2022 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht.