Երբ ինձ մի օր այցի կգաս,
Սե՛ր իմ, արի լուրթ գիշերով,
Որ արևոտ իմ աչքերը…
Քո աչքերին նայեն սիրով։
Ու երբ գրկես դու ինձ թաքուն
Եւ մարմինս գիրկդ առնես,
Գիշերը այդ իմ երազած
Հեքիաթ դառնա դյութի մեզ։
Երբ ձեռքերդ նուրբ կսահեն
Ծով մազերիս ալիքներում,
Դու ոչ մի ձայն չարտաբերես,
Միայն լռիր խոր գիշերում։
Երբ վերջապես շուրթերը քո
Դիպչեն հանկարծ իմ շուրթերին,
Տաք համբույրս կզգաս հոգով
Կշշնջաս` սեր ի՜մ անգի՜ն…
Եվ կհալվենք դյութանքներում,
Կմիանանք անկեղծ սիրով
Միայն արի սեր իմ թաքուն ,
Միայն արի լուրթ գիշերով։


#Պոեզիա Նյուշա Հակոբյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert