Միտրա Թահամի, հինգշաբթի, 31 մարտի 2022թ.

Պատրաստեց՝ Երվանդ Խոսրովյանը

Դաշնային արտգործնախարար Շտայնմայերը և նրա լեհ գործընկեր Սիկորսկին (ձախից 2-րդը) ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Կլիչկոյի (ձախից առաջինը), Տյագնիբոկի(աջից 2-րդը) և Յազենյուկի (աջից առաջինը) հետ 21.02.2021 թ. հանդիպումը:

ԵՄ պատվիրակությունը՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարների՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Լորենտ Ֆաբիուսի և Ռադոսլավ Սիկորսկու գլխավորությամբ, ինչպես նաև ռուս միջնորդը ժամեր շարունակ Կիևում բանակցում էին Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ: Նրանց թվում էին ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը, «Ուդար»  կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և «Սվոբոդա» (Ազատություն) աջ պոպուլիստական ​​կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը:

Այժմ բոլոր հիմնական լրատվական ալիքների և լրատվամիջոցների կողմնակալ և միակողմանի լրատվական ռմբակոծումն է, որը խուճապի մթնոլորտ է ստեղծում և հասարակական կարծիքը պատրաստում Ռուսաստանի դեմ հակահարված տալու համար:

Գերմանական պաշտոնական Deutsche Welle լրատվական գործակալությունը հայտնում է, որ, ըստ հարցման, գերմանացիների 74%-ը մտահոգություն է հայտնել ռուսական ռազմական սպառնալիքի վերաբերյալ։[1]

Բեռլինում Ռուսաստանի դեմ խաղաղ ցույցեր են անցկացվում. Քաղաքը չի հիշում համաշխարհային խաղաղության ձգտման այս մակարդակը Հարավսլավիա, Աֆղանստան, Իրաք և Լիբիա ՆԱՏՕ-ի ներխուժման ժամանակ:

 Լրատվամիջոցները գրաքննության են ենթարկվում, իսկ ռուս մարզիկներին ու արտիստներին արգելում են: Գռեհիկությունը հասել է այն մակարդակի, որ ռուսական կատուներն ու կաղնու ծառերը նույնպես դուրս են մնում միջազգային մրցոյթներից։

 Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարին ազատում են աշխատանքից, քանի որ նա չի համաձայնվել Մյունխենի քաղաքապետի հետ՝ բացահայտորեն արտահայտել իր զզվանքը Պուտինի նկատմամբ։

Նվագախմբի վետերան դիրիժորին արգելում են շարունակել իր գործունեությունը զղջման  հրաման տվողների ցանկությունները չկատարելու պատճառով։

Մյունխենի մասնավոր կլինիկայի ղեկավարն ասում է, որ ռուս հիվանդները չպետք է գնան իրենց կլինիկա։

Կարծես Գերմանիայի մութ անցյալի ուրվականը նորից թռչում է քաղաքների վրայով, այն աստիճան, որ ռեստորանի մենեջերի կողմից «ռուսներ մուտքը Արգելվում է» ցուցանակի տեղադրումը հիշեցնում է մի մութ անցյալ, երբ հրեաներին արգելվում էր մտնել որոշ տարածքներ։

Բանը հասնում է նրան, որ գերմանացի պաշտոնյան բացահայտ հայտարարում է. «Ուրիշները փողոցներում չեն համարձակվում ռուսերեն խոսել։ «Դա ինձ շատ է անհանգստացնում»:[2]

Պաշտոնյան անդրադարձել է նաև ռուսական խանութների վրա հարձակումների և դպրոցներում ռուսական ծագում ունեցող երեխաների նկատմամբ ոտնձգությունների դեպքերին։

Պատժամիջոցների թվում են նաև խաղալիքները։

Playmobil-ը ընկերությունը հայտարարում է, որ կհրաժարվի Ռուսաստան խաղալիքներ արտահանելուց՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության։

Հիմնական լրատվամիջոցները թոզ են փչում ճշմարտության աչքին՝ քարոզչական պատերազմ մղելով և անտեղի մոլորությունների ու անալոգիաների դիմելով:

Օրինակ, գերմանական «Առաջին լրատվականի» կայքում կարդում ենք. Ուկրաինայի նախագահ Զելենսկու խնդրանքը, որ օտարերկրացի կամավորները գնան Ուկրաինա, հիշեցնում է 1936 թվականի Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, երբ կամավորներ ամբողջ Եվրոպայից և Միացյալ Նահանգներից հավաքվեցին Իսպանիա՝ կռվելու աջակողմյան գեներալ Ֆրանկոյի դեմ:[3]

Մենք գիտենք, որ կամավորները և Միջազգային բրիգադի անդամները 1936 թվականին մեկնել էին Իսպանիա՝ պայքարելու ֆաշիզմի դեմ։

Բայց Ուկրաինայում ֆաշիստներն ու նեոնացիստները, որոնք ունեին նաև ուկրաինական բանակի օգնությունն ու աջակցությունը, ութ տարվա ընթացքում արևելյան Ուկրաինայում սպանեցին ավելի քան 13000 մարդու: Օդեսայում ողջ-ողջ այրեցին արհմիությունների անդամներին.

Մենք չենք կատարում Լենինգրադի դիմադրության սիմֆոնիան

Բեռլինի համերգասրահը՝ Konzerthaus-ը, այս ամիս փոխում է իր ժամանակացույցը՝ հանելով Լենինգրադի սիմֆոնիան (Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան), որը ֆաշիզմի դեմ դիմադրության խորհրդանիշն է։ Դիրիժորն ասում է, որ այս սիմֆոնիայի կատարումը տեղին չէ ստեղծված իրավիճակում.

Սիմֆոնիան պետք է կատարվեր մարտի 25-ին Բեռլինում։[4]

Դիրիժորը հաստատ գիտե, որ Շոստակովիչն իր 7-րդ սիմֆոնիան նվիրել է լենինգրադցիներին։ Որովհետև այս սիմֆոնիան լենինգրադցիների տառապանքների և դիմադրության պատմություն է:[5]

Բայց մի՞թե նա չգիտեր, որ սով ստեղծելու ծրագիրը կամ Բակեի ծրագիրը (գյուղատնտեսության նախարարի անունը Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական ​​կառավարման ժամանակ) եղել է նացիստական ​​առաջնորդների ռազմավարության մի մասը՝ ընդդեմ օկուպացված տարածքներում ապրող ժողովրդի։

Նացիստական ​​հանցագործ առաջնորդներից Հերման Գերինգը, ով կազմակերպել էր հացադուլը, 1941 թվականին կանխատեսել էր, որ այդ տարի Ռուսաստանում 20-30 միլիոն մարդ սովից կմահանա: Գերինգն ասել էր, որ որոշ ռասաներին պետք է վերացնել։

Արդյունքում գերմանական ռազմաօդային ուժերի կործանիչները միտումնավոր ռմբակոծեցին Լենինգրադի պարենային պահեստները, և մեկ ամսից չանցած հացահատիկի պաշարները վերջացան։ Լենինգրադը պաշարված էր գերմանական բանակի կողմից, և մոտ 900 օր (1941թ. սեպտեմբերից մինչև 1944թ. հունվարի 27-ը) փակվեց քաղաքին պաշարների և առաջին անհրաժեշտության նյութերի մատակարարումը։ Լենինգրադում ավելի քան մեկ միլիոն մարդ կորցրեց իր կյանքը։

 1942 թվականի օգոստոսի 9-ին, երեկոյան ժամը 18-ին, Լենինգրադի ռադիոյով լսվեց դիրիժոր Էլիասբերգի ձայնը. «Ընկերներ, մենք կարևոր իրադարձության շեմին ենք։ Միևնույն ժամանակ, երբ ֆաշիստական ​​խոզը ավերում էր ամբողջ Եվրոպան, Շոստակովիչը գրում էր 7-րդ սիմֆոնիան։ Եվրոպան կարծում էր, որ Լենինգրադն ավարտված է։ Բայց այս աշխատանքը բխում է մեր ժողովրդի դիմադրողականության և խիզախության ոգուց։ «Լսե՛ք, ընկերնե՛ր»:

Լենինգրադում սոված մարդիկ հավաքվել էին համերգասրահում՝ լսելու Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան։ Ամառ էր, բայց կմախք դարձած սոված երաժիշտները դողում էին։ Նրանցից շատերը մի քանի հագուստով էին։

 Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան ուղիղ եթերով հեռարձակվում էր ոչ միայն ռադիոյով, այլև բարձրախոսներով ամբողջ քաղաքում, և նույնիսկ նացիստ զինվորները կարող էին այն լսել քաղաքի դարպասներից դուրս։[6]

Բեռլինի նվագախմբի դիրիժորը, որը 2022 թվականի մարտին իր ծրագրից հեռացնում է  Լենինգրադի Դիմադրության ժողովրդական սիմֆոնիան, դժվար թե իմանա, որ 2015 թվականի սեպտեմբերին գերմանալեզու «Frankfurter Allgemeine Zeitung» թերթում հոդված է տպագրվել, որի մի մասը վերաբերել է. Լենինգրադի պաշարման պատմությանը: «Frankfurter Allgemeine Zeitung»-ը հայտնել է, որ հոդվածի հեղինակը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է։

Պուտինը պատմում է, որ հայրս ևս 27 հոգու հետ կազմակերպվել է մի խմբի մեջ, որը պատասխանատու է գերմանական բանակի առաջխաղացումը կանխելու, կամուրջների և երկաթուղային գծերի ոչնչացման համար: Պուտինը պատմում է, որ հայրս վիրավորվել է նացիստական ​​զորքերի հետ բախման ժամանակ և ոտքի բեկորային վնասվածքով հոսպիտալացվել է Լենինգրադում։ Լենինգրադը շրջափակման մեջ էր, և երբ մայրս այցելեց նրան, նա թաքուն իր չափաբաժինը տվեց մորս, որ տուն տանի երեք տարեկան եղբորս համար։ Մի օր հայրս քաղցից ուշագնաց է լինում, և բժիշկներն ու բուժքույրերը պարզում են, որ հայրս իր սննդակարգով չի սնվում, ինչի պատճառով էլ արգելում են այցելությունը։ Եղբորս տեղափոխում են մանկական կենտրոն։ Երեխաներին սովից փրկելու համար ստեղծված կենտրոն, բայց եղբայրս դիֆտերիայով հիվանդացավ ու չապրեց։

Հայրս դուրս է գրվել հիվանդանոցից։ Երբ նա տուն է հասել, փրկարարները տններից դուրս են բերել դիերը։ Մայրս նրանց մեջ էր։ Հայրս կարծում էր, որ մայրս դեռ շնչում է։ «Նա դեռ ողջ է»,- ասել է նա փրկարարներին և թույլ չի տվել մորս տանեն։ Փրկարարները հույս չունեին, որ մայրս ողջ կմնա։ Հորս ասաել էին զգույշ եղիր, քան որ իրենք հաջորդ երկու կամ չորս շաբաթվա ընթացքում այնտեղ չեն գալու։ Եթե մի բան պատահի, դա պետք է անեք ինքներդ:

Հայրս խնամում է մորս, ու նա նորից ապրում է։ Մայրս 41 տարեկան էր, երբ ինձ ծնեց։ Նա մահացել է 1998 թվականի վերջին։

Հիշում եմ մորս խոսքերը՝ մայրս ասում էր՝ ինչպե՞ս կարելի է գերմանացի զինվորներին ատել։ Նրանք էլ հասարակ մարդիկ էին, ովքեր մեզ պես կորցրին իրենց կյանքը։[7]

Գերմանիայում Ուկրաինայի ներկայիս դեսպանը ծաղիկներ է դնում Հիտլերի հանցակցի շիրիմին.

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով 2022 թվականի մարտի 27-ին Բեռլինում կայացավ Ուկրաինայի հետ համերաշխության համերգ՝ ռուս, ուկրաինացի, բելառուս և գերմանացի արտիստների մասնակցությամբ։

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը Twitter-ում գրել էր, որ չի մասնակցելու համերգին։ Քննադատելով, որ համերգի մեներգիչն ու երժշտական մենակատարը ռուս են, նա դա վիրավորական է անվանել։[8]

Քիչ ավելի ծանոթանանք Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկին։

2015 թվականի մայիսին Գերմանիայի խորհրդարանի ձախակողմյան պատգամավոր Սևիմ Դագդելենը դիմել է Գերմանիայի կառավարությանը և տվել հետևյալ հարցը.

Դաշնային կառավարությունը գիտի՞, որ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը 2015 թվականի ապրիլի 27-ին Մյունխեն կատարած այցի ժամանակ ծաղիկներ է դրել Ուկրաինայում հակասեմական ուկրաինացի և նացիստների դաշնակից Ստեփան Բանդրայի գերեզմանին:[9]

Իհարկե, տիկին պատգամավորը տեղյակ է, որ գերմանական բանակի Ուկրաինա ներխուժման ժամանակ Ստեպան Բանդերան, իր հրամանատարության տակ գտնվող զինված խմբավորումների հետ միասին, ոչ միայն համագործակցում էր նացիստների հետ հրեա կանանց և երեխաների զանգվածային գնդակահարության գործում։ Նացիստներն ու Բանդրան այլ նպատակ ունեին՝ ոչնչացնել ռուսներին։

Ուկրաինայում Բանդերայի երկրպագուները մինչ օրս մեծարում են նրան որպես Ուկրաինայի ազգային հերոսի և հպարտությամբ են գնում նրա ճանապարհով:

Ուկրաինայի արևելքում ռուսներին են սպանում, իսկ արևմտյան Ուկրաինայում Բանդերայի հուշարձանը ծածկում են ծաղկեփնջերով։

Գերմանիայում Ուկրաինայի ներկայիս դեսպան Անդրեյ Մելնիկը ֆաշիստ Բանդերային համարում է ազգային հերոս և 2015 թվականին Մյունխենում ծաղիկ է դնում նրա գերեզմանին։ Այնտեղ նա առանց վարանելու նկարվում ու ցույց է տալիս։ Ստեղծված իրավիճակում նույն անձը հրավիրված է գերմանական հեռուստաալիքների և կլոր սեղանների հյուր։ Բայց բոյկոտում է 2022 թվականի մարտի 27-ին կայացած համերգը, համերգի մենակատարնների ռուս լինելու պատճառով։

Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան.

Պուտինի ներկայիս քաղաքականությունը Արևմուտքի սադրանքների արդյունք է

Եկեք չզարմանանք.

Այս օրերին նման լուրերը տեղ չունեն հիմնական լրատվամիջոցներում և ՆԱՏՕ-ի խոսնակ դարձած լրատվամիջոցներում:

Այս լուրը հրապարակվել է 2014թ.

Այդ տարի Մոսկվայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեք Մեթլոքն (Jack Matlock) ասաց, որ Պուտինի ներկայիս քաղաքականությունը Արևմուտքի սադրանքների արդյունք է:

«ԹԱՑ» թերթը Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանից հարցազրույց է վերցրել 2014 թվականի սեպտեմբերին։ Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանի մեկնաբանությունները հետևյալն են.

ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, և դրա ընդլայնման ձևը սխալ էր:

Այդ երկրներից ոչ մեկին Ռուսաստանը չի սպառնացել։ Ռազմական բազաների ստեղծումը, այդ թվում՝ Լեհաստանում, սադրիչ քայլ էր ռուսների համար։

2008 թվականին ՆԱՏՕ-ն որոշել է Ուկրաինային դնել անդամակցության ճանապարհին։ Հենց  Ռուսաստանի սահմանին. սրանք բոլորը շատ հիմար քայլեր էին Արևմուտքի կողմից։ Այսօր (2014թ.) մենք բախվում ենք Ռուսաստանի արձագանքին.

Ստորև կանդրադառնանք «ԹԱՑ»-ի հետ ԱՄՆ դեսպանի հարցազրույցի այլ հատվածներին։

Բայց չմոռանանք, որ այս հարցազրույցը հրապարակվել է 2014 թվականի սեպտեմբերին։ Այսօր հիմնական լրատվամիջոցներում որևէ նշան չկա, որ Արևմուտքը սխալ է թույլ տվել:

Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանը շարունակում է.

Եթե ​​Չինաստանը սկսի ռազմական դաշինք կազմել Կանադայի ու Մեքսիկայի հետ, ապա ԱՄՆ-ը դա չի հանդուրժի։

Մենք չենք սահմանափակվում միջազգային իրավունքի վերացական սկզբունքներով։ Մենք մեզ հասանելի բոլոր գործիքներով կանխում ենք այդ գործընթացը։ Ցանկացած երկիր, որն ունի դրա անելու ուժը, կանի դա:

Հենց Արեւմուտքն էր, որ սկսեց խախտել միջազգային իրավունքը, երբ ՆԱՏՕ-ն ռմբակոծեց Սերբիան:

Հելսինկյան համաձայնագրի մեր երկրորդ խախտումը, որտեղ ասվում է, որ սահմանները կարող են փոխվել միայն կողմերի համաձայնության դեպքում, եղավ այն ժամանակ, երբ մենք ճանաչեցինք Կոսովոյի անկախությունը:

Կրկին չմոռանանք, որ այս հարցազրույցը տեղի է ունեցել 2014թ., բայց ՆԱՏՕ-ի լրատվամիջոցներն այսօր պատկերում են տեսարանն այնպես, ասես Ուկրաինայում ճգնաժամը սկսվել է 2022 թվականի փետրվարի 22-ին։

Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանն ընդգծում է, որ միանգամայն կանխատեսելի էր, թե Ռուսաստանը ինչպես կարձագանքի 2014թ.

Պուտինը գործում է այնպես, ինչպես ցանկացած ռուս քաղաքական առաջնորդ կգործեր:

Կիևի փետրվարյան իրադարձությունները (դեսպանը նկատի ունի փետրվար 2014թ.) ուկրաինական անվտանգության ապարատ բերեցին նրանց, ովքեր խիստ հակառուսական են և այնքան քաղաքականապես աջակողմյան, որ առանց չափազանցության նրանց կարելի է անվանել նեոնացիստ։ Կառավարական շենքերի բռնի զավթումները սկսվել են Ուկրաինայի արևմուտքում, այլ ոչ թե արևելքում:

Ղրիմը Ռուսաստանին է պատկանում արդեն երեք դար

Պուտինը համոզված էր, որ դա հենց այն էր, ինչ իրենից սպասում էր այնտեղի մարդկանց մեծամասնությունը։ Հանրաքվեն անցկացվել է և եղել է խաղաղ գործընթաց՝ Ղրիմի ժողովրդի ցանկությանը համապատասխան։

Ես չեմ ասում, որ Ղրիմը վերցնելը ճիշտ բան էր։ Բայց կանխատեսելի էր, որ Ռուսաստանը դա կանի Սեւաստոպոլում իր ռազմածովային բազայի պատճառով։

Նկատի ունեցեք, որ 2022 թվականի փետրվարին և մարտին հիմնական լրատվամիջոցները չեն հաղորդել նախորդ տարիներին Արևելյան Ուկրաինայում մարդկանց բռնաճնշումների և սպանությունների մասին: Բայց Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանը 2014 թվականին անդրադարձել է Արևելյան Ուկրաինայի ժողովրդի բռնաճնշումներին:

Արեւելքում՝ Լուգանսկում եւ Դոնեցկում, ուկրաինական ռազմական ուժերը գնդակոծում են սեփական ժողովրդին։ Ուկրաինական բանակի զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Արևելք գնացած որոշ ուժեր սերտ հարաբերություններ ունեն այլ երկրների հետ, այդ թվում՝ Լեհաստանի ու Սլովակիայի։ Բայց մենք սա չենք անվանում «ներխուժում»: Ռուսաստանը միշտ հասկացրել է, որ թույլ չի տա Ուկրաինային դաշնակցել այն երկրների հետ, որոնք կարծես թե Ռուսաստանի թշնամիներ են։ Ռուսաստանն այս առումով ոչնչով չի տարբերվում ոչ մի երկրից։[10]

Ուկրաինայի Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդին ծեծի ենթարկելը՝  խորհրդարանում ելույթի ժամանակ

Հիմնական լրատվամիջոցները խնդիրները բեմադրում են այնպես, և ստեղծում են այնպիսի տպավորություն, իբր թե  Ուկրաինայում վերջին 8 տարիներում, մինչ փետրվար 2022 թվականը տիրում էր  խաղաղություն և ժողովրդավարություն, բաց 2014 թվականի ապրիլին Եվրամիության կողմից ֆինանսավորվող Euro-News-ը հրապարակած տեսանյութը  ապացուցում է, որ դա այդպես չի եղել:[11]

Այս տեսահաղորդագրության մեջ տեսնում ենք Ուկրաինայի Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ Պետրո Սիմոնենկոյի ելույթը խորհրդարանում։ Բայց հանկարծ Սվաբուդայի ծայրահեղ աջ կուսակցության երկու անդամներ հարձակվել են նրա վրա և ծեծել։

Ինչո՞ւ են հարձակվում Կոմկուսի առաջնորդի վրա

Ուկրաինայի արևելքում ռուսները չեն աջակցում 2014 թվականի փետրվարին ԱՄՆ-ի գլխավորած հեղաշրջմանը և չեն աջակցում նոր կառավարությանը: 2014 թվականի ապրիլին պետական ​​հեղաշրջման կառավարությունը տանկեր ուղարկեց դեպի արևելք:

Իր ելույթում Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդը բողոքել է Ուկրաինայի արևելյան ժողովրդի նկատմամբ բռնաճնշումների դեմ և կոչ է արել ճանաչել Դոնեցկի, Խարկովի և Լուգանսկի բնակիչների ցույցի իրավունքը։

Նացիստների կոտրված խաչի ցուցադրությունը Ուկրաինայի մասին լուրերում

2014 թվականի սեպտեմբերին՝ «Խաղաղության» Նոբելյան մրցանակի դափնեկիր Բարաք Օբամային նախագահության ժամանակ ԱՄՆ-ի գլխավորած հեղաշրջումից մի քանի ամիս անց, գերմանական հիմնական հեռուստաընկերությունների՝ ARD-ի և ZDF-ի էկրաններից ցուցադրվեցին նացիստների կոտրած խաչը, ինչը կոպիտ հարված էր ֆաշիզմի  համակենտրոնացման ճամբարներից փրկվածներին:

Լրատվական հաղորդագրությունները խոսում էին «կամավորների» մասին, որոնք պայքարում էին «ահաբեկչական գործողությունների» դեմ Ուկրաինայի արևելքում՝ հիմնականում ռուսներով բնակեցված տարածքում։ Սակայն տեսագրությունները ցույց են տվել, թե ինչպես են «կամավորները» պայքարում «ահաբեկչության» դեմ Արևելյան Ուկրաինայում՝ օգտագործելով նացիստական ​​կոտրված խաչի տարբերանշանը:

Ստորև բերված սքրինշոթում երևում են նացիստական ​​ռեժիմի նշանները, որոնք հստակ երևում են գերմանական ARD և ZDF հեռուստաընկերություններում՝ Ուկրաինայից մասին  հաղորդումներում:

Սքրինշոթի աջ կողմում ՍՍ նշանով նշված է Ազովի զորամասը, իսկ սքրինշոթի ձախ կողմում հստակ երևում է կոտրված խաչի նշանը։

Երկու հեռուստաալիքներն էլ քննադատության են ենթարկվել գերմանացի առաջատար և առաջադեմ լրագրողների կողմից՝ լրատվական ռեպորտաժներում նացիստական ​​խորհրդանիշները ցուցադրումը անուշադրության մատնելու համար:

Այդ նույն ժամանակ «Թագես Շպիգել»-ը գրում է. «WDR լրատվական ալիքը ցուցադրել է  ռուսական տանկերի շարասյան պատկերները, որոնք առաջ են շարժվում դեպի Ուկրաինա։

Բայց հետո պարզվեց, որ այդ պատկերները ոչ մի կապ չունեին Ուկրաինայի հետ, որ դրանք  առնչվում էին 2008 թվականի կովկասյան տարածաշրջանի հետ։

Ըստ Tugs Spiegel-ի՝ WDR հեռուստատաընկերությունը, ըստ երևույթին, շտապողականությունից ընկել էր թագարդը։ Այն բանից հետո, երբ պարզվեց, որ լուրը կեղծ է, ալիքը ընդունեց իր սխալը։[12]

Պուտինի թշնամին իմ ընկերն է

2014 թվականի մարտին տեսառեպորտաժ «Կիև. ո՞րն է ֆաշիստների դերակատարությունը» վերնագրով, հեռարձակվել է գերմանական առաջին հեռուստատեսաալիքով։[13]

Այս տեսանյութում տեսնում ենք, թե ինչպես է Պուտինը իր մտահոգությունն հայտնում լրագրողներին՝ Ուկրաինայում նեոնացիստների, ծայրահեղ ազգայնականների և հակասեմիտական գործողությունների վերաբերյալ։

«Չնայած դժվար է ասել, բայց ճշմարտությունն այն է, որ Պուտինն իրավացի է»,- ասացին  ժամանակին հեռարձագվող տեսանյութի պատրաստողները։

Չմոռանանք, որ այս տեսանյութը պատրաստվել է 2014թ. Ներկա իրավիճակում անհնար է պատկերացնել, որ գերմանական հիմնական լրատվամիջոցները կհայտնեն Ուկրաինայի ծայրահեղ աջ ուժերի կողմից կատարված հանցագործությունների մասին:

Զեկույցում ընդգծվում է ծայրահեղ աջ ուժերի որոշիչ դերը 2014 թվականի ԱՄՆ-ի հեղաշրջման ժամանակ։ Հստակորեն ասվում է, որ Ուկրաինայի նոր կառավարությունում մեծ ուժ ունեն ֆաշիստական ​​կազմակերպությունները։

Օրինակ, ծայրահեղ ազգայնական «Սվաբոդա» կուսակցությունը՝ Օլեգ Տյահնիբոկի գլխավորությամբ, երեք նախարար է ուղարկում նոր կաբինետ, իսկ անվտանգության ոլորտում իշխանությունը վերցնում են ֆաշիստները։ Բացի անվտանգության ոլորտից, դատական ​​համակարգ են ներթափանցում ծայրահեղ աջ ուժեր։ Ուկրաինայի գլխավոր դատախազն այն ժամանակ Սվաբոդայի անդամ էր։

Կուսակցությունն իրեն համարում է Սթիվեն Բանդերայի իրավահաջորդը

Բանդրան համագործակցել էր նացիստների հետ Հիտլերի՝ Ուկրաինա ներխուժման ժամանակ։

Ավելի վաղ նշել էինք, որ Գերմանիայում Ուկրաինայի ներկայիս դեսպանը ծաղիկներ է դնում Մյունխենում՝ Բանդերայի շիրիմին։

2014 թվականի հունվարին Սվաբոդայի հազարավոր երկրպագուներ Ստիվեն Բանդերայի ծննդյան տարեդարձի առթիվ ջահը ձեռքներին երթով անցան Կիևի փողոցներով՝ նրան անվանելով ազգային հերոս։

2014 թվականին Գերմանիայի Առաջին ալիքի տեսահաղորդման վերջում եզրակացություն արվեց, որ Գերմանիայում քաղաքական գործիչները աչք են փակում Ուկրաինայում ֆաշիզմի իրականության վրա: Նրանց համար գլխավոր խնդիրը՝ «Պուտինի թշնամին իմ ընկերն է» սկզբունքն է:

Տեսանյութի հեղինակները այս զեկույցի վերջում հարց են տալիս՝ արդյոք այս ռազմավարության ընդունումը («Պուտինի թշնամին իմ ընկերն է») կհանգեցնի՞ խաղաղության։

Հիշեցնենք, որ այս տեսանյութը պատրաստվել է 2014թ.: Հիմնական լրատվամիջոցներն այս օրերին չեն լուսաբանում ուկրաինական ճգնաժամի պատմությունն ու խնդիրների զարգացման ընթացքը։

Փաստն այն է, որ Արևմուտքը, այդ թվում՝ Գերմանիան, հանուն «ժողովրդավարական արժեքների» պաշտպանության, գործնականում անցան ծայրահեղ աջերի կողմը և լեգիտիմացրեցին նրանց։

Գերմանիայի գործող նախագահ և արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ 2014 թվականի փետրվարին միջնորդական պատրվակով բանակցություններ է վարում նաև Սվաբուդա կուսակցության ֆաշիստական ​​առաջնորդ Օլեգ Տիահնիբուկի հետ։ Նկարում տեսնում ենք Շտայնմայերի աջ կողմում կանգնած Սվաբոդարի առաջնորդին։

Գերմանական հիմնական լրատվամիջոցները, ըստ երևույթին, հղում չեն կատարում իրենց հաղորդումների արխիվներին և չեն հիշում, որ զգուշացրել են քաղաքական գործիչներին, որ նման մոտեցումը չի հանգեցնի խաղաղության և հանգստության մթնոլորտի: Ներկայումս այս լրատվամիջոցները, միակողմանի լրատվական լուսաբանումներով և Ռուսաստանի դեմ մեդիա պատերազմի ճակատի ձևավորմամբ, որպես ուղեցույց օգտագործել են այս ռազմավարական կարգախոսը՝ «Պուտինի թշնամին իմ ընկերն է»։

Արեւմուտքի աջ աչքը կույր է

Նույն 2014 թվականի մարտին «Tugs Spiegel»-ում հրապարակվել է հոդված՝ «Արևմուտքի աջ աչքը կույր է» վերնագրով։[14]

Ընտրելով այս վերնագիրը՝ հեղինակը մատնանշում է այն փաստը, որ Արեւմուտքը աչք է փակել Ուկրաինայում ծայրահեղ աջ ուժերի վերելքի վրա։ Սվաբոդա ծայրահեղական ուժերը ծեծի են ենթարկել ուկրաինական հեռուստատեսության գործադիր տնօրենին՝ ստիպելով նրան հեռանալ պաշտոնից, որովհետև նա հեռարձակել է Պուտինի ելույթը Ղրիմի վերաբերյալ։

Չմոռանանք, որ այս հոդվածը հրապարակվել է 2014 թվականին, և ստեղծված իրավիճակում հիմնական լրատվամիջոցներում նման հոդվածների հրապարակում չենք տեսնում։

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ եթե Արևմուտքը ցանկանում է արդարացնել հեռուստաընկերության գործադիր տնօրենի նկատմամբ բռնի վերաբերմունքը և այն համարել զուտ բացառիկ տգեղ իրադարձություն, ապա պետք է նայել կուսակցության ծրագիրը։

Գերմանալեզու «Züd Deutsche» թերթը հրապարակում է Ուկրաինայի հեռուստատեսության Առաջին ալիքի գործադիր տնօրենին ծեծի ենթարկելու պատմությունը՝ մանրամասնելով:[15]

«Սվաբոդա կուսակցության պատգամավորը բռնում է հեռուստատեսության գլխավոր տնօրենի կոկորդից և սեղմում նրան։ Գործադիր տնօրենը փորձում է պաշտպանվել, սակայն նրան ծեծում են երեք տղամարդ։ Նրան փողկապով քարշ են տալիս գրասեղանի հետևում գտնվող կաշվե աթոռի մոտ և տալիս մի թուղթ՝ հրաժարականի դիմում: Գործադիր տնօրենը մերժում է: Հարվածում են նրա գլխին ու ծեծում»։

« Züd Deutsche » թերթի 2014 թվականի մարտի հոդվածի հեղինակը գրում է հեռուստատեսության գործադիր տնօրենի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, ասելով. «Արևմուտքը բացահայտում է Սվաբոդայի հրեշավոր դեմքը»։

Ռուսաստանն ասաց, որ նրանք ֆաշիստներ են և շատ վտանգավոր: Մինչ օրս, սակայն, Արևմուտքը Սվաբոդա կուսակցությանը համարում է «անհրաժեշտ չարիք»:

ԱՄՆ-ը աշխարհում իր սանձարձակ գերիշխանությունը պահելու համար, ցանկացած անմարդկային քայլի կդիմի: 500 հազար երեխաի մահը, ոչինչ արժե Ոլբրայթի համար.

Կիեւը կոծկում է «հրապարակի» ջարդը

2015 թվականի ապրիլին գերմանական NTV լրատվական ալիքը հրապարակել է մի զեկույց՝ «Կիևը ծածկում է «հրապարակի» ջարդը» վերնագրով։[16]

2022 թվականի մարտին հիմնական լրատվամիջոցները և լրատվական ցանցերը խոսում են միայն «ռուսական քարոզչության» մասին, բայց եթե գնան իրենց արխիվները, կտեսնեն, որ այն, ինչ նրանք անվանում են «քարոզչություն», նույն լուրերն են, որոնք հրապարակվել են իրենց լրատվամիջոցներում՝ վերջին յոթ կամ ութ տարիների ընթացքում:

Ըստ NTV լրատվական ալիքի՝ 2014 թվականի փետրվարին «Հրապարակի» ցույցերի ժամանակ զոհվել է ավելի քան 100 մարդ, որոնց մեծ մասը սպանվել է կրակոցներից։

 Այդ ժամանակից ի վեր (2015թ. ապրիլ) միջադեպի չափերը այնքան էլ պարզ չեն:

Եվրախորհուրդն այժմ քննադատում է այն փաստը, որ նրանք միտումնավոր խոչընդոտել են հետաքննությանը։ Արդյունքում Կիևի կառավարությունը կորցնում է իր վստահելիության մեծ մասը: Կրակողների ինքնությունը պարզվել է: Նրանք «Բերկուտի» հատուկ նշանակության ջոկատի անդամներ էին։ Սակայն Կիևի կառավարությունը հայտարարել է, որ այդ ուժերը  անհրաժեշտ են՝ Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականների դեմ պայքարելու համար: Հետեւաբար, նրանք այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվում։

Ntv-ն 2015 թվականի ապրիլին գրում է, որ այս պատճառն ընդամենը ծիծաղելի պատրվակ է։

Բայց ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի կողմնակից լրատվամիջոցները պարզապես խոսում են «ռուսական քարոզչության» մասին։

Ռազմավարությունը հետեւյալն է. Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ  համագործակցություն չպետք  է տեղի ունեննա

«Գերմանիայի արտաքին քաղաքականության նպատակն այն է, որ մենք ստանձնենք պատասխանատվության մի մասը», – ասել է Գերմանիայի ներկայիս նախագահ և արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գերմանական լրատվական գործակալությանը 2014 թվականի մայիսին Ուկրաինայում ԱՄՆ-ի գլխավորած հեղաշրջումից հետո:[17]

Ջորջ Ֆրիդմանը, Stratfor-ի (ազդեցիկ վերլուծական կենտրոն, որը սերտ կապեր ունի ԱՄՆ Պետդեպարտամենտի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ) նախկին հիմնադիր և գործադիր տնօրեն, նույն տարվա փետրվարին ասաց, որ Ուկրաինան ինքնին ռազմավարական նշանակություն չունի: Իհարկե, Ուկրաինան դարպաս է դեպի ռուսական տարածք այն երկրի համար, որը թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ և կարող է սպառնալ Ռուսաստանի գոյությանը: Այդ իսկ պատճառով Ուկրաինան նշանակություն չունի Գերմանիայի համար, որը մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի դեմ։

Փաստն այն է, որ Գերմանիան 2014-ի ԱՄՆ-ի հեղաշրջումից հետո պասիվ դեր չի խաղացել Ուկրաինայում և աջակցել է Ուկրաինայի բողոքի ցույցերի առաջնորդներից մեկին՝ բռնցքամարտի չեմպիոն «Կլիչկոյին»։

Բայց խնդիրն այն էր, որ Կլիչկոն ԱՄՆ-ի համար նախընտրելի թեկնածուն չէր։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայատի (Geoffrey Pyatt) հետ հեռախոսազրույցում օգտագործել է «Fuck the Europ» նվաստացուցիչ արտահայտությունը՝ կապված Գերմանիայի թեկնածու Կլիչկոյի մասին խոսակցության հետ։

2014 թվականին Stratfor վերլուծական կենտրոնի նախկին տնօրեն Ջորջ Ֆրիդմանը հարցնում է. Գերմանիան ցանկանում է ավելի ակտիվ դեր խաղալ միջազգային ասպարեզում: Արդյո՞ք Գերմանիան մտադիր է խափանել ԱՄՆ-ի ծրագրերը:[18]

Մեկ տարի անց, 2015-ին այդ հարցին Ջորջ Ֆրիդմանը Չիկագոյում իր ելույթում,  պատասխանել է այսպես. «Ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնական մտահոգությունը անցյալ դարում, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների և Սառը պատերազմի ժամանակ, եղել են գերմանա-ռուսական հարաբերությունները»: Հիմնական նպատակն էր կանխել համագործակցությունները, որոնք կարող էին մարտահրավեր նետել ԱՄՆ-ի գերակայությանը: Որովհետեւ եթե գերմանական կապիտալն ու տեխնոլոգիաները համադրվեն ռուսական հումքային ռեսուրսների ու աշխատուժի հետ, ապա ԱՄՆ-ը կկանգնի մեծ խնդրի առաջ՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով։ Ռազմավարությունը հետևյալն է. Բացառել Գերմանիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը:[19]

Շվեյցարացի ռազմական և հետախուզական փորձագետ Ժակ Բոդը, ով տարիներ շարունակ աշխատել է ՆԱՏՕ-ի հետ, հարցազրույցներից մեկում ասել է, որ Միացյալ Նահանգները քիչ հետաքրքրություն ունեն Ուկրաինայում: Նրանց նպատակն էր դադարեցնել North Stream 2 նախագիծը և ռուսական գազի արտահանումը Գերմանիա, ինչպես նաև լարել գերմանա-ռուսական հարաբերությունները որպես երկու հզոր եվրոպական գործընկերների:

Հետախուզության և ռազմական ոլորտի այս փորձագետը եկել է այն եզրակացության, որ Գերմանիայում նացիստական ​​ռեժիմի տապալումից հետո ԱՄՆ-ի քաղաքականությունը միշտ եղել է Ռուսաստանի և Գերմանիայի միջև սերտ համագործակցության կանխումը։

Ժակ Բոդն ասում է.

«ԱՄՆ-ը քննադատում է Ռուսաստանից Գերմանիայի  Եվրոպայի էներգետիկ կախվածությունը, այն դեպքում, երբ Ռուսաստանը Միացյալ Նահանգների նավթի երկրորդ մատակարարն է։ ԱՄՆ-ն նավթ է գնում նախ Կանադայից, ապա Ռուսաստանից, իսկ հետո՝ Մեքսիկայից ու Սաուդյան Արաբիայից։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը կախվածության մեջ է Ռուսաստանից։

Չպետք է մոռանալ, որ միջուկային պատերազմի ժամանակ հենց Եվրոպան է լինելու մարտի դաշտը։ Սա նշանակում է, որ նման դեպքում Եվրոպայի ու ԱՄՆ-ի շահերը անպայման նույնը չեն լինի։ Այդ իսկ պատճառով Խորհրդային Միությունը 1980-ականներին աջակցում էր Գերմանիայում խաղաղության շարժումներին։ «Գերմանիայի և Ռուսաստանի միջև ավելի սերտ հարաբերություններն անիմաստ են դարձնում ԱՄՆ միջուկային ռազմավարությունը»:[20]

Գերմանական զենքը Կրկին ֆաշիստների ձեռքում

Գերմանիան որոշում է սաղավարտների փոխարեն զենք ուղարկել Ուկրաինա. «Ռուսաստանը թանկ գին կվճարի»,- նախազգուշացրել է Գերմանիայի կանցլերը խորհրդարանում։

Հաղորդվում է, որ Գերմանիայի կանցլերը մոռացել է, որ Ուկրաինայի արեւելքում ռուսներն արդեն ծանր գին են վճարել: 2014 թվականի հեղաշրջումից ի վեր ավելի քան 13000 ռուսներ են  սպանվել Ուկրաինայի արևելքում նեոնացիստների և ծայրահեղականների կողմից:

Մարտի 23-ին գերմանական Der Spiegel-ը գրել էր, որ Գերմանիան Ուկրաինա է ուղարկում ավելի շատ զենք՝ ի հավելումն այն զենքի, որն արդեն ուղարկել էր Ուկրաինա: «Գերմանիայի պաշտպանության նախարարությունը 2000 «Panzerfäuste» է արտահանել Ուկրաինա՝ Ուկրաինայի դիմադրությանն Ռուսաստանի  դեմ աջակցելու համար»,- գրում է SPIEGEL-ը։[21]

Այս զենքը ձեռքի զենքի տեսակ է թշնամու զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար։ Նռնակ է տեղադրված բարակ խողովակի վրա, որը հրթիռի պես կրակում է։ Զենքն արտադրվում էր  նացիստների ժամանակվա ռազմագերիների համակենտրոնացման ճամբարներում՝ Գերմանիայում և Լեհաստանի ամենաանմարդկային ու դաժան պայմաններում:

«Ներկայումս մենք Ուկրաինա զենքի խոշորագույն արտահանողներից մեկն ենք»,- SPIEGEL-ի փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոկը (Annalena Baerbock): «Մենք դրանով չենք հպարտանում, բայց պետք է դա անենք»:

**********************************

1- https://www.dw.com/fa-ir

ــ 2 https://www.zeit.de/politik/deutschland/2022-03/antirassismus-diskriminierung-deutschland-russen

3- https://www.tagesschau.de/ausland/europa/ukraine-freiwillige-kaempfer-103.html

ــ 4 https://www.konzerthaus.de/de/programm/konzerthausorchester-berlin-krzysztof-urbanski/7484

5- https://www.youtube.com/watch?v=cE8H19qEpW0

6- https://www.spiegel.de/geschichte/leningrader-sinfonie-von-schostakowitsch-1942-ueberleben-mit-musik-a-1194616.html

7- https://www.faz.net/aktuell/feuilleton/debatten/wladimir-putin-zum-70-jahrestag-des-kriegsendes-13578426-p3.html

8- https://www.dw.com/fa-ir/%D8%B3%D9%81%DB%8C%D8%B1-%DA%A9%DB%8C%DB%8C%D9%81-%D8%AF%D8%B1-%D8%A8%D8%B1%D9%84%DB%8C%D9%86-%D8%AF%D8%B1-%DA%A9%D9%86%D8%B3%D8%B1%D8%AA-%D9%87%D9%85%D8%A8%D8%B3%D8%AA%DA%AF%DB%8C-%D8%A8%D8%A7-%D8%A7%D9%88%DA%A9%D8%B1%D8%A7%DB%8C%D9%86-%D8%B4%D8%B1%DA%A9%D8%AA-%D9%86%DA%A9%D8%B1%D8%AF/a-61274576

9- https://www.sevimdagdelen.de/muendliche_frage_plpr_18_102_etwaige_blumenniederlegung_am_grab_von_stepan_bandera_durch_den_ukrainischen_botschafter/

ــ 10 https://taz.de/Ex-US-Botschafter-ueber-Ukraine-Krise/!5033743/

ــ 11 https://www.youtube.com/watch?v=Vp7FA3Zs-p4

ــ 12  https://www.tagesspiegel.de/gesellschaft/medien/ukraine-konflikt-im-zdf-hakenkreuz-und-ss-rune-protest-von-zuschauern/10685462.

13 https://daserste.ndr.de/panorama/archiv/2014/panorama4895.html

ــ 14 https://www.tagesspiegel.de/meinung/swoboda-partei-in-der-ukraine-der-westen-ist-auf-dem-rechten-auge-blind/9641206.html

ــ 15 https://www.sueddeutsche.de/politik/ukraine-der-westen-entdeckt-swobodas-haessliches-gesicht-1.1918734

16-  https://www.n-tv.de/politik/politik_kommentare/Kiew-verschleiert-Maidan-Massaker-article14822286.html

17- https://www.dw.com/fa-ir/%D8%A7%D9%87%D8%AF%D8%A7%D9%81-%D8%B3%DB%8C%D8%A7%D8%B3%D8%AA-%D8%AE%D8%A7%D8%B1%D8%AC%DB%8C-%D8%A2%D9%84%D9%85%D8%A7%D9%86-%D8%A7%D8%B2-%D8%B2%D8%A8%D8%A7%D9%86-%D9%88%D8%B2%DB%8C%D8%B1-%D8%AE%D8%A7%D8%B1%D8%AC%D9%87/a-17649760

18- http://www.jungewelt.de/2014/05-15/040.php?sstr=Ziel|Moskau

19- https://www.youtube.com/watch?v=QeLu_yyz3tc

 20- https://zeitgeschehen-im-fokus.ch/en/newspaper-ausgabe-en/article-translated-in-english.html#article_1319

 21- https://www.spiegel.de/politik/deutschland/ukrainekrieg-deutschland-liefert-2000-panzerfaeuste-a-fe240e80-7c7a-4227-a692-3874bd607593

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert