Աֆղանստանում՝ Պակտիկա նահանգում, չորեքշաբթի օրվա երկրաշարժի հետևանքով  զոհվել է (մինչ կիրակի հունիսի 6-ի աֆղանական աղբյուրների տվյալներով) 1500-2000 մարդ, վիրավորվել են տասնյակ հազարավորներ:

     Հիմնական օգնությունը հասցնում է Իրանը: Այլ պետությունների կողմից օգնություն չի ցուցաբերվում: Առաջին օրը որոշ չափի օգնություն է ցուցաբերել նաև Պարենի Համաշխարհային կազմակերպությունը:

     ԱՄՆ-ն  Աֆղանստանի ժողովրդին պատկանող մոտավորապես 9 միլիարդ դոլարը  արգելափակել է, չի վերադարձնում: 20 տարի անընդհատ ռմբակոծել են այդ նույն շրջանը, որտեղ հիմա էլ երկրաշարժի հետևանքով են տուժել: 20 տարի 60 երկիր ներխուժել են Աֆղանստան, 2 հազար միլիարդ դոլարի ծախս է արվել, սակայն գեթ մեկ ճանապարհ չի կառուցվել: Դրա փոխարեն ԱՄՆ-ի հսկողության ներքո Աֆղանստանում Ափիոնի արտադրությունը 73 հազար տոննայից հասել էր 430 հազար տոննայի: ԱՄՆ-ի՝ Աֆղանստանից հեռանալուց հետո նորից իջել է 130 հազարի և Թալիբները ծրագրում են ամբողջովին վերացնել Ափիոնի բիզնեսը:

   Պակտիկա նահանգը՝ հատկապես Խոստի շրջանը, լեռնային աշխարհագրություն ունի. այդ շրջաններում ցանքի համար բարենպաստ պայմաններ չկան, անասնապահությունը նույնպես շահավետ չէ: Շրջանի ժողովրդի միակ եկամտի աղբյուրը վայրի միրգն է՝ աֆղաներեն «ջալղզե» է կոչվում, Իրանում՝ «Չալղուզ»:

Սույն տարում միայն Չինաստանն է այդ վայրի միրգը գնել, որպեսզի այդ ժողովուրդը դրա եկամտով կարողանա ապրել: Չինաստանը շատերի համար «Դիկտատոր»» է, ԱՄՆ-ն՝ «ժողովրդավար», «մարդու իրավունքների պաշտպան»: Առաջինը գնում է մի միրգ, որը այդքան էլ անհրաժեշտ չէ իր համար, սակայն գնում է, որպեսզի «վաճառող» ժողովուրդը կարողանա ապրել, իսկ երկրորդն այդ նույն ժողովրդի հսկայական գումարը բառի բուն իմաստով գողացել է ու չի վերադարձնում:

Երվանդ Խոսրովյան, 27 հունիսի, 2022 թ.

————————-

Լուսանկարները՝ Մոհսեն Իսլամզադեի՝  

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht.