2023 թվականին աշխարհը լի էր բուռն իրադարձություններով. ավերիչ պատերազմներով, ցեղասպանություններով և էթնիկ զտումներով:  Այդ ամենը, սակայն, տեղի ունեցավ 21-րդ դարի մարդկության աչքի առաջ՝ այդ նույն մարդկության քաղաքական էլիտայի կողմից վարվող անմարդկային քաղաքականության հետևանքով: Ոչինչ չի փոխվել աշխարհում, փոխվել է ստրկացման ձևն ու մեթոդիկան:

Աշխատավորի ոտքերն ու ձեռքերը կապված են բազմաթիվ անտեսանելի ամուր շխթաներով: Ուղիղ գաղութատիրությունը փոխարինվել է անուղղակի նոր գաղութատիրական տարբերակով: Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը վերածվել են վերազգային դրամատերերի կողմից ժողովուրդներին իշխելու և հարստահարելու միջոց: Միջազգային կառույցները դարձել են հզորների կողմից թույլերին ճնշելու միջոց: Զինարդյունաբերող ենկերությունների համար մարդկային զոհեերը համարվում են   ամենաշահույթաբեր միջոցը:

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը». Մոնթե 

Հայոց աշխարհն ու հայ ժողովուրդը կարող էր այդ «շահույթաբեր» արհավիրքից անմասն մնալ, եթե նրա քաղաքական էլիտան և իշխանությունները ի վիճակի լինեին Արարատից ու Արագածից այնկողմ, դեպի հեռու հորիզոնները  ձգվող  քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները տեսնել:

Երկու դարասկզբում էլ՝ 20-րդ  և 21-րդ դարի, հայ քաղաքական միտքի տկարության պատճառով հայ ժողովուրդը հայտնվել է անշրջելի իրավիճակում:  

 Հայոց ցեղասպանությունից հետո 2023 թվականը հայ ժողովրդի համար ամենաողբերգալին էր: Լի կորուստներով, ողբերգություններով, պարտություններով ու նվաստացումներով:

Հայաստանի երկնքում կուտակված սև ամպերը 2024 թ. համար լուսավոր ապագա չեն խոստանում, այլև հղի են ավերիչ փոթրիկներով:  2023 թվականի աղետալի իրադարձություններից սարսափահար եղած հայ ժողովուրդը ցնցված է, Արցախի հայազրկված լեռներից փչող սարսուռ քամուց կծկված՝ փրկության համար այդ նույն աղետաբեր միջազգային «հանրություն» կոչվածի դռներերը կթագի:

Իիշխանությունների վարած անդեմ գաղափարի և անզգույշ ու անհեռատես քաղաքականության պատճառով կոտրվել է նրա մարտնչող հպարտ հոգին՝ դառնալով անդեմ ու անդարբեր էակ՝ հաստատելով «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը» ասվածի ճշմարտությունը:  

7-8 միլիոնանոց Սփյուռքը չկարողացավ մեկ միլոն մարդ համախմբել՝ միջազգային հարթակներում իր հայրենիքը պաշտպանելու համար: Պատերազմի թոհուբոհին հավաքված նյութական օգնությունների չափը, Արցախի կորստի վերաբերյալ լռությունը վկայում է  քաղաքականապես սնանկացած և Երևանի սրճարաններում ու ռեստորաններում «հայրենասիրության» բաժակաճառ ասող ու անկազմակերպ Սփյուռքի  ամոթալի վիճակի մասին:

Աչքի ռաջ ունենալով հայ ժողովրդի պատմությունը, դժվար է ասել, թե արդյո՞ք այս թմբիրից դուրս կգա հայ ժողովուրդը, և արդյո՞ք նորից կղողանջեն ահազանգող զանգերը:  

Այնուամենայնիվ, խավարը հավերժ չէ, անհուսության մեջ հույս կա և այդ հույսը ամենավերջում է մեռնում… Հուսանք, որ հայ ժողովուրդը այս սարսափելի ցավից կազդուրվի, կսթափվի ու կհամախմվի, ազգային համերաշխությամբ իր արժանի զավակների ղեկավարությամբ կստեղծի անվատնք և արժանապատիվ կյանքով ապրելու այնպիսի հայրենիք, ուր յուրքանչյուր հայի համար կլինի անվտանկ ու բարեկեցիկ ապրելու երազանքի վայր:  

Թող 2024 թվականը լինի խավարի փարատման և լույսի ՀՈՒՅՍԻ Տարի:

Երվանդ Խոսրովյան, դեկ. 24, 2023 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert