Այս դարը երբեք հանճար չի ծնի.
Կծնի գաճաճ, հանճար կսպանի,
Քանզի սա դար է սառը սպանդի,
Կեղծ պերճանքներով դատարկ խոսքերի,
Շքեղ փողկապով քայլող հոսքերի,
Որ պորտֆելներով սուտ են ման ածում:
Դարի հանճար են հռչակում նրանց,
Ովքեր որդի պես լցվել ամենուր`
Պղծում են դարի արյունը մաքուր:
Խաբում են անվերջ ու շողոքորթում,
Նրանց բութ լեզվից կեղծիք է հորդում,
Ժայթքում է կրակ, այրում նոր ծիլեր,
Այսպես խեղդվում են սերունդները մեր,
Այսպես խեղվում է մեր միտքը վսեմ,
Այսպես մեռնում են հանճարները մեր,
Եվ իրենց տեղը թողնում գաճաճին,
Որ մի պիղծ ձեռքով հանճար հռչակվեց
Ու դարի մաքուր հոգին աղարտեց…