Ազատ Օրդուխանյան. «Թուրքական համայնքը ծրագրավորված աշխատում է մեր դեմ»Գերմանիայի հայ ակադեմիականների միությունը հաջորդ տարի հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ երկու միջոցառում կիրականացնի Բոխումի քաղաքապետարանի հետ


«Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Գերմանիայի Բոխում համալսարանական քաղաքի եւ հարեւան քաղաքների բնակիչներին գաղափարապես պատրաստելու եւ հասունացնելու համար այս տարվա օգոստոս ամսից մինչեւ նոյեմբեր մտածեցինք իրականացնել «չորսամսյա մշակութային աշուն» ծրագիրը, որը բաղկացած էր ութ մեծ ծրագրերից»,-այսօր «Հենարան» ակումբում անդրադառնալով Գերմանիայում հայոց ցեղասպանության քարոզչական աշխատանքներին, ասաց «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860» գիտամշակութային կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանը:

 

Բանախոսը ներկայացրեց, որ ծրագրերը իրականացվել են Բոխում քաղաքի գիտամշակութային կառույցների հետ համատեղ։ Նաեւ գերմանական թերթերում հրատարակվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված մոտ 35 հոդվածներ, որտեղ, ինչպես նշեց պրն Օրդուխանյանը, օգտագործվել է «ցեղասպանություն» տերմինը։ «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860» կազմակերպությունը նաեւ 2015 թվականի համար մի շարք միջոցառումներ է նախատեսել իրականացնել. «Մենք դիմել ենք Բոխումի քաղաքապետարանի բնության պահպանության եւ կանաչապատման վարչությանը եւ առաջարկել ենք հաջորդ տարի Ցեղասպանության հարյուր ամյակին նվիրված տնկել 155 ծառեր, որոնց թիվը կապված է «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860»-ի 155 ամյակի հետ»։

 

Բանախոսը ներկայացրեց, որ ծրագրերը իրականացվել են Բոխում քաղաքի գիտամշակութային կառույցների հետ համատեղ։ Նաեւ գերմանական թերթերում հրատարակվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված մոտ 35 հոդվածներ, որտեղ, ինչպես նշեց պրն Օրդուխանյանը, օգտագործվել է «ցեղասպանություն» տերմինը։

«Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860» կազմակերպությունը նաեւ 2015 թվականի համար մի շարք միջոցառումներ է նախատեսել իրականացնել. «Մենք դիմել ենք Բոխումի քաղաքապետարանի բնության պահպանության եւ կանաչապատման վարչությանը եւ առաջարկել ենք հաջորդ տարի Ցեղասպանության հարյուր ամյակին նվիրված տնկել 155 ծառեր, որոնց թիվը կապված է «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860»-ի 155 ամյակի հետ»։

Պրն Օրդուխանյանի խոսքով՝ առաջարկել են ստեղծել հայ-գերմանական բարեկամական այգի. «Հարյուրամյակը մենք չենք ուզում խաչքարային, ստանդարտ մոտեցումով նշել։ Մյուս հարյուրամյակը մենք գնում ենք կանաչով։ Սա կապացուցի այն, որ դահիճին չհաջողվեց վերացնել այս ազգը»։

 

Բանախոսը տեղեկացրեց, որ քաղաքապետարանից նշել են, որ մեկ տեղում այդքան ծառ միանգամից հնարավոր չի լինի տնկել, այդ իսկ պատճառով տնկելու են որոշակի քանակությամբ ծառեր, իսկ մյուս մասն էլ կտնկեն քաղաքի մշակութային օջախների մոտ։

Երկրորդ ծրագիրը, որն իրականացնելու է միությունը, այն է, որ քաղաքապետարանի մարմարե սրահում կանգնեցվելու է հարյուրամյակին նվիրված գրքի հուշարձան. «Հաջորդ հարյուրամյակը պետք է մտնենք գրքով եւ գիտությամբ։ Սա է պահանջում այն մոդելը, որով այսօր գործում է աշխարհը»։

Պրն Օրդուխանյանը նաեւ տեղեկացրեց, որ Գերմանիայի ողջ տարածքով Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախաձեռնությամբ 4000 դրոշներ են բաժանվելու տարբեր համայնքների բնակիչներին, իսկ դրոշների վաճառքից ստացված հասույթն էլ տրվելու է հայ ազատամարտիկներին։

Ինչ վերաբերում է իրականացվող գործողությունների շուրջ թուրքական համայնքի արձագանքին՝ պրն Օրդուխանյանը նշեց, որ եթե իրենք իմանան իրականացվող գործողությունների մասին, ապա կդիմեն քաղաքապետարանին՝ դրանք չեղյալ համարելու համար. «Թուրքական համայնքը ծրագրավորված աշխատում է մեր դեմ։ Պիտի գաղափարապես եւ էմոցիոնալ առումով պատրաստ լինենք խոչընդոտների»,-նշում է բանախոսը։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

www.aravot.am

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=hc88ZD57enQ& feature=player_embedded= embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert