Եվրոպայի Հայերի Համագումարը ինչպես միշտ այս անգամ եւս անվարան պաշտպանեց հայրենի հարազատ ժողովրդի պայքարը եւ շնորհավորում է մեր հպարտ ու հաղթանակած ժողովրդին, մեր հրաշալի երիտասարդությանը, մեր քույրերին եւ եղբայրներին եւ այս հեղափոխությունը իր հաղթական ներկա փուլին հասցնող անկոտրում ու հաստատակամ ղեկավարությանը:
Մեր պատմության մեջ սա միասնակամության եւ համերաշխության եզակի պորթկում էր եւ հաղթական արշավ, որ վստահ պիտի շարունակվի մինչեւ բոլոր նպատակների իրականացում:
Այժմ պիտի սկսվի իսկական կառուցողական մի այնպիսի փուլ, որը ձերբազատվելով ե’ւ սփյուռքյում ե’ւ հայրենիքում բույն դրած հասարակական քաղաքական բոլոր արատավոր երեույթներից՝ հարթելու է վառ ապագայի ճամբան:
Ցեղասպանության 103-րդ տարելիցի առթիվ մեր հարգանքի տուրքը մատուցանելով մեր բյուրավոր նաատակների հիշատակին շեշտում ենք, որ մենք անպարտելի ժողովուրդ ենք եւ մինչեւ վերջնական հաղթանակ շարունակելու ենք պայքարը:
Փառք մեր բյուրավոր նահատակներին եւ մեր անպարտելի ժողովրդին:
Եվրոպայի Հայերի Համագումար
Ուփսալա, Շվեդիա
23 ապրիլ 2018 թ.