Սփյուռքը հայրենի ժողովրդի հետ է

Հայաստանի մեր սիրելի քույրեր եւ եղբայրներ, դուք ձեր քայլերով ցույց տվիք թե չեք նահանջելու եւ պայքարը շարունակելու եք մինչե վերջնական հաղթանակ, մինչեւ լիակատար ազատագրվում ոտից գլուխ կոռումպացված եւ հակազգային այս ռեժիմից:

Խստիվ դատապարտում ենք ժողովրդի եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի գործադրումը եւ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի, շարժման մյուս ղեկավարների եւ խաղաղ ցուցարարների անօրինական ձերբակալությունները:

Պահանջում ենք վերջ տալ անօրինական բռնություններին եւ անհապաղ ազատ արձակել բոլորին:

Կոչ ենք անում իշխանություններին խելքի եկեք:

Սփյուռքը միահամուռ հորդորում է Հայաստանի իշխանություններին եւ հատկապես Սերժ Սարգսյանին, զերծ մնալ նոր մարտի մեկեր սարքելուց եւ լսի ժողովրդի ձայնը ու  խաղաղությամբ հեռանա իշխանությունից: Դա է պահանջում ազգի շահը:

Կոչ ենք անում ոստիկանությանը, դուք այս ժողովրդի մի մասնիկն եք միացեք նրանց եւ հայ ժողովրդի պատմության մեջ կունենաք ձեր փառքի տեղը ապա թե ոչ կարժանանաք հայ մայրերի եւ քույրերի հավերժական անեծքին:

Հայաստանի մեր աննման պայքարող քույրեր եւ եղբայրներ Սփյուռքը ամբողջությամբ ձեզ հետ է եւ մենք միասին կերտելու ենք մեր հզոր, ազատ, անկախ եւ իրավունքի հայրենիքը:

 

Եվրոպայի Հայերի Համագումար

Ուփսալա, Շվեդիա

22 ապրիլ 2018 թ.

contact@aaeurop.com

www.aaeurop.com

 

 

spodelime

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net