Բոլորիդ պապերն էլ կարող են հայ լինել. Փայլանի ելույթը մեծ դժգոհություն է առաջացրել

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Դիարբեքիրից պատգամավոր Կարո Փայլանը, ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում, անդրադարձել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը: Ելույթում նա անդրադարձել է Կապադովկիայում գտնվող ժայռափոր եկեղեցիներին` նշելով, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ գալիս են այդտեղ, որպեսզի տեսնեն այդ եկեղեցիները, սակայն թուրքերից շատերը այնտեղի սրբապատկերները ջնջում են, հայհոյանքներ գրում պատերին ու դրա պատճառն այնն է, որ «նրանց համար քրիստոնեությունը վատ բան է, կարծես այդ հողերը երբեք էլ քրիստոնյաներին չեն պատկանել»:

Ելույթում Փայլանը նաև հիշեցրել է, որ օրեր առաջ Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, գտնվելով Տրապիզոն քաղաքում, մեղադրվել էր հունական արմատներ ունենալու մեջ: «Էսենլերի համայնքապետը Իմամօղլուին մեղադրում է պոնտոսցի հույն լինելու մեջ: Դա ակնհայտ ռասիզմ է: 1990-ական թվականներին, որպես ուսանողն սևծովյան դաշտերով մինչև Արդվին գնացել եմ երկու ամիս: Շատ էի զարմացել: Կանայք և տղամարդիկ միմյանց հետ հունարեն էին խոսում: Մուսուլման մարդիկ հունարեն էին խոսում: Այդ ժամանակ չգիտեի, որ իսլամացված մարդիկ դեռ հունարեն են խոսում: Իսկ ինչո՞ւ չեք ասում` ի՞նչ կա դրա մեջ արտասովոր: Ինչո՞ւ եք որպես վիրավորանք ընդունում, երբ ձեզ ասում են, որ ունեք հունական արմատներ:

Դրանից հետո Համշեն գնացի: Նստեցի մորուքավոր հորեղբայրների հետ` սուրճ խմելու: Տեսնում եմ, որ այն լեզվով, ինչ խոսում են այդ մարդիկ, հասկանում եմ: Գնացի, ասացի «Բարև ձեզ» (հայերեն): Նրանք էլ ինձ «Փարև ձեզ» ասացին: Սկսեցին հայերեն խոսել: Նրանք զարմացած ինձ հարցում են. «Իսկ դու որտեղի՞ց համշեներեն գիտես»: Ես էլ ասում եմ. «Պարոնա’յք, դա հայերեն է»: Ուզում եմ ասել, որ հայերի, հույների մի մասը արտաքսվել է այստեղից, սակայն մի մաս էլ մնացել և մուսուլման է դարձել: Իմամօղլուի պապն էլ կարող է հույն լինել: Ձեր` բոլորիդ, պապերն էլ կարող են հայ, հույն լինել, ձեր բարեկամներն էլ կարող են իսլամացված հայ, հույն լինել: Դա չի կարող որպես վիրավորանք ընդունվել: Հայ լինելն էլ, հույն լինելն էլ, թուրք, քուրդ լինելն էլ պատիվ է»,– հայտարարել է Փայլանը:

Նա նաև անդրադարձել է հայ երեխայի` հրապարակային դավանափոխման խնդրին` նշելով, որ դա երեխայի ակնհայտ շահագործում է:

«Այս երկրի պատմությունը հայերն են, հույները, թուրքերը և քրդերը»,- եզրափակելով ելույթը` հայտարարել է Փայլանը:

Աղբյուրը՝  https://www.yerkir.am

 

 

сподели ме

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net