Գիտե՞ս ,
հաղթել եմ ,
հաղթել եմ հողին՝
չեմ տրվել նրան,
չեմ թողել անգամ քամին ինձ դիպչի,
որ լուսնաբույրը վարսերիս միջից հանկարծ չկորչի:
Հաղթել եմ վաղուց ես մահ կոչվածին,
խեղդել եմ նրան իմ որբ ափերում,
հաղթել եմ անգամ ես ժամանակին՝
խելքահան արել ծե՜ր ժամագործին,
հաղթել եմ մարդկանց,
այդ կեղծ ամբոխին
և հավատացրել այն «սուրբ» պոռնիկին,
որ ինքն էլ մի օր կմաքրագործվի:
Հաղթել եմ,տոնել հաղթանակս լուռ,
միայնակ հարբել արևածագին
և ժպտացել եմ այս կյանքի վրա
թույլ տվել,գինին ինձ հետ մերձանա,
իսկ պարտությունը ներսից ինձ խեղդի:

Անի Հերունի Սաջյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert