Ձայն տուր ինձ, երբ մենակ մնաս,
Երբ ցավից խարույկվի հոգիդ,
Երբ քեզնից խռով կմնաս
Կգամ ու կլինեմ կողքիդ:

Ձայն տուր ինձ, երբ վախ կունենաս,
Երբ հոգիդ կուչ կգա ցավից,
Կգամ, որ ինձ հետ մոխրանաս,
Որ սիրտդ չտնքա դաղից:

Ձայն տուր ինձ, երբ տխուր լինես,
Երբ արցունքն այտիդ կաթիլվի,
Կգամ ու ափիս մեջ կառնեմ,
Չեմ թողնի, որ հոգիդ այրվի:

Ձայն տուր, երբ խոսել ցանկանաս,
Երբ բառը կոկորդիդ կանգնի,
Կգամ, չեմ թողնի համրանաս,
Թող խոսքդ երեսիս պայթի:

Ձայն տուր ինձ, երբ որ կամենաս,
Շողքի պես կլինեմ կողքիդ,
Չեմ թողնի առանց ինձ մնաս,
Միայն թե խաղաղվի հոգիդ:

«Կապույտ Աղջիկ»

Կապույտ Աղջիկ


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert