Սույն թվի մայիսի 19-ին Դյուսելդորֆ քաղաքում (Գերմանիա) Պոնտոսի Հույների կողմից կազմակերպվել է զոհերի հիշատակի ոգեկոճման միջոցառում:
1915 թ. մարտին Զմյուռնիա քաղաքում և Պոնտոսի սևծովյան առափնյա տարածաշրջանում երիտթուրքերը կոտորեցին հույներին, որոնց մինչ այդ զորակոչել էին թուրքական բանակ
Մայիսի 19-ին հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջի տարելիցը: Այդ օրը հույները սգում են իրենց հայրենակիցների մահը, որոնք դաժան ոչնչացման ենթարկվեցին օսմանցի թուրքերի կողմից 1916-1923 թթ.:
«1916 թ. դեկտեմբերից սկսվում է Ամիսոսի (Սամսունի) հունաթափումը: Առաջինը թուրքական բանակը մոխրի է վերածում քաղաքի շրջակայքը: Մեծաթիվ հույներ արտաքսվում են Անկարայի վիլայեթ` Չորում, Սունգուրլու ուղղությամբ: Նույն Գերմանոսի տեղեկություններով դեկտեմբերի 24-ին ձերբակալվում են նաև հույն առևտրականների մեծ մասը, նրանց հետ նաև զգալի թվով մտավորականներ[5]: Արդեն 1917 թ. հունվարի 6-ին և հաջորդող օրերին թուրքական ոստիկանության սպաները ավերում են մի շարք հունական եկեղեցիներ[6]: Կոստանդնուպոլսում Ավստրոհունգարական կայսրության դեսպան Պալավիչինին հաղորդում է ուշագրավ տվյալներ դեկտեմբերի 11-31 ընկած հատվածում հունական գյուղերի այրման, թալանի, կիրառված բռնությունների և տեղահանությունների վերաբերյա». ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ (պատամական գիտությունների թեկնածու)