Կարինե Հայրապետյանը իր ՖԲ-յան էջում գրառում է կատարել, դիմելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ
Հարգելի Տիկին ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆ, խիստ մտահոգիչ է Ձեր արած հայտարարությունը, որում մասնավորապես ասված է.«Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը:
Տիկին ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆ, գրքի նպատակը հայտնի է, գիրքը հակամանկավարժական, ապադաստիարակչական գիրք է: Գրքի բովանդակությունը պետք է որ Ձեզ մտահոգեր, Դուք պետք է արգելեիք նման գրքերի գովազդումը հասարակական միջավայրում, անչափահասների շրջանում, քանի որ երեխաների դաստիարակության, սոցիալական միջավայրի, մարդկային կենցաղավարական դաստիարակության խնդիրն է դրված:
Տիկին ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆ այդ սերունդը վաղը դառանալու է այն երկրի երիտասարդությունը, որի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը Դուք եք:
Որը կազմելու է մեր պետության, մեր ազգի սոցիալական միջավայրը: Մենք այսօր դաստիարակում ենք մեր երկրի ապագան:
Ձեր բերած սոցիալական տվյաները բռնության հետ կապ չունեն: Դուք եք հիմա գովազդում բռնություն եւ մանկահասակների սեռական եւ սոցիալական ապակողմնորոշում: Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է, բայց ոչ այլասերումը: Այլասերումը նույնպես բռնություն է: Բռնություն է կիրառում յուաքանչյուր ապադաստիարակված մարդ, երբ դառնում է սոցիալապես անկառավարելի ու անհամատեղելի:
Մենք ունենք մանկավարժներ, հոգեբան մանկավարժներ, որոնք մատչելի եւ գրագետ ձեւով ներկայացրել են սեռական դաստիարակությունը:
Թույլ տվեք, որ մեր երեխաները, ծնողները օգտվեն մեր մանկավարժների աշխատանքներից: Թույլ տվեք, որ մեր ազգային ավանդները դաստիարակեն մեր երեխաների սեռական դաստիարակությունը, այն ամբողջովին համապատասխանում է մեր գիտակցությանը եւ սոցիալական, ազգային հավատի, կրոնի, ընտանիքի ձեւաչափին: Հավատացեք, ես երկար տարիներ ապրում եմ Եվրոպայում եւ հայ մարդու սոցիալական սեռական դաստիարակությունը Եվրոպայում գնահատվում է ամենաեվրոպականը: Եվրոպայի ամենաբարձր ու ամենատարբեր հասարակական միջավայրերում. դպրոց, գիմնազիա, համալսարան, ամենատարբեր երիտասարդական կամ ավանդական կազմակերպություններում, հայ մարդու սեռական դաստիարակությունը դիտարկում են առողջ կոնսերվատիզմի՝ պահպանողականության մեջ, այն նույնիսկ ընդօրինակելի է: Եվրոպացիներն անգամ զարմացած են մեր սեռական դաստիարակության ազատության չափի ու գիտակցության համար: Մենք մեր զարգացած ավանդներով, պահպանողականությամբ ազատ ենք,գիտակցված եւ չափավոր, եվրոպացիների համար օրինակելի ազգ ենք:
Տիկին ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆ, արգելեք այդ մի քանի տեսակ չարիքների տարածումը մեր երկրում,«սեռական բռնություն», գարդասիլի պատվաստում, գենդերների տարածում, տղամարդ մամաների ու տիկին պապաների համարակալում, տրանսգենդերի գովազդ: Այս երեւույթները չարիքի բռնություն են տարածում մեր երկրում:
Տիկին ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆ, բռնությունն ու չարիքը փնտրեք սոցիալական, տնտեսական վայրիվերո ապրելակերպի մեջ, որի ճիրաններում արդեն 30 տարի տառապում ու թափառում է ամենաազատական մտածողության տեր մեր ազգը:
Բավական է: Մենք ազգ ենք: Հարգեք մեր ազգային ավանդները: Օգնեք, լուծեք իսկական սոցիալ տնեսական բռնությունները: Մի շեղեք մեր խնդիրները այլասերված ճանապարհով: Լուծեք առողջապահական բռնությունը: Բանկային բռնությունները: Պարտքերի բռնությունները: Ցածր աշխատավարձի բռնությունները: Աղքատության բռնությունը: Տնտեսական բռնությունը: Գաղթի բռնությունը: Արտագաղթի եւ ներգաղթի բռնությունը: Այդ անչափահասների ծնողները հաց ճարելու համար տարիներով իրեց երեխաներին զրկում են իրենցից, սա սոցիալական բռնություն է: Երեխաները զրկված են իրենց հոր երեսը տեսնելուց, սա սոցիալական բռնություն է: Իսկ Դուք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար եք, Մտածե՛ք, վերացրե՛ք այս բռնությունները մեր երկրից: Իսկ այդ այլասերում տարածող չաղ ու նիհար գրանտակերներին, ուղարկեք ուղղիչ աշխատանքային գաղութ, նրանք դաստիարակվելու կարիք ունեն:
Հարգանքներով՝ Կարինե Հայրապետյան