Վազգեն Մանուկյանը հրաժարականէ տվել․․․

Հատված իմ “Խաչվածին մահ չկա” գրքից։ 4 նոյեմբերի․ 1989թ․ Երեւան

“Հայոց համազգային շարժման համագումարին չեն հրավիրված, հետեւապես չեն մասնակցում Արցախից ԽՍՀՄ ժողովրդական պատգանավորներ Բորիս Դադամյանն ու ԼՂ նախկին մարզկոմի ղեկավար Հենրիկ Պողոսյանը։ Ավելի ճիշտ Երեւան են եկել հրավերքի անտարակույս ակնկալիքով։ Իմ ձեռք բերած ու իմ ձեռասգրով լրացված հրավիրատոմսով Բորիս Դադամյանը հրաժարվուն է գալ համագումար՝ երեխայի տե՞ղ ես դրել ինձ, ասաց։ Ղարաբաղից հրավիրված է միայն Ռոբերտ Քոչարյանն իր “Միացում” խմբով։
Ողջ հայությունը շունչը պահած, շրջադարձային փոփոխության է սպսում իր կյանքում։
ՀՀՇ-ն իր առաջին համագումարում հստակորեն պարզեց իշխանության գալու իր անթաքույց նկրտումները։ Այդ էր վկայում Հատուկ կառավորման կոմիտեի ու նրա նախագահ Արկադի Վոլսկու աշխատանքն ամբողջովին վարկաբեկելու, Հայաստանի կառավարության ու նրա նախագահ Վլադիմիր Մարգարյանցի գործունեության անխնա քննադատությունը համագումարում։ Երբ նեխած շապիկով իշխանության գալու մոլուցքով տարված, ջրի պղպջակի զորության ուղեղները, ծաղրում ու նսեմացնում էին ամբիոնին շվարած կանգնած, իրենց հորից էլ տարիքով ու իրենցից ավելի կրթված ու դաստիարակված, անակնկալից ու ամոթից կաս կարմիր կտրած Հայաստանի կառավարության ղեկավարին։ Նույն քամահրանքով վերաբերվեցին դաշնակցության դեռ չբացահայտված կառույցի պատվիրակության հետ։ Ինքս եմ տեսել, ես էլ էի դահլիճում։ Ու ամաչում էի երկրիս համար։ Երեխայի պես պատին սեղմած ստորացրին ու ոչնչացրին Մարգարյանցին ու այդ ամենը ցուցադրեցին հեռուստատեսության ուղիղ եթերով։ Ըստ լուսահոգի Ռաֆայել Ղազարյանի, Համագումարից հետո, կուլիսներում, Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, երկար չարախնդում ու հրճվում էր՝ դրվագներ հիշելով այդ խայտառակ թատրոնից։
Այնուհետեւ, ՀՀՇ կանոնադրության կուլիսային դրույթներով, իր աշխատասենյակում ծեծեցին ու անարգեցին նաեւ ՀԽՍՀ ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանին։ Երբ ԲՏՌ կանանց լրբենի գունդը, հայտնի բանսարկու, քրիստոսասեր Խաչիկ Ստամբուլցյանի հղացմամբ, օրը ցերեկով հարձակվել ու պղծել էին Երկրի Գերագույն աթոռը։ 1997թ․ երբ այցելեցի Հրանտ Ոսկանյանին, պարապուրդի էր մատնված, ապրում էր միայնակ, , նորանկախ Հայաստանի կառավարության նշանակած ․․․4000 դրամ թոշակով։ Պատերազմի տարիներին հաց ու լուցկու հերթ կանգնելով շարքային քաղաքացիների հետ։ “Ով անցյալի վրա կրակում է ատրճանակով, ապագան նրան ավտոմատով է դիմավորում,- հին վերքը նորոգել չուզեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի վերջին նախագահը։
1999թ․ հոկտեմբերի 27-ը չուշացավ․․․”։
ՀԳ․- Այս ամենը նորից հիշեցի այսօր, երբ լսեցի Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԽ-ի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու լուրը։ Ձեզ այդ ավտոմատը դեռ երկար կհետեւի, պարոն Մանուկյան, քանզի այս ամեն խայտառակությունը չէր կարող տեղի ունենալ առանց ձեր գիտության ու կարգադրության։ Չէ որ դուք ոչ մեկին անկեղծորեն չծառայեցիք։ Ոչ Հայրենիքին, ոչ ՀՀՇ-ին։ Ամեն տեղ, ուր որ աշխատեցիք, մի տարի էլ յոլա չգնացիք։ Սերժիկի հետ երկարամյա համագործակցությունդ էլ փոխադարձ շահերից ելնելով էր։ Երբ նրան Ղարաբաղից քշում էին Մոսկվա, դուք արգելեցիք ու նրան վերցրիք որպես Հայոց նորաստեղծ բանակի մատակարար։ “Դե, հասկանալի է, բանակի մատակարարի գործը ենթադրում է միջոցների կենտրոնացում։ Ու Սերժիկը կամաց կամաց ուժեղացավ, կարեւորվեց նաեւ քաղաքական կյանքում” ։ Ձեր խոսքերն են։ Այսինքն՝ դուք արդարացված եք համարել թալանը, այսինքն՝ որպես ՊՆ նախարար, գիտեիք, որ Սերժիկը բանակի միջոցներն օգտագործելով միայն առաջ գնաց քաղաքական կյանքում։ Ու աչք փակեցիք այդ թալանի առաջ։ Դրա համար ճակատում տղերքը մի սիգարետը հերթով էին ծխում, օձ ու մողես ուտելով էին կռվում։ Կարդացեք Աշխեն Աբազյանի հուշերը, սա ես չեմ ասում։ Թեպետ ես դա գիտեի։

Հեռացեք խաղաղությամբ։
Միայն թե զոհի կերպարի մեջ չմտնեք։
Միայն թե,գոնե հիմա հանգստացեք։
Հաաաանգիստ նստեք ձեր տեղը։
Հաաանգիստ նստեք ձեր տեղը։
Ոչ մեկ ոչինչ չի մոռացել։

Շուշան Ղազարյան

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert