1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական «եղբայրության և բարեկամության պայմանագիր», որը բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆե-րանսի (26 փետրվարի – 16 մարտի, 1921 թվա-կան) ժամանակ։
Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանա-լով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաս-տատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահ-մանը, որը գործում է առ այսօր։
1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 15-րդ հոդվածով Ռուսաստանը պարտավորվել էր անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն վերոհիշյալ պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց:
Մեր օրերում, , Կարսի պայմանագրի հարցը նորից դարձել է լայն քննարկման առարկա:
Ավելի ուժգին է հնչում Կարսի պայմանագիրը չեղյալ համարելու պահանջը: Կարսի պայմանագրի վերացման պահանջով հատկապես եռանդով հանդես են գալիս դաշնակցության լիդերներն ու այդ կուսակցության համախոհները:
Իմ համոզմամբ տվյալ պահին Կարսի պայմանագրի վերացման պահանջն իրական չէ հետևյալ պատճառով:
Կարսի պայմանագիրը մի կողմից ստորագրել է Թուրքիան, մյուս կողմից` Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը:
Այսպիսի պայմաններում, եթե Հայաստանը միակողմանի չեղյալ հայտարարի Կարսի պայմանագիրը, ապա դրան համաձայն չեն լինի մյուս ստորագրողները:
Որովհետև, Վրաստանն այդ պայմանագրով ստացել է Բաթումը, Ադրբեջանը ստացել է Նախիջևանը, Թուրքիան ստացել է Կարսն ու Արդահանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա էլ այդ պայմանագրով ստացել է այսօրվա տարածքը:
Կարսի պայմանագրի վերացման մասին առավել աղմուկով հանդես եկողներին ի գիտություն ասեմ հետևյալը:
1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով դաշնակցական կառավարությունը թուրքերին զիջել է 40 հազար քառ. կմ տարածք, Հայաստանին թողնելով ընդամենը 10 հազար քառ. կմ տարածք:
Կարսի պայմանագրով Սովետական Հայաստանին մնացել է մոտավորապես 30 հազար քառ. կմ տարածք, իսկ թուրքերին զիջվել է մոտավորապես 20 հազար քառ. կմ տարածք:
Այս ամենը հիշելով հանդերձ, իհարկե, չի կարելի արդարացնել ինչպես Ալեքսանդրապոլի պայմանագիրը, այնպես էլ Կարսի պայմանագիրը, բայց նաև չի կարելի դրանց միջև հավասարության նշան դնել:
Եթե Հայաստանում Սովետական կարգեր չհաստատվեին, ապա Ալեքսանդրապոլի պայմանագրի արդյունքով, իր բոլոր «դաշնակիցներից» լքված Հայաստանը լիակատար կերպով մնալու էր Թուրքիայի տիրապետության տակ և, առհասարակ, նրա հետագա գոյությունը որպես պետություն, դառնալու էր հարցական:
Ընթերցողին անպայման կհետաքրքրի այն հարցը, թե ինչու Կարսի բանակցությունների ժամանակ տարածքային պահանջներ չդրվեցին:
Այս հարցին պատասխանել են Սովետական Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները:
Նրանք «Խորհրդային Հայաստան» թերթի միջոցով հայտարարել են. «Մենք չենք կարող երբևիցէ հրաժարվել հողային պահանջներից, որոնք մեզ համար անհրաժեշտություն են: Մեր կենսունակության և ապրելու կարելիության առաջին պայմանը:
Բայց մենք այս հարցերը կլուծենք խաղաղ և բարեկամորեն թուրք ժողովրդի հետ Անդրկովկասի և Ռուսաստանի եղբայրակից հանրապետությունների օժանդակությամբ:
Այս է մեր հիմնական գործը Տաճկաստանի հանդեպ, որի ռեալիստ տարրերը մեզ հետ համաձայն պիտի լինեն»(«Խորհրդային Հայաստան», հոկտեմբերի 21, 1921 թ. ):
Դժբախտաբար ապագա իրադարձությունները չարդարացրին այս լավատեսությունը:
http://www.artarutyun.com/main.htm