Թուրքիայում քաղաքացիական հասարակության ակտիվիստների եւ ուսանողների կողմից պատրաստվել են տեսանյութեր, դասագրքեր՝ ըստ իրենց կոչմամբ «Հարավային Ադրբեջան»-ում (նկատի ունեն Իրանի հյուսիս արեւմտյան նահանգնրում ազարիներով բնակված շրջանը- Ն. Խ.) բնակվող ազարիներին թուրքերեն դասավանդելու համար:

Թուրքիայից ժամանած երիտասարդների այս խումբը, որը կրում է «Աննա Դիլիմ 2020» (մայրենի լեզուս 2020) խորագիրը՝ Իրանի Ադրբեջան նահանգներում ազարիներին թուրքերեն սովորեցնելու համար, մտադիր է կամավոր պատրաստել թուրքալեզու թռուցիկներ և ուսումնական տեսանյութեր և հրապարակել դրանք Telegram ալիքում և Instagram- ի էջում:

Այս խմբում ընդգրկված են Թուրքիայի համալսարանի դասախոսներ, ուսանողներ՝ նպատակ ունենալով Իրանի Ադրբեջան նահանգներում (Արեւելյան եւ Արեւմտյան) ազարիներին թուրքերին սովորեցնել: Դասավանդվելու են թուրքերեն լատինակտառ այբուբենով՝ սկսած տարրական մակարդակից:
Telegram-ի շրջանակներում այբուբենի ուսուցման տեսանյութերը վերբեռնվում են Instagram և Telegram ալիքներ, իսկ տեսանյութերն ապահովվում են Telegram ալիքից վերբեռնված աշխատանքային թերթերով:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert