Ես սիրում եմ մեր երկիրը,
Սուրբ քարերը խնկաբույր
Ու մեղմանուշ գարունները,
Աշունները մրգաբույր։
Ես սիրում եմ խոսքերը ձեր
Եվ ձեր լեզուն հայաբառ,
Խաչքար կերտող հայի ձեռքը,
Մագաղաթը հայատառ։
Ես հայրենի անուշ երգն եմ,
Զուլալ ջուրն եմ Սևանա,
Մեր արտերի առատ բերքն եմ,
Վառ ապագան եմ վաղվա։
Ու կարոտ եմ օդում ցողում,
Դառնում եմ հողմ խելագար,
Եվ կարոտ եմ դառնում պանդուխտ,
Ով իր տուն պիտի դառնար։
Երազանքն եմ ես իմ սիրում՝
Կապված նորին ու հնին,
Եվ իմ հոգում ճախրում է, տե՛ս
Հույսի ճերմակ աղավնին։

Արմանուշ Գրիգորյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert