Վերջին օրերին Հայաստանում անգամ ևս բորբոքվել են հակապուտին ու հակալուկաշենկո տրամադրությունները։ Տարբեր՝ անհատներ, քաղաքագետներ, վերլուծաբաներ, հերթական պատճառ են գտել, այո նրանց համար պատեհ առիթ է ստեղծվել, անգամ ևս Լուկաշենկոյին ու Պուտինին հրապարակավ մեղադրյալի աթոռին նստացնեն ու նրանց հասցեին ոչ հարգալից արտահայտություններ անեն։ Իրականում դա այն հակառուսական քաղաքական մթնոլորտի շիկացումն է, որը տարիներ է ինչ գոյություն ունի մեզ մոտ ու երբեմն որոշ անձանց կողմից արված  արտահայտություններ պարզապես անցնում են պատշաճության սահմաններն ու վիրավորական են հնչում։

            Իսկ ի՞ նչ է Պատահել։

            Շատերը գիտեն, Լուկաշենկոն, այդ՝ «կոլխոզի դիրեկտորը» համարձակվել է՝ բարձրաձայնել, այն ի՛նչ Վլադիմիր Պուտինը պետք է ասեր, այն ի՛նչ Մարգարիտա Սիմոնյանը՝ Մոսկվայից, տարներ է, որ կրկնում է․

            դուք՝

            «․․․մեծամիտ ու գոռոզ հայեր, դուք ո՞ւմ եք պետք, իրականում ո՛չ ոքի․․․»։

            Ինչո՞ւ այդպես։

            Ժողովրդական խոսքն ասում է․

            Ի՛նչ որ ցանես, այն էլ կ՛հնձես։

            Ապա նայենք, թե՝ անցյալում Հայաստանից նրանց հասցեին ինչեր էին ասվել ու ասվում, այն էլ հրապարակավ։

            Պարույր Հայրիկյան․

            «Քաղաքակիրթ աշխարհում» նրան՝ (Պուտինին) Հիտլեր են ասում։

            Արկադի Վարդանյան, Բաց TV ․

            «․․․գիտե՛ք ինչ, ես ուղղակի ապշում եմ, որ որքան մարդը կարող է անգրագետ լինել, տգետ լինել, հանդիսանալով մեծն երկրի կրթության և գիտության նախարար և չիմանալով, որ մեր մեծն Մեսրոպը մեր այբուբենը ստեղծել է դեռ այն ժամանակ, երբ իրենք դեռ ծառերից, ինչպես ասում են, չէին իջել ներքև»․․․

            Կարելի՞ է արդյոք մի ժողովուրդի, ինչպես ռուս ժողովուրդն է, այդպես կոպիտ ու արհամարհական վիրավորել, այն էլ հրապարակավ։

            Հապա Պուտին-ի ու Լոկաշենկո-ի հասցեին այլևայլ մեղադրանքներ, բազմապիսի անձնական վիրավորական ածականներ YouTube-ում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տեսաերիզներ կարելի է գտնել նման բովանդակությամբ․․․

            Մեզ մոտ բնականոն երևույթ է դարձել, ինչ որ Հայաստանում, կամ նրա շուրջ ինչ որ բացասական երևույթ է նկատվում, ապա անմիջապես ռուսական բռնակալության միջամտությունը այնտեղ նկատել։ Իսկ բաց TV-ն հատուկ ջանասիրությամբ, թվում է թե՝ հատուկ պատվերով, ի՛ր մեծ առաքելությունը միմիայն տեսնում է՝ եթեր սփռել ամեն մի հակառուսական բարբաջանք, հոգ չէ, թե՝ ում կողմից։

            Բաց TV-ի վերջին տեսաերիզում, պարոն Ղուշչյանի հերթական հյուրն է պարոն Լևոն Շիրինյանը։ Խոսակցության նյութը ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների լարվածության սրումն է։ Ինչպես միշտ պարոն Շիրինյանը խուսում է միալար, առանց ստորակետի, առանց վերջակետի, խառնաշփոթ, իհարկե որ բոլորովին բնական է ու տրամաբանական, որ խոսքը գնում է Ռուսաստանի, ավելի շուտ Պուտինի ագրեսիայի մասին։ Ահա, թե՝ ինչ է ասում պարոն Շիրինյանը․

            Նա Պուտինին համեմատելով հրեշի հետ, ինչպես միշտ բառեր ու կիսատ նախադասություններ իրար կողքի շարելով, առանց փաստերի, առանց հղումների ենթադրություններ է անում․

            «Նա՝  (Պուտինը) ամենալավ կայֆով իր եղբորն է ոչնչացնում, իսկ դուք ինչ եք ուզում իրենից։ Նայեք չսկսվի 1920 թվականը, երբ որ օրհաս կլինի և օժանդակության հարցը կլինի, արևմուտքը արհամարհանքով ձեզ կասի, գնացեք ձեր տիրոջից ստացեք այն ինչ, իսկ այդ տերը վաղուց է, որ ձեզ աճուրդի է հանել, աճուրդի մեծ տոնավաճառը կազմակերպել է քսան թվի աշնանը, քառասուն օրվա պատերազմում և դա արել է Կրեմլը, Պուտինյան նախագծով, Լավրովն է նախագծել․․․

             Հայաստանի «Քաղաքակիրթ աշխարհ-ի» երկրպագուները իրենց բոլորովին չեն նեղություն տալիս, ինչ որ չափով խորքային վերլուծություն անել, թե ՆԱՏՕ – Ռուսաստան  հակամարտությունների ներկայիս լարվածության պատճառները որոնք են, ինչո՞ւ, դրանք  նո՞ր են սկսվել։

            Դա վերջին երկու հարյուր տարիների Եվրոպա-Ռուսաստան հակամարտության շարունակությունն է։ Այդ ընթացքում նրանք երկու անգամ փորձել են Ռուսաստանին ոչնչացնել․․․

            Հիշենք նաև 1962 թվականի ՆԱՏՕ-ՍՍՀՄ լարվածության սրումը։ ՆԱՏՕ—ն  հրթիռներ տեղադրելով Եվրոպական երկրներում ու նաև Թուրքիայում, փաստորեն շրջապատել էր ՍՍՀՄ-ն նոր՝ միջին հեռահար տեսակի հրթիռներով ու ի վիճակի էր անպատիժ ՍՍՀՄ-ին ոչնչացնել։ Իսկ երբ 1962 թվականի օգոստոսին դրան ի պատասխան ՍՍՀՄ-ի նավերն, բեռնավորված նույնպիսի հրթիռներով, ուղղություն վերցրին դեպի Կուբա, ԱՄՆ-ի նախագահ՝ Ջոն Կենեդին սպառնաց նավերը խորտակել, դեռ Կուբա չհասած, մի պահ աշխարհը գտնվեց երրորդ՝ այն էլ միջուկային պատերազմի շեմին։ Ի վերջո Ջոն ու Ռոբերդ Կենեդի եղբայրների հեռատեսությունն ու համառությունը հաղթանակեց, ԱՄՆ-ի ռազմատենչ գեներալների ու ռազմա-արդյունաբերության շրջաններին։ Կենեդին ու Խրուշչևը ուղիղ հեռախոսային կապի ընթացքում,  համաձայնության եկան։ ՍՍՀՄ-ի նավերը վերադառնալու էին ելման կետ, իսկ ԱՄՆ-ը՝ Թուրքիայում տեղադրված իր հրթիռներն էր վերացնելու․․․

            Սակայն լարվածությունը դրանով չավարտվեց։ ՍՍՀՄ-ի փլուզումից ու Վարշավայի դաշինքի ցրումից հետո, արևմուտքի շատ քաղաքական գործիչներ՝ անգամներ հրապարակային հայտարարեցին, որ նրանք նպատակ չունեն Նախկին սոցիալիստական երկրներին ՆԱՏO-ի մեջ ընդգրկել։ 1990 թվականին Երկու Գերմանիայի միացման բանակցությունների Ժամանակ երբ ԴԳ-ի արտաքին գործերի նախարար՝ Գենշերը ԱՄՆ-ում բանակցությունների էր գնացել։ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար՝ Ջեյմս Բեքեր-ի հետ դուրս եկան բանակցությունների սենյակից, որտեղ բազմաթիվ թղթակիցներ էին հավաքված, Գենշերը ամենայն հանդիսավորությամբ հայտարարեց․

            «Մենք Համաձայնության եկանք, որ ՆԱՏՕ-ն ընդլայնելու մտադրություն չկա»։

         Սակայն հետագայում նախկին սոցիալիստական երկրները մեկը մյուսի ետևից, կամ խմբով ընդունվեցին ՆԱՏՕ-ի անդամ, որոնց տարածքում այսօր հարյուրավոր հրթիռներ են տեղադրված։ Երբ առաջինը՝ Լեհաստանում նման հրթիռներ էին տեղադրվում, պատճառաբանելով, թե՝ դրանք այնտեղ են տեղադրվում ի պատասխան Իրանից եկած հարվածները կանխելու համար։ Բոլորովին խոսք չկար, որ Իրանը ինչո՞ւ, կամ ինչպե՞ս պետք է Եվրոպայի երկրների վրա հարձակվեր, երբ նա համապատասխան հրթիռներ չուներ։ Այդ փաստարկը այնքան անիմաստ էր ու ծիծաղելի, որ ԴԳ-ի նախկին   կանցլեր՝ Հելմուտ Շմիտը՝ իրեն պարտավորված զգաց, այդ քայլը անիմաստ համարել ու ԱՄՆ-ին քննադատել, այդ հրթիռները Լեհաստանին վաճառելու ու այնտեղ տեղադրելու  համար․․․

            Իսկ ինչու հիմա Ուկրանիա – Ռուսաստան լարվածությունը․․․

            Հայաստանում շա՜տ ժողովրդավարներ սիրով լռում են, չեն ցանկանում խոստովանել, որ ԱՄՆ-ն Ժամանակին հինգ միլիարդ դոլար ծախսեց Ուկրանիայում արևմտամետ իշխանություն հաստատելու համար, որ աջ ուժերի կողմից Մայդանեք հրապարակի հյուրանոցներում տեղադրված հատուկ դիպուկահարներ՝ ուղղակի  գնդակահարեցին մոտ երկու հարյուր խաղաղ ցուցարարներ։ Ովքե՞ր էին մեղավոր, իհարկե որ ժամանակի իշխանությունները։

            Այնտեղ կատարվեց առաջին քայլը, իշխանափոխություն տեղի ունեցավ․․․

            Հաջորդ քայլը՝ Ռուս – Ուկրանիական հարաբերությունների սրումն էր, հանրությանը ցույց տալու համար, Ռուսաստանի իշխանությունների բռնակալ էությունը ու հիմնավոր պատճառներ ունենալ Ուկրանիա-ին ՆԱՏՕ-ի անդամ ընդգրկելու ու այնտեղ ՆԱՏՕ-ի զորքեր ու հրթիռներ տեղադրելու բազաներ ստեղծելու համար։ Այսօր արդեն իսկ արևելյան եվրոպայի երկրների տարածքում տեղադրված հրթիռները, ի վիճակի են հինգ րոպեի ընթացքում խոցել Մոսկվան։

            Ըստ բանիմաց ու ԱՄՆ-ի բանեցրած քաղաքականությունը Եվրոպայում քննադատող անձանց, ՆԱՏՕ-ն, դա՝ Միացյալ Նահանգներն են ու նրանք էլ մյուս երկրներին թելադրում են իրենց քաղաքականությունը, իհարկե՝ նախ և առաջ նկատի ունենալով, իրենց՝ տնտեսական շահերը։

            Իհարկե որ Ռուսաստանը այս ամենը չէր կարող լռելյան հանդուրժել։ Պետք է, որ որոշ քայլեր աներ իր երկրի անվտանգությունը ապահովելու համար․․․

            Իսկ Հայաստանում, որոշ անձեր անտեսելով այդ, ինչպես որ ցանկանում են քննադատում են Պուտինին, իրենց խոսքերը համեմելով տարատեսակ վիրավորական ածականներով։ Ու հենց այդ անձերը այսօր իրենց վիրավորված են զգում ու բոլորից բարձր աղմկում, Լուկաշենկոյի խոսքերի պատճառով, որոնք ոչ այլ ինչ են, քան իրենց ազգավնաս խոսքերի ու պահվածքի արձագանքը․․․

            Հայը մի՛շտ այդպես է եղել, բոլոր դարերում, ի սկզբանե։ Թե՝ դեպի դուրս, թե՝ ներսում, նա չհայհոյել չի կարող, իր քաղաքական հակառակորդին չնվաստացնել չի կարող, փաստե՞ր, ԱԺ-ի նիստերը, լրատվության ու Ֆեյսբուքի էջերը։ Այդ պատճառով էլ մի՛շտ թշնամիներ է ունեցել, բայց ո՛չ բարեկամներ։ Շատերը կհիշեն 1988 թվականին Հենրիկ Իգիթյանի վիրավորական խոսքերը ուղղված Գորբաչովին, այն էլ ՍՍՀՄ-ի խորհրդարանի ամբիոնից՝ հնչեցրած, ովքեր չգիտեն, թող թերթեն՝ պատմությունը․․․

Բեռլին, փետրվար 2022, Սամվել Հովասափյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert