Երվանդ Խոսրովյան, 26.12.2022թ.

«Թոնի Բլերի գլոբալ փոփոխությունների հիմնադրամի» ղեկավար Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը այս տարվա նոյեմբերին «Իրան ինթերնեյշնլ» հեռուստաընկերությանը տեսանյութ է ուղարկել՝ նկարագրելով Իրանի հետ կապված իր հիմնադրամի գործունեությունը։[1]

Միաժամանակ Թոնի Բլերի հիմնադրամը զեկույց է հրապարակել Իրանի վերաբերյալ։

Այս զեկույցի հեղինակների կարծիքով՝ արևմտյան կառավարությունների կողմից իրանական հասարակության տրված գնահատականը հիմնված չէր «հրապարակում» տեղի ունեցող  տվյալների և իրական գիտելիքների վրա։

Թոնի Բլերի հիմնադրամի գործընկերները պնդում են, որ այս հիմնադրամը գիտական ​​մեթոդներ է կիրառում իրանցիների հետ հարցազրույցների համար։ Ուստի նրանք հույս ունեն, որ արևմտյան քաղաքականություն մշակողները ուշադրություն կդարձնեն այս հիմնադրամի հարցումներին՝ Իրանում տեղի ունեցող իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար։ [2]

Թոնի Բլերի հիմնադրամի առաջարկած լուծումները

Թոնի Բլերը և Թոնի Բլերի հիմնադրամի իր գործընկերներն անընդհատ այս ուղերձն են հղում արևմտյան քաղաքական գործիչներին. Իրանի հետ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պետք է հնարավորինս շուտ ներառվի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Այս տարվա նոյեմբերին Օլաֆ Պալմեի միջազգային կենտրոնը Ստոկհոլմում կազմակերպել էր «Կանանց հեղափոխություն» խորագրով կլոր սեղան։ Այս հանդիպմանը Թոնի Բլերի հիմնադրամի Իրանի բաժնի տնօրեն Քասրա Էրաբին խնդրել է արևմտյան կառավարություններին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:[3]

Ավելի վաղ՝ այս տարվա օգոստոսին, «Conservative Home» կայքում հրապարակված հոդվածում Քասրա Էրաբին հայտարարել էր, որ նշանակություն չունի՝ Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի Լիզ Թրասը, թե Ռիշի Սունակը։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է ցույց տա, որ լիովին պատրաստ է դիմակայել իրանական ռեժիմի ահաբեկչական սպառնալիքին՝ վարչապետ դառնալուց անմիջապես հետո պատժամիջոցներ կիրառելով և Հեղափոխության պահապաններին ահաբեկիչներ հայտարարելով։[4]

Թոնի Բլերի հիմնադրամի Իրանի դեպարտամենտի տնօրենը Վիեննայում JCPoA -ի (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայի համաձայնագիր) շուրջ բանակցությունների վերսկսման հետ մեկտեղ բազմիցս զգուշացրել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի և պատժամիջոցների չեղարկման դեմ։

Թոնի Բլերի հիմնադրամի մասին ավելին իմանալու համար պետք իմանալ այլ երկրներում այս հիմնադրամի գործունեության նախապատմությունը:

Թոնի Բլերի հիմնադրամի «Շատ հետաքրքիր մարդասիրությունը»

Թոնի Բլերի հիմնադրամի մասին կարելի է տեղեկություն ստանալ նաև «Le Monde Diplomatic»-ում հրապարակված հոդվածից։

«Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի շատ հետաքրքիր բարեգործությունը» ենթավերնագրով այս հոդվածը մեզ ներկայացնում է «Թոնի Բլերի հիմնադրամի աֆրիկյան բիզնեսը»։ Այս հոդվածում մենք ծանոթանում ենք Թոնի Բլերի հիմնադրամի որոշ ֆինանսիստների անուններին՝ Համաշխարհային բանկ, Microsoft, Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամ և ասոցիացիաներ, որոնք ձգտում են «արդիականացնել» գյուղատնտեսությունը Աֆրիկայում գենետիկ մանիպուլյացիայի միջոցով:

Մենք կարդում ենք, որ Թոնի Բլերի հիմնադրամը պայմանագրեր է կնքում Աֆրիկյան  կառավարությունների հետ, որոնք չեն հարգում մարդու իրավունքները կամ ունեն թույլ լեգիտիմությունը:

Թոնի Բլերի հիմնադրամը ստեղծվել է 2016թ.

Այս հիմնադրամը պարոն Բլերին թույլ է տալիս հագնել մի ջենտլմենի սպիտակ խալաթ, ով եկել է Աֆրիկյան մայրցամաքը թշվառությունից ու աղքատությունից «փրկելու» համար։

Նորաստեղծ հիմնադրամի առաջին «հաճախորդը» ռուանդացի պարոն Փոլ Կագամեն էր։

Ռուանդայի առաջնորդը Թոնի Բլերի միջոցով, որպես «ժամանակակից ձեռնարկատիրական աֆրիկացի» մուտք է գործել համաշխարհային առաջնորդների և հարուստ գործարարների ակումբ: Բայց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը միտումնավոր չի նշում Փոլ Կագամեի հակառակորդների սպանությունը, ինչպես նաև Ռուանդայի բանակի դերը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում ջարդերը իրականացնելու գործում։ [5] [6]

Անդրադառնանք մեկ այլ օրինակի.

2018 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ Թոնի Բլերի ինստիտուտը 12 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել Սաուդյան Արաբիայի Թագավորությունից, որը մարդու իրավունքների շատ վատ ցուցանիշ ունի։ Հաղորդվում է, որ Թոնի Բլերը խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում Մուհամեդ բեն Սալմանի «արդիականացման» ծրագրին:

Ինչպես գրում է «Financial Times»-ը, Սաուդյան Արաբիայի ֆինանսական օգնությունը գրանցել է «Media Investment Limited» կոչվող կազմակերպությունը, որը Սաուդյան Արաբիայի «Research and Marketing Group»-ի դուստր ձեռնարկություններից է։ Սաուդյան Արաբիայից ֆինանսական օգնություն ստանալու մասին լուրերից հետո հարցեր առաջացան Թոնի Բլերի և նրա ինստիտուտի մոտեցումների շուրջ։

Մենք գիտենք, որ Թոնի Բլերն աջակցել է Մեծ Բրիտանիայի միջամտությանը Սիրիայում։

  Քաղաքականություն, որն առաջին հերթին ձեռնտու էր Սիրիայում Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող խմբերին։ [7]

Խորհրդական ու «փրկի՞չ», թե՞ հարկային իրավախախտ.

2021 թվականի հոկտեմբերին՝ «Պանդորայի փաստաթղթերի» թողարկումից հետո, Թոնի Բլերի և նրա կնոջ 312,000 ֆունտ ստերլինգ հարկերից խուսափելը նույնպես գլխավոր լուրերում էր։ Ավելի քան 12 միլիոն փաստաթուղթ 14 աղբյուրներից հավաքել են ավելի քան 600 հետաքննող լրագրողներ 117 երկրներում։ Այս լրագրողները բացահայտեցին աշխարհի հզորների և հարուստների հարկային հանցագործությունները, ներառյալ փողերի լվացումը, հարկերից խուսափելը և օֆշորային հարկային դրախտներում թաքնված հարստությունը:

Իր նախընտրական քարոզարշավում Թոնի Բլերը շեշտը դրել էր հարկային իրավախախտների հետ գործ ունենալու վրա, բայց տեսանք, որ «Աֆրիկայի Փրկչի» և Սաուդյան Արաբիայի թագավորության խորհրդականի անունը հրապարակվել է հարկային իրավախախտների ցուցակում։ [8] [9]

Պայքա՞ր ահաբեկչության դեմ, թե՞ աջակցել ահաբեկչությանը

Ռիչարդ Քլարկը, որ Ջորջ Բուշի նախագահության օրոք ղեկավարում էր ահաբեկչության դեմ պայքարը, հստակ ասում է. «եթե իրաքյան բանակը չլուծարվեր, ԴԱԻՇ-ը գոյություն չէր ունենա։ ԴԱԻՇ-ը Իրաքի վրա ռազմական հարձակման անմիջական արդյունքն է»: [10]

Սակայն Թոնի Բլերը պնդում է, որ ԴԱԻՇ-ի առաջացումը ոչ մի կապ չունի Իրաք ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ներխուժման հետ։

Անգլիայի նախկին վարչապետը տարածում է մի տեսություն, ըստ որի ԴԱԻՇ-ի առաջացումը պայմանավորված է մերձավորարևելյան հասարակությունների «բնության» հետ։ [11]

Երբ Ջո Բայդենը Օբամայի փոխնախագահն էր, Հարվարդի համալսարանում ելույթի ժամանակ հստակ հայտարարեց, որ Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկիչներին ֆինանսապես և զենքով աջակցում են Ամերիկայի դաշնակիցները՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: [12]

Մենք հիշում ենք, որ 2002 թվականին Իրաքը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ էր՝ Քուվեյթի վրա Սադամ Հուսեյնի հարձակման պատճառով, և տեսուչները փորձում էին պարզել, թե արդյոք այդ երկիրը զանգվածային ոչնչացման զենք ունի։

Թոնի Բլերը, որ այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետն էր, մատնանշեց փաստաթղթերի 50 էջանոց դոսյեն, որտեղ հաստատապես ասվում էր, որ զանգվածային ոչնչացման զենքն իրական սպառնալիք է: Արդյունքում Բրիտանիան ԱՄՆ-ի հետ համագործակցելով Թոնի Բլերի օրոք ներխուժեց Իրաք: Միևնույն ժամանակ միլիոնավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել Անգլիայում և ամբողջ աշխարհում։

2016-ին Մեծ Բրիտանիայում Ջոն Չիլքոթի գլխավորած քննչական կոմիտեի զեկույցը ցույց տվեց, որ նրանք ներխուժել են Իրաք՝ հիմնվելով ստի և դավադրության վրա, և որ 2003 թվականի մարտին, այսինքն՝ Իրաք ներխուժելու պահին, Սադամ Հուսեյնի կողմից անմիջական վտանգ չկար։ Այս կերպ Թոնի Բլերի անունը գրանցվեց պատմության մեջ որպես վարչապետ, որը ստի ու ինտրիգների միջոցով Բրիտանիային ներքաշեց Իրաքի պատերազմի մեջ։ [13]

Նշենք, որ Թոնի Բլերը Անգլիայի թագուհու կողմից ստացել է թագավորական ասպետի մեդալ 2022 թվականի հունվարին։

Ավելի քան 1,5 միլիոն ստորագրություն է գրանցվել «Change.org» կայքում, որպես բողոքի նշան Թոնի Բլերին մեդալի շնորհման դեմ։ Կայքում հրապարակված տեքստում ասվում էր, որ Թոնի Բլերը պատասխանատու է Իրաքի վրա հարձակմանը իր մասնակցության պատճառով բազմաթիվ խաղաղ բնակիչների մահվան համար և պետք է «պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար»։[14]

Թոնի Բլերը մեդալ էր ստանում, մինչդեռ միաժամանակ Ջուլիան Ասանժը գտնվում էր Անգլիայի ամենաբարձր անվտանգության բանտում՝ Թոնի բլերի ու ԱՄՆ բանակի զինվորների հանցագործությունները ի հայտ բերելու համար։ Մենք գիտենք, որ WikiLeaks-ը մեծ դեր է խաղացել Իրաք և Աֆղանստան ներխուժելու Բուշի և Բլերի կեղծիքների բացահայտման գործում:

Թոնի Բլերի միսիոներական առաքելությունը. պատերազմ հանուն քաղաքակրթության

2006 թվականի ապրիլին գերմանալեզու «TAZ» օրաթերթը տպագրել էր՝ «Սուտ, դավադրություններ և ևս մեկ պատերազմ» հոդվածը։ Այս հոդվածում նշվում էր, որ Թոնի Բլերը կարծում է, որ Իրանի դեմ «ռազմական գործողությունների» տարբերակի վերացումը թուլություն է համարվելու։ Հիշյալ հոդվածում հեղինակը նկարագրում է Իրանի նկատմամբ բրիտանական քաղաքականությունը և գրում, որ 1947 թվականից ի վեր բրիտանացի քաղաքական գործիչները բազմիցս նշել են նավթի ռազմավարական նշանակությունը Մերձավոր Արևելքում։ Այդ իսկ պատճառով նրանք Ամերիկայի հետ միասին տապալեցին Իրանում Մոսադեղի կառավարությունը և իշխանության բերեցին շահին ու նրա բռնապետական ռեժիմին։

Բայց Թոնի Բլերի դեպքում տնտեսական-քաղաքական բաղադրիչին ավելանում է միսիոներական բաղադրիչ: Օրինակ՝ Թոնի Բլերը Իրաքի ներխուժումն անվանել է «պատերազմ հանուն քաղաքակրթության»։ Միսիոներական բաղադրիչը նրան շատ վտանգավոր է դարձնում, մանավանդ որ նա այլեւս չպետք է անհանգստանա վերընտրվելու համար:[15]

2013 թվականի փետրվարին BBC-ին տված հարցազրույցում Թոնի Բլերը պաշտպանեց Իրաք ներխուժելու իր որոշումը և ասաց. «այժմ, երբ աշխարհը բախվում է նմանատիպ խնդիրների Իրանի և Սիրիայի հետ կապված, կենսական նշանակություն ունի հասկանալ այս որոշման ամբողջ բարդությունը …առջևում երկար պատերազմ է, և Բրիտանիան չի կարող խուսափել դրանում ներգրավվելուց: [16]

Գործնականում Թոնի Բլերը տարածաշրջանի ավերակման ջատագովն էր: Ծրագիր, որն ի վերջո օգուտ կբերեր Իսրայելին:

Թոնի Բլերը իր վարչապետության ավարտից հետո, չորս տարի շարունակ Մերձավոր Արևելքի հարցերով (պաղեստինա-իսրայելական բանակցություններ) միջազգային քառակողմ կոմիտեի բանագնացն էր։ 2009 թվականին Բլերը այս առիթով Թել Ավիվի համալսարանում ստացավ 1 միլիոն դոլար արժողությամբ «Դեն Դեյվիդի (Dan David Prize) մրցանակ: [17]

Սակայն պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Շաաթը 2011 թվականին հայտարարեց, որ պաղեստինյան առաջնորդները ցանկանում են, որ Թոնի Բլերը հեռացվի այդ պաշտոնից: Որովհետև նա թութակի նման կրկնում է հենց այն, ինչ ուզում էին իսրայելցիները:

Թոնի Բլերը հանդես է եկել որպես Իսրայելի «փաստաբան», ուստի նրա՝ որպես միջնորդի վստահելիությունը կասկածի տակ է դրվում:

Պաղեստինցի պաշտոնյան նաև ասել է. «Երբ Թոնի Բլերը ստանձնեց քառյակի բանագնացի դերը, մենք մտածեցինք, որ նա իրական աջակից կլինի պաղեստինցիներին, բայց նա աստիճանաբար նվազեցրեց իր դերը որպես միջնորդի՝ խնդրելով իսրայելցիներին վերացնել այստեղի պատը կամ այն արգելապատնեշը… Նա իսկապես փախչըց ամեն ինչից: [18]

1ــ  https://www.youtube.com/watch?v=BQYGlo-mfaA

2ــ  https://institute.global/policy/protests-and-polling-insights-streets-iran-how-removal-hijab-became-symbol-regime-change

3- DW այստեղ

4ــ‫ ‪https://conservativehome.com/2022/08/26/kasra-aarabi-the-rushdie-attack-should-be-a-wake-up-call-about-the-threat-of-shia-extremism

5- https://ir.mondediplo.com/2021/08/article3836.htm

6ــ https://monde-diplomatique.de/artikel/!5790881

7ــ https://www.middleeastmonitor.com/20180906-tony-blair-confirms-receiving-millions-in-donation-from-saudi

8ــ https://www.tagesspiegel.de/wirtschaft/von-blair-bis-guardiola–wer-in-die-geheimen-offshore-geschafte-verwickelt-ist-4281127.html

9ــ https://www.n-tv.de/politik/Tony-Blair-profitiert-von-Steuerschlupfloch-article22844926.html

10ــ https://www.youtube.com/watch?v=DFph7-L-Jug&t=5s

11ــ https://www.bbc.co.uk/programmes/b01r2qgj

۱۲ــ https://www.youtube.com/watch?v=fLYTG2kCUu0

13ــ https://per.euronews.com/2016/07/06/sir-john-chilcot-outlines-key-findings-of-report-into-iraq-war

14-այստեղ

15ــ https://taz.de/!443676

16ــ http://www.bbc.co.uk/persian/world/2013/02/130227_u14_blair_iraq_anniversary.shtml

17ــ https://www.theguardian.com/politics/2009/may/18/tony-blair-israeli-award

18ــ http://www.theguardian.com/politics/2011/oct/01/palestinian-leaders-tony-blair-israel

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert