20 տարի առաջ ԱՄՆ-ն սկսեց իր ներխուժումը Իրաք։ Ենթադրյալ զանգվածային ոչնչացման զենքի հիման վրա, որը երբեք չի եղել: Միջազգային իրավունքի խախտումը շարունակում է ազդեցություն ունենալ այսօր՝ տարածաշրջանում և աշխարհում։

Հեղինակ՝ Մաթիաս ֆոն Հայն DW.

Երվանդ Խոսրովյան5 19.03.2023թ.

Մահացու բռնությանը վերջ չկա, նույնիսկ 20 տարի անց: Միայն սույն թվականի փետրվարին առնվազն 52 խաղաղ բնակիչ է սպանվել Իրաքում՝ կտոր-կտոր դարձել ռմբսկոծոթյսն ժամանակ: Այսօրվա բռնությունները արձագանքն են 2003 թվականի մարտի 19-ի լույս 20-ի գիշերը սկսված հարձակման արդյունքի, երբ ամերիկյան նավերը 40 հրթիռ արձակեցին Բաղդադի կառավարական թաղամասի վրա:

Ռազմական առումով Իրաքը ոչինչ չուներ ընդդիմանալու ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Լեհաստանի «կամավոր կոալիցիայի» լայնածավալ ներխուժմանը։ Բռնապետ Սադամ Հուսեյնը երեք շաբաթ անց գահընկեց արվեց։ Իսկ պատերազմի մեկնարկից վեց շաբաթ անց՝ 2003 թվականի մայիսի 1-ին, հաղթական նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հայտարարեց խոշոր մարտական ​​գործողությունների ավարտի մասին՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի մարտական ​​ֆոնին:

Մինչ այդ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, ըստ ԱՄՆ ռազմական վիճակագրության նետել էր գրեթե 29200 ռումբ և հրթիռներ արձակել: Երկրի ենթակառուցվածքների մեծ մասը մնացին  փլատակների տակ: Իսկ բրիտանական «Iraq Body Count» հայտնի ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ ավելի քան 7000 խաղաղ բնակիչներ կորցրեցին իրենց կյանքը։ Թիվ, որը դեռ պետք է ահռելիորեն ավելանար։

Իրաքյան պատերազմի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 200,000-ից մինչև մեկ միլիոն մարդ՝ կախված հաշվարկներից. «Լանսետ» բժշկական հայտնի ամսագիրը 2006 թվականին արդեն հանգել է ավելի քան 650,000 «լրացուցիչ մահերի»: Իրաքյան պատերազմը այն ժամանակ դեռ չէր ավարտվել. ենթադրվում էր, որ ամերիկացի զինվորները պետք է դուրս բերվեին մինչև 2011թ՝ վ ժամանակավորապես: Նրանք պետք է վերադառնային՝ աջակցելու Իրաքին ահաբեկչական ԻՊ-ի (Իսլամական պետություն) դեմ պայքարում:  Գերմանացի զինվորները դեռ այսօր գտնվում են Իրաքում. ներկայումս 120 զինվորներ, DW-ին հաստատել են պաշտպանության նախարարությունից:

Հաղթեց պատերազմը, կորցրեց խաղաղությունը
 
Արևմտյան գաղափարների վրա հիմնված նոր, ժողովրդավարական Իրաքի կառուցումը շատ ավելի դժվար էր, քան ԱՄՆ-ի քաղաքական դասը պատկերացնում էր իրենց զարդարված ռազմավարական փաստաթղթերում։ Պարզապես դա չստեղծեց բարեկեցիկ, արևմտյան ոճի, ժողովրդավարական կղզի Մերձավոր Արևելքում: Առանց համապատասխան պլանավորման, ԱՄՆ-ի գլխավորած օկուպացիան ճնշվեց երկրի բարդ էթնիկական և կրոնական ճեխքվածքների պատճառով:
 
2003 թվականի օգոստոսի 19-ին Բաղդադում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի առջև ականապատ մեքենան սպանեց 22 մարդու, ինչը արյունալի սկիզբն էր ապստամբական շարժման և տարիների քաղաքացիական պատերազմի: Արդյունքում, SIPRI Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Դեն Սմիթը DW-ի հետ հարցազրույցում ասաց, որ ԱՄՆ ներխուժումը «արևմտյան համոզմունքի անբարտավան արտահայտությունն է, որ, իբրթե, նրանք կարող են իրենց ցանկությամբ վերափոխել մի երկիրի և տարածաշրջանանի կարգը»:  

Խավիեր Սոլանան, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի արտաքին քաղաքականության նախկին գլխավոր քարտուղարը դառը եզրակացության է հանգել. «Եթե առաքելությունը պետք է լիներ Իրաքը ահաբեկչությունից ազատելը, երկիրը վերականգնելը և անվտանգությունը բոլոր մակարդակներում բարձրացնելը, ապա դա բացարձակ ձախողում էր»:

Միջազգային իրավունքի խախտում

Ամենից առաջ, սակայն, Իրաքի վրա հարձակումը «ուժի կիրառում էր՝ խախտելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը», ասաց Գյոթինգենի քրեական և միջազգային իրավունքի փորձագետ Քայ Ամբոսը DW-ին: «Իրաքի ներխուժումը հիմնված չէր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա, մնում էր միայն արդարացնել ուժի կիրառումը ինքնապաշտպանության համար՝ օգտագործելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, ինչը ակնհայտորեն չի եղել նաեւ այս դեպքում»։ Ահա թե ինչու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը իրաքյան պատերազմը որակեց որպես միջազգային իրավունքի խախտում:

Գերմանիան հրաժարվել էր մասնակցել պատերազմին։ Սակայն ներխուժող զորքերի համար բազաներ և թռիչքների իրավունքներ տրամադրելով, ըստ Ամբոսի, Բեռլինը «աջակցեց մի գործողության, որը խախտում էր միջազգային իրավունքը»:

Պատերազմի սկզբից կարճ ժամանակ անց Յուրգեն Հաբերմասը, գերմանացի ամենակարևոր մտավորականներից մեկը, Frankfurter Allgemeine Zeitung-ում ամփոփեց միջազգային իրավունքի խախտման հետևանքներից մեկը. «Եկեք ինքներս մեզ չխաբենք: Ամերիկայի նորմատիվ հեղինակությունը խարխլված է»: Հայտնի փիլիսոփան գրեթե պայծառատեսորեն զգուշացրեց, որ ԱՄՆ-ն իր անօրինական գործողություններով «կործանարար օրինակ կհանդիսանա ապագա գերտերությունների համար»։

խոշտանգումներ եվ ռազմական հանցագործություններ

Ամերիկայի համբավն ավելի է արատավորվել պատերազմական հանցագործությունների և խոշտանգումների դեպքերի պատճառով: 2004-ի գարնանը, օրինակ, Աբու Գուրեյբ անունը աշխարհով մեկ տարածվեց. սարսափի բանտ, որը կարելի էր պատկերացնել Սադամ Հուսեյնի օրոք: Այժմ լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես են ամերիկացի զինվորները կալանավորներին խոշտանգում այստեղ։

Կրկին ու կրկին տեղի են ունեցել խաղաղ բնակչության ջարդեր։ Ինչպես Հադիթայում, որտեղ 2005 թվականին ամերիկացի ծովայինները գնդակահարեցին 24 անզեն խաղաղ բնակիչների: Կամ ինչպես 2007 թվականին Բաղդադի բանուկ Նիսուր հրապարակում, որտեղ Blackwater մասնավոր վարձկան խմբավորման աշխատակիցները ինքնաձիգներից և գնդացիրներից անկանոն կրակեցին ամբոխի վրա՝ սպանելով 17 մարդու: Կամ ինչպես Wikileaks-ի հրապարակած «Ուղղակի սպանություն» տեսանյութում. երկու ռազմական ուղղաթիռ 30 մմ թնդանոթներով կրակում են անզեն խաղաղ բնակիչների վրա, որի պատճառով սպանվեցին  12 մարդ, այդ թվում՝ Reuters-ի երկու լրագրող և երկու երեխա ծանր վիրավորում ստացան:
 
Պատերազմի տապալման պատճառը
 
ԱՄՆ-ը երկու պատճառ է բերել ռեժիմի փոփոխության իր գործողության համար՝ ենթադրյալ սպառնալիքը, որը բխում է Իրաքից զանգվածային ոչնչացման զենքերից և Սադամ Հուսեյնի ենթադրյալ կապերը Ալ-Քաիդայի հետ: Դրանցից ոչ մեկը ճիշտ չէր: Ներխուժումից հետո Իրաքում զանգվածային ոչնչացման զենք չի հայտնաբերվել։ Իսկ այն ապացույցները, որ Իրաքի բռնապետը կապ է ունեցել սեպտեմբերի 11-ի մարդասպանների հետ, որոնք ձեռք էին բերվել խոշտանգումների տակ, նույնպես կեղծ էին։
Կեղծ հետախուզական տեղեկությունները պատճառ ունեին, DW-ին տված հարցազրույցում բացատրեց Հարվարդի քաղաքագետ Սթիվեն Ուոլթը. արդարացնել այն, ինչ արդեն որոշել էին»։

Պատերազմի թերահավատ հասարակությանը համոզելու արշավի գագաթնակետը ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Քոլին Փաուելի խնամքով բեմադրված ելույթն էր՝ 2003 թվականի փետրվարի 5-ին ՄԱԿ-ում Նյու Յորքում: Փաուելը ներկայացրեց բազմաթիվ ենթադրյալ «ապացույցներ», ըստ որոնց՝ Բաղդադի բռնակալն արդեն պետք է ունենար զանգվածային ոչնչացման կենսաբանական զենքեր և աշխատելիս լիներ ատոմային ռումբ ստեղծելու վրա։ Երկու տարի անց Փաուելը իր այդ ելույթն անվանեց «ամոթալի բիծ»՝ հեռու պահելով իրեն դրանից: «Ես այն եմ, որը ԱՄՆ-ի անունից կեղծ տեղեկատվություն է ներկայացրել աշխարհին: Դա միշտ կլինի իմ կյանքի մի մասը»,- ինքնաքննադատաբար ասել է նախկին պետքարտուղարը։

Երկար ժամանակ տեսադաշտում

ԱՄՆ-ում վաղուց էին Իրաքում ռեժիմ փոխելու կոչեր հնչում: 1998 թվականին այս կոչերը դարձան պաշտոնական քաղաքականություն Քլինթոնի վարչակազմի օրոք Իրաքի ազատագրման ակտով (Iraq Liberation Act): Եվ նույնիսկ մինչ Ալ-Քաիդայի ահաբեկիչները 2001թ. նոյեմբերի 9-ին Նյու Յորքի Համաշխարհային Առևտրի Կենտրոնի զույգ աշտարակները տապալելը, Ջորջ Բուշ կրտսերի երիտասարդ վարչակազմի թիրախում էր Սադամ Հուսեյնի տապալումը:

Ամերիկացի պատմաբան և արտաքին քաղաքականության փորձագետ Սթիվեն Վերթհեյմը DW-ին տված հարցազրույցում բացատրում է. «1991 թվականին Պարսից ծոցի պատերազմից հետո Սադամի գոյությունը մարտահրավեր էր Միացյալ Նահանգների համար: Միացյալ Նահանգները հույս ուներ, որ նա (Սադամը) կտապալվի, բայց նա մնաց իր պաշտոնում: Եվ նա խոչընդոտ էր Մերձավոր Արևելքում ամերիկյան հեգեմոնիայի տարածման համար»: Ահաբեկչության դեմ պատերազմը, որը հայտարարվել էր սեպտեմբերի 11-ից հետո, հնարավորություն դվեց իրականացնելու ծրագրերը: Որովհետև «նախագահը լայն հնարավորություններ ուներ հանրային զայրույթն ուղորդելու և հակազդեցություն ձևավորելու համար», ինչպես նշում է Վերթհեյմը։

Խորհրդային Միության ավարտից մեկ տասնամյակ անց ԱՄՆ-ն իրեն զգում էր իր հզորության գագաթնակետին: Այս միաբևեռ պահին ԱՄՆ վարչակազմը չէր ցանկանում սահմանափակվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Քաղաքագետ Սթիվեն Ուոլթը նկարագրում է այս վերաբերմունքը հետևյալ կերպ. «Ամերիկացիները սիրում են խոսել կանոնների վրա հիմնված կարգի և դրա կարևորության մասին: Բայց դրանք կանոններ են, որոնք մենք հաճույքով խախտում ենք, երբ մեզ համար անհարմար է նրանց ճշգրիտ հետևելը»։
 
Քրեական և միջազգային իրավունքի փորձագետ Կայ Ամբոսըայսօր ենթադրում է, որ հենց այս վերաբերմունքն է շատ երկրների՝ Բրազիլիայից ու Հարավային Աֆրիկայից մինչև Հնդկաստան հեռու պահում, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայում ռուսական պատերազմը դատապարտելու կամ Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառմանը:
«Այս ակնհայտ երկակի ստանդարտը նկատվում է Գլոբալ հարավում»,- ասում է Գյոթինգենից միջազգային իրավունքի փորձագետը։ «Եվ հիմա դա ընկնում է մեր ոտքերի վրա»:
 

 
 
 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert