Սուրեն Սահակյան

Ոչ շատ հեռու անցյալում, ներքաղաքական պայքարի ամենաէական փաստարկը, որն օգտագործվում էր մարդկանց մոբիլիզացնելու համար այն էր, թե թուրքն այսօր երևան է հասել, կամ վաղը թուրքը ձեր տանն է լինելու, բայց դա արձագանք չէր գտնում, քանի որ տեսանելի չէր դա՝ ապահովելու որևէ մեխանիզմ, որով Ադրբեջանն աշխատում էր: Միակ խելքին մոտ տարբերակը կարող էր պատերազմը լինել և հայաստանի պարտությունը՝ ադրբեջանի կողմից հայաստանի օկուպացիան: Իսկ սա անհնար էր թվում, քանի որ հակափաստարկ էր հնչում իբրև հայաստանն Արցախ չէ եւ միջազգայնորեն ճանաչված ՄԱԿ- ի անդամ պետություն, որը լավ, թե վատ բանակ ունի վերջապես: Մենք ինքներս մեզ համոզել ենք, որ 2020 թվականին արցախում կատարվածը հնարավոր դարձավ, քանի որ աշխարհը արցախն ադրբեջանական էր համարում և լռում  պատերազմ հրահրած ադրբեջանի հանցագործության մասին, և մենք համոզված ենք, որ հայաստանի հետ նման բան տեղի ունենալ չի կարող: Դա հնարավոր չէ: Բայց եկեք նայենք, թե ադրբեջանն ինչպես հաջողեց արցախի դեմ պատերազմել, նենց որ ոչ մեկը  փորձ էլ չարեց խառնվել: Եվ իրո՞ք դա Հայաստանի դեպքում անհնար է այնպես, ինչպես ասում են: Ինչո՞ւ է հիմա Արցախը կարծում, մարդիկ կարծում, թե Արցախը ադրբեջանական է: չէ Որ աշխարհը կամ միջազգային հանրությունը ստեղծել էր մի մարմին՝ մինսկի խումբը, որը պետք է զբաղվեր արցախի կարգավիճակի որոշման հարցով: Այսինքն խնդրով հետաքրքրված բոլոր երկրները, այդ թվում ադրբեջանն ու հայաստանը, ճանաչում էին գոյություն ունեցող մի սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն,  որի կարգավիճակը դեռ պետք է քննարկվեր: Բանն այն է, որ 30 տարի շարունակ ադրբեջանն նախանձելի հետևողականությամբ արդյունավետորեն զբաղվել է Արցախի նկատմամբ իրավունքների ձեւակերպմամբ: Մի գործընթաց, որն առանցքային նշանակություն է ունեցել այսօրվա իրականության ձևավորման գործում: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել իրավունքների ձևակերպում տերմինին: Այն հետագայում էլ նշանակություն է ունենալու մեր պատմության մեջ:  Կիրառելով հնարավոր բոլոր հարթակներն ու քաղաքական մեխանիզմները, Ադրբեջանն Արցախի նկատմամբ իր չունեցած իրավունքների մասին այնպիսի պատումներ է հորինել, որ կարողացել է դրանք աշխարհին նենց ներկայացնել, ձևակերպել, որ աշխարհը խոսի իր լեզվով, Արցախի մասին խոսելիս կրկնի բացառապես իր պատմությունը: Իսկ մենք այդ ամբողջ ընթացքում համոզված էինք, որ արցախի հարցը մենք արդեն իսկ ուժով լուծել ենք և ունեցած բոլոր իրավունքների լրացուցիչ ձևակերպման կարիք չկա, բոլորն ամեն ինչ գիտեն: Այսինքն Արցախի օրինակով մենք տեսել ենք, որ աշխարհում հնարավոր է ձևակերպել այնպիսի իրավունքներ, որոնք չկան: Մենք նաև տեսել ենք, որ ունեցած իրավունքների համար պայքարելու կամքի բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ կորցնեք այդ  իրավունքները: Մենք ոչ միայն դա տեսել եք, այլ զգացել ենք մեր մաշկի վրա: Իսկ ի՞նչ իրավունքների ձեւակերպմամբ է հիմա զբաղվում Ադրբեջանը,  և ոնց կարող է վաղը թուրքը լինել ձեր հարևանը կամ բնակվի ձեր տանը, բայց ոչ թե աշխարհի ինչ որ այլ քաղաքում, մոսկվայում, այլ հենց Հայաստանում, Սյունիքով տավուշում, գեղարքունիքում ու Երևանում ասենք:

Անմիջապես պատերազմից հետո Ալիևը հռչակեց ադրբեջանի նոր քաղաքականությունը՝ վերադառնալ «ադրբեջանական պատմական հողեր», այսինքն, ներկայիս Հայաստան: Ընդ որում, իր քաղաքացիներին նա հայտնեց, որ Երևան է մտնելու ոչ թե տանկերով, այլ քայլելով: Առաջին հայացքից նորից գործ ունենք իրականության հետ որևէ աղերս չունեցող, ենթադրաբար ադրբեջանի ներքին լսարանի համար գեներացվող խոսույթի հետ, ինչպես դա արցախի դեպքում էր:

Ո՞րն է այն քաղաքական մեխանիզմը, որը դա հնարավոր կդարձնի և ամբողջ աշխարհը լուռ կհետեւի այդ գործընթացին: Շատ պարզ. ոնց արցախի դեպքում, նրան ընդամենը պետք ա ձևակերպել Հայաստանի նկատմամբ որոշակի իրավունքներ, որոնք էսօր չկան և հետևաբար մեր աչքերում նման սցենարները անիրագործելի ա թվում, վտանգը անիրական: Բայց ես ձեզ հիմա կհամոզեմ, որ վտանգն իրական է և անկախ մեր ընկալումներից, Ադրբեջանը հենց հիմա արդյունավետ գործում է այս ուղղությամբ:

Տարեսկզբին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա է ուղարկվել ադրբեջանական կնիքով մի նամակ, որի հեղինակը «արեւմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական կազմակերպությունն է: Ննամակի սկզբում նկարագրվում է, թե ոնց ա, չակերտավոր արևմտյան ադրբեջանից. այսինքն, այսօրվա հայաստանից, բնիկ ադրբեջանցի բնակչությունը իբրև թե «մասսայական կոտորածներով էթնիկ զտումներով ցեղասպանությամբ» քշվել մեր երկրից: Նրանց խոսքերով, դա տեղի է ունեցել վերջին 2 դարերում և մասնավորապես, 1905-6.,  19018- 21., 48-53, 1987- 91 թվականները: Հետագայում հղում անելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ  հոդվածին, ըստ որի յուրաքանչյուր ոք իրավունք ունի վերադառնալ իր երկիր: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են ապահովել իրենց վերադարձը և ապահով կյանքը: Ըստ իրենց՝  իրենց պատմական Հայրենիքում: Նամակի 4.4 բաժնով, նրանք հայաստանը կոչում են իրավաքաղաքական իրողություն և բարեհոգաբար դա հաշվի առնելով, պահանջում, որ ներկայիս Հայաստանի ամբողջ իրավական բազան թարգմանվի, հասանելի դառնա վերաբնակեցվող ադրբեջանցիների համար: Ավելին, ստեղծվեն ադրբեջաներենի ուսուցման հնարավորություններ, այդ լեզուն կիրառվի օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում: Առավել հետաքրքիր ու վտանգավոր ա նամակի 4.5-րդ բաժինը, որով ասումա, թե հաշվի առնելով ադրբեջանցիների նկատմամբ Հայաստանի կառավարության իրականացրած մասսայական բռնության ակտերը, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիներին, իրենց անվտանգությունը չեն վստահում մեզ: Նրանք համոզված են, որ իրենց բնակության վայրերում իրենց անվտանգությունը կարող են ապահովել միայն միջազգային ուժերը, որոնք բաղկացած կլինեն այն երկրների խաղաղապահներից, որոնք իրենց վստահություն են ներշնչում: Ընդ որում, ըստ նամակի, միջազգային ուժերն էդ տարածքներում պետք է  հայտնվեն մինչև վերաբնակեցումը և ապահովեն վերաբնակեցման գործընթացը: Ըստ նրանց, խաղաղապահ ուժերը պետք ա հայաստանում մնան էնքան, մինչև իրենք ստեղծեն անվտանգությունն ապահովող տեղական ադրբեջանական ուժեր. Ընդ որում խոսք գնում է նրա մասին, որ իրենք են որոշելու՝ որտեղ տեղաբաշխվեն: Համաձայն նախկին բնակության վայրերի՝ երևի: էտ հարցում հայաստանի որոշելու իրավունքը նրանք մերժում են, դա համարելով ռասիզմ և կործանարար մոտեցում. Բայց ամենակարևորը նրանք, այսինքն Ադրբեջանը, պնդում ա, որ էս ամեն ինչը անպայման պետքա ներառվի հայաստանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագրում: Եվ էսօր Հայաստանը բանակցում է այս հարցերը: Իսկ ի՞նչ գրված չի այս նամակում: Նամակում, բնականաբար, գրված չի, որ վերաբնակեցման հնարավորության դեպքում շարունակաբար էթնիկ կոնֆլիկտները սադրելու, ինչպես եղել մեր պատմության ողջ ընթացքում, և հայտարարելու, թե խաղաղապահ ուժերը չեն կարողանում ապահովել ադրբեջանցիների իրավունքները, հետևաբար ադրբեջանն իրավունք ունի զորք տեղակայել հայաստանում՝ պաշտպանելու էթնիկ ադրբեջանցիներին: Եթե նման սցենարները դեռևս հեռու և անիրատեսական է ընդունվում, ապա նշեմ, որ ԱՄՆ-ի  միջնորդությամբ կայացած բանակցություններում արդեն մայիսին էդ հարցը ներառվել ա բանակցությունների օրակարգում: ԱՄՆ պետքարտուղարության պատասխանատու պաշտոնյայի՝ Լուի Բոնոյի վկայությամբ, էդ հարցը վաշինգտոնյան բնակակցություններում քննարկվող հարցերից մեկն է եղել: Ադրբեջանական մամուլը վկայում ա, թե բրյուսելյան վերջին բանակցության օրակարգում նույնպես ընդգրկվել Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը եւ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում չհերքեց: Բայց ամենահետաքրքիրը հուլիսի 25-ին Մոսկվայում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո, Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություն էր՝ հայտարարության այն հատվածը, թե ադրբեջանական կողմը փոխադարձության սկզբունքով պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին տրամադրել էթնիկ փոքրամասնության իրավունքների պաշտպնության վերաբերյալ տարբեր միջազգային կոնվենցիաներով ամրագրված երաշխիքներ, իսկ հայերը պատրաստ են նույնը անել այն անձանց նկատմամբ, որոնք բնակվում են հայաստանի հանրապետությունում: Հայկական արտգործնախարարությունից հայտնում են, թե իրենց հետ նման հարց չի քննարկվել:

Եթե հավատանք հայկական կողմի հայտարարությանը, ապա մենք գործ ունենք մի ավելի վատ երևույթի հետ, երբ նման հարցեր լուծելու համար ամենևին պարտադիր չի դա քննարկել Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ, այլ բավարար ա ռուսների հետ նման հարցերի քննարկումը: Փաստորեն, անցած դարի ընթացքում մեր հարևանությամբ ձևավորելա մի քաղաքական սուբյեկտ, որի զավթողական քաղաքականության շրջանակներում ռազմավարական նպատակը մեր պետականության ոչնչացումն է.

Գուցե շատերին դա տարօրինակ կթվա 21-րդ դարում, բայց արդեն ակնհայտ փաստ ա եւ սրանք դատարկ մտահոգություն չեն: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ մեր պետականությանը մեծ վտանգ ա սպառնում. Արդյոք հնարավոր է չեզոքացնել սպառնալիքը և ինչ ա պետք անել դրա համար: Դրա մասին կխոսեմ հաջորդ տեսանյութերում»:

https://youtu.be/wJ-2CvtGPsI

Պատրաստեց՝ Երվանդ Խոսրովյանը

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert