Ահմադ Նուրիզադե (պարսկերեն՝ احمد نوری‌زاده ) ծնվել է 1951թ. , Բանդարե Անզալի, Գիլան, Իրան – մահացել է 2021թ.),

Իրանցի հայագետ, թարգմանիչ և բանաստեղծ Ահմադ Նուրիզադեն ծնվել է 1951 թվականին բազմանդամ ընտանիքում Իրանի Բանդար Անզալի շրջանի Սոհլակ գյուղում:

Նուրիզադեն հայ բանաստեղծ Արշի Բաբայանից սովորեց հայոց լեզվի այբուբենը, իսկ հետագայում հաճախելով Սպահանի համալսարան հայագիտական բաժնում ուսումնասիրում հայոց մշակույթն ու պատմությունը։

Ահմադ Նուրիզադեն սկսել է թարգմանել և ներկայացնել հայ բանաստեղծների ստեղծագործությունները Հայաստանում նրան անվանում են «հայ ազգի պարսկախոս զավակ»։

1990 թվականին Թեհրանում լույս է տեսել Ահմադ Նուրիզադեի «Հարյուր տարվա հայկական պեոզիա» թարգմանությունների գիրքը (1154 էջ), որի վրա աշխատել է երեք տարի։ Հրատարակել է նաև «Հայաստանի պատմությունն ու մշակույթը» գիրքը (պարսկերեն) և «Հարյուր տարվա հայ արձակ» թարգմանական ժողովածուն, որում 20 վիպակ է ներկայացված։ Հայկական բովանդակությամբ 15 գիրք է հրատարակել պարսկերեն։ Հեղինակել է հայերեն «Բարև ձեզ, հայեր» բանաստեղծությունների ժողովածուն։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert