Լրագրող Մարգարիտ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրում է. «Արթուր Աղաբեկյանը պատերազմի տարիներին գնդակահարել է կամավորական եղբայրներին:

Սերժիկի իրոք կրկեսային ելույթը վստահաբար Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի սրտով է ոչ միայն բովանդակային մասով, այլև ժամանակային պատեհության. մարդիկ կարգին չհասցրեցին արձագանքել Բերձորի առիթով Ժիրայր Սեֆիլյանի հասցեին դրա դուրս տվածին:

Ուղղակի եղկելի էր կարդալ, որ իրեն հերոս կարծող այդ արարածը մի քանի դրամն էլ է երեսով տալիս: Երևի, հույս ունի, որ մարդիկ մոռացել են, թե ինքն ով է: Իմ խղճի և սկզբունքների առաջ ինձ պարտավորված եմ զգում հիշեցնել: Շատ կարևորներից միայն մի փաստ:

1993 թվին մամուլում հրապարակվեց Սարո և Հովիկ Բոգդանյանների (կամավորականների հայտնի 26-ի ջոկատի մարտիկների) հոր ԲԱՑ նամակը՝ ուղղված այն ժամանակ ԼՂՀ նախագահ Վոինին, որն ուղղակի ռումբ էր՝ անհերքելի և սոսկալի: Հայրը գրում էր, որ քանի դեռ պատժված չէ մարդասպան Արթուր Աղաբեկյանը, այդ սպանությունները շարունակություն են ունենալու:

Հիշեցնեմ, որ խոսքն այն մասին էր, որ Սարոյին և Հովիկին Արթուր Աղաբեկյանը գնդակահարել էր Ղարաբաղում, գործկոմի շենքում, օրը ցերեկով: Դրանից հետո մի քանի տարի Բաբայան Սամվելից փախած էր Արթուր մարդասպանը: Մինչև Բաբայան Սամվելը պաշտոնանկ եղավ: Վոինն էլ, ինչպես հասկանում եք, մինչև էսօր մտածում է Հայրենիքին կամավոր զինվորներ տված և մի տականքի ձեռքով որդեկորույս դարձած հոր նամակին պատասխանելու մասին:

Հարկ կա՞ ասելու, որ իսկապես էլ այդ անպատիժ մարդասպանությունից հետո Ղարաբաղում և Հայաստանում աղմկոտ քանի ու քանի սպանություններ եղան: Դարձյալ անպատիժ: Դարձյալ Վոինի և «վոինիկներ»-ի ականջը կանչի: Եվ փոխանակ բանտում լիներ ու իր պատիժը կրեր այս և (մի կասկածեք) այլ հանցանքների համար, սա ծլում-ծաղկում է, փողկապ է կապում, գնում գործի, լուրջ դեմքով կարծիք հայտնում ու խրատներ տալիս: Ժիրոյին, ում, ժողովրդի լեզվով ասած՝ մազը չարժե: Վոինի ու Սերժիկի ձեռքով փրկվել է, բայց Աստծո դատաստանից չի փրկվի, որովհետև հազիվ թե Տերը դաշնակցախառն թուլություներ ունենա»:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert