Նախ սկսենք նրանից, որ երբ որևէ պետություն կամ միջազգային կազմակերպություն ինչ-որ ծրագիր է իրականացնում կամ ֆինանսական աջակցություն տրամադրում որևէ պետության, դա անհետևանք չի անցնում: Գրեթե բոլոր ծրագրերին ածանցյալ, խոշոր խաղադրույքների նեղ միջակայքերով ներս են պլստում պարտադիր «պոչերը», որոնք տևական ժամանակահատվածում թույնի պես դանդաղ կաթեցվում են թիրախներին: Հենց վերոնշյալ պոչերն են պայմանավորում աջակցության տրամադրումը:

Սա էքսպանսիաների բոլոր տիպերից ամենաանվրեպ գործողն է՝ դանդաղ, բայց հաստատուն…

Հետևաբար անկախության պատկերացումները վաղուց պետք է դուրս բերել միայն պետական խորհրդանիշեր ունենալու սահմաններից, քանի որ ռեսուրսների սղությունը կամ սխալ կառավարումն է պարտադրում հանուն էսօրվա գոյության վաղը ծախել: Հենց էս տրամաբանությամբ են բոլոր պետությունները մտնոմ միջազգային խաղերի մեջ: Ինչպես եկեղեցին ժամանակին Էկումենիկ համաձայնագրեր ստորագրելով կտրեց իր ձեռքերը աղանդների դեմ պայքարում, էդպես էլ մեր իշխանություններն իրավական դաշտը համապատասխանեցրին տարատեսակ մոլախոտերի գործունեության համար ու կապ չունի նախկիններն են, ներկայիս իշխանությունները, թե վաղը եկող: Հիմա ծիածանի բոլոր գույների անուններով օծված ՀԿ-ներն ու այլ մի քանի տառանոց կազմակերպություններն են անցել գործի և մեր երեխաների գիտակցական դեֆորմացիան են ապահովում: Էս առաջադեմ լույսի ներքո էլ ժամանակին Յուվենալ արդարադատության համակարգը ստեղծվեց, կամ երախաների պաշտպանության նորվեգական մոդելը…

Անհնար է չտեսնելէս ամենի ստրատեգիական ուղղորդման ու ազգային կոդի փոփոխության ջանքերը: Ինչպես մեր ռեսուրսներն են արտահանում վերամշակելու, էդպես էլ մեզ են կիսաֆաբրիկատ դարձնելու մի օր, որ անցնցում ինքնաոչնչացվենք…

Անդրադառնալով տեսանյութին.

Սա քրեորեն պատժելի արարք է ու լավ կլինի հաղորդում ներկայացվի համապատասխան մարմիններին, գտնելն էլ 2 ժամվա հարց է…

Տեսանյուը տես այստեղ՝ https://lurer.com

 

Նյութը  Լորետա Լ. Մուրադյան  ՖԲ-յան էջից

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert