© picture alliance Foto: Everett Collection

Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր:

8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները: Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա:

Ավստրալիայի աշխատավորների օրինակով1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Կանադայի անարխիստական կազմակերպությունները կազմակերպել են մի շարք հանրահավաքներ և ցույցեր: 1886 թվականի մայիսի 4-ին Չիկագոյում այդպիսի ցույցը ցրելու ժամանակ մահացել են 6 անարխիստներ: Հաջորդ օրը ոստիկանների դաժան գործողությունների դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ անհայտ մարդու կողմից նետված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 6 ոստիկան, վիրավորվել առնվազն 50-ը, իսկ հաջորդած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 4 աշխատավոր (ըստ որոշ տվյալների՝ եղել է մինչև 50 սպանված և վիրավոր[9]), մի քանի տասնյակ մարդ ստացել է վնասվածք: Պայթյուն կազմակերպելու մեղադրանքով 6 աշխատավոր-անարխիստներ դատապարտվել են կախաղանի: Երբ մեղադրող կողմի գլխավոր վկան խոստովանել է, որ զրպարտել է բոլոր դատապարտյալներին, նրանցից երեքի մահվան դատավճիռը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ (հետագայում ապացուցվել է, որ վկան ճիշտ է ասել, երբ խոստովանել է զրպարտանքը, և այդ հանցագործության մեղադրանքը կեղծ էր, քանի որ չնայած ռումբերը սարքվել են, և պատրաստվել են զինված ապստամբության, բայց բանտարկյալները ոչ մի կերպ ներգրավված չեն եղել մայիսի 5-ի ընդհարումների մեջ)[10]: Կախաղան հանվածներից մեկը՝ Ալբերտ Պարսոնսը, Հարավային բանակի հայտնի գնդապետի եղբայրն էր, նախկինում ինքն էլ եղել է համադաշնակից բանակի զինվոր, սակայն խախտել է ռասիստական նախապաշարմունքներն ու ամուսնացել նախկին ստրկուհի, հնդկա-մեքսիկական ծագմամբ Լյուսի Պարսոնսի հետ[11]:

Ի հիշատակ մահապատժի ենթարկված անարխիստների՝ ամերիկյան աշխատավորների առաջարկով, որոնք գործադուլ էին կազմակերպել 1890 թվականի մայիսի 1-ին, II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը (հուլիս, 1889) 1890 թվականի մայիսի 1-ը հայտարարել է Ամբողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր, և առաջարկել այն նշել ցույցերով՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր և այլն: Ինչպես Ավստրալիայում, ցույցերի հաջողությունները հանգեցրել են նրան, որ տոնը դարձել է ամենամյա:

Ցավոք շատ երկրներում այդ օրը ձեւակերպվեց  ըստ քմահաճույքի, աղավաղվեց դրա բուն իմաստը: Դա միայն ու միայն ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆ Է եւ ոչ թե ԱՇԽԱՏԱՆՔԻ կամ այլ անվանումների:

Հայաստանում ցավոք դեռ չի ձեւավորվել աշխատավորների ԻՍԿԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ, որը կպաշտպանի աշխատավորների շահերը:

Աշխատավոր դասակարգը պետք է կազմակարպման նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը, ինքնակազմակերպվի, որպեսզի թույլ չտա շահագործող դասակարգին իր իրավունքները ոտնահարել:

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert